Արսեն Շապանյան
Արսեն Շապանյան (Շաբանյան) (հունիսի 8, 1864, Սունինց, Խոտորջուր, Սպեր և Կարին, Օսմանյան կայսրություն - ապրիլի 22, 1949[1][2][3], Նյոյի սյուր Սեն[4]), հայ նկարիչ։
Արսեն Շապանյան | |
---|---|
Ի ծնե | արմտ. հայ.՝ Արսեն Շապանեան |
Ծնվել է | հունիսի 8, 1864 |
Ծննդավայր | Սունինց, Խոտորջուր, Սպեր և Կարին, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 22, 1949[1][2][3] (84 տարեկան) |
Մահվան վայր | Նյոյի սյուր Սեն[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Մուրադ-Ռափայելյան վարժարան և Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | «Վերջալույս Բրետանում», «Լուսնի լույսով», «Պայծառ գիշեր», «Ցայգախոհք», «Լուսնյակ գիշեր», «Լուսնկայն» |
Ուսուցիչ | Գյուստավ Մորո և Ժան Պոլ Լորան |
Պարգևներ | «Պատվո լեգեոն» շքանշան |
Անդամակցություն | Ֆրանսիացի նկարիչների միություն |
Arsène Chabanian Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Արսեն Շապանյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարին գավառի Սունինց գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի Արծնյան վարժարանում, որտեղ էլ ստացել է նկարչության առաջին դասերը։ 1874 թվականին մեկնում է Վենետիկ և ուսանում Մուրադ-Ռափայելյան վարժարանում։ 1883 թվականին վերադարձել է Կարին։ 1891 թվականին տեղափոխվել է Բաթում, ծառայել առևտրական բանկի մի մասնաճյուղում։ Շարունակում է զբաղվել նկարչությամբ։ 1891 թվականի օգոստոսին մեկնել է Թեոդոսիա` հյուրընկալվելով ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն[5]։
Կրթություն խմբագրել
Սովորել է Վենետիկում, ապա մեկնել Թեոդոսիա, Հովհաննես Այվազովսկու խորհրդով մեկնել Փարիզ, հաճախել Ժյուլիանի ակադեմիա՝ աշակերտելով Գ. Մորոյին, Ժ. Պ. Լորանսին և Բ. Կոնստանին։ Ստեղծել է հիմնականում ծովանկարներ[6]։
Աշխատանքներ խմբագրել
Առաջին անգամ աշխատանքները ցուցադրել է Փարիզում, 1894 թվականին՝ ներկայացնելով Բրետանի ծովափնյա տեսարաններ պատկերող նկարներ։ Շապանյանի ծովանկարներին բնորոշ է բանաստեղծականությունը, խոհականությունը։ Նշանավոր գործերից են՝ «Վերջալույս Բրետանում», «Լուսնի լույսով», «Պայծառ գիշեր», «Ցայգախոհք», «Լուսնյակ գիշեր», «Լուսնկայն»։ Ստեղծել է նաև կենցաղային նկարներ («Խաչափառ որսացող կանայք»), նատյուրմորտներ։ Շապանյանի ստեղծագործությունները ցուցադրվել են նաև Լոնդոնում։ Փարիզի Ժորժ Պտի Ա. Շտպանյան նկարասրահում 1926 թվականին ցուցադրած գործերի համար պարգևատրվել է «Պատվո լեգեոն» շքանշանով։ Շապանյանն եղել է Ֆրանսիայի ծովանկարիչների և գունավոր փորագրության նկարիչների ընկերությունների հիմնադիրներից, հայ արվեստագետների «Անի» ընկերության անդամ։ Շապանյանի «Նորմանդացի ձկնորսներ» աշխատանքը (1898) գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[7]։
Պարգևներ խմբագրել
- Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան (1926)
Գրականություն խմբագրել
- Շիշմանյան Ռ., Բնանկարն ու հայ նկարիչները, Երևան, 1958։
- Խաչատրյան Շ., Ֆրանսահայ կերպարվեստը, Երևան, 1991։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 https://rkd.nl/explore/artists/223652
- ↑ 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 http://consultation.archives.hauts-de-seine.net/mdr/index.php/docnumViewer/calculHierarchieDocNum/798900/367506:367508:367635:367638:798900/864/1536
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2012.
- ↑ «AV Production - Արսեն Շաբանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ ««...ծովի մասնագետ»... Արսեն Շաբանյան (լուսանկարներ)». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Արսեն Շաբանյան, 1864-1949
Արտաքին հղումներ խմբագրել
- Արա Հակոբյան, «Արսեն Շաբանյան», Պոլիգրաֆ Բիզնես հրատարակչություն, 144 էջ, Երևան 2009, Տիգրան Մեծ հրատարակչատուն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 451)։ |