Արջը (պիես)

Անտոն Չեխովի պիես
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արջ (այլ կիրառումներ)

«Արջը» (ռուս.՝ Медведь), Անտոն Չեխովի մեկ գործողությամբ պիես՝ նվիրված Նիկոլայ Սոլովցովին։

Արջը
ռուս.՝ Медведь
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
Ժանրվոդևիլ և կատակերգություն
Ձևպիես
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1888
Առաջին ներկայացումհոկտեմբերի 28 (նոյեմբերի 9), 1888
Առաջին
ներկայացման վայր
Մոսկվա
Հրատարակվել էօգոստոսի 30 (սեպտեմբերի 11), 1888
 The Bear (Chekhov)

Ստեղծման պատմություն

խմբագրել

«Արջը» պիես-կատակերգության վրա Անտոն Չեխովը աշխատել է 1888 թվականին։ Պիեսն ունի 11 մաս։ Ռուս գրող, հուշավիպագիր Ա. Ս. Լազարև-Գրուզինսկին հիշում է. «...Մի անգամ Չեխովը բարձրացավ աթոռից, սեղանից վերցրեց բարակ նոթատետրը, և սենյակի կենտրոնում կանգնելով, ձեռքերը շարժելով, ձայնը փոխելով մեզ համար շատ աշխույժ մի պիես կարդաց։ Դա հենց նոր վերջացրած «Արջը» պիեսն էր։ Կարդում եմ Չեխով վարպետորեն... ամբողջ պիեսը կարդաց ազատորեն` առանց շնչահեղձության, առանց ձայնը կորցնելու...» Չեխովի պիեսը կարդալը, իսկ նա հազվադեպ էր բարձրաձայն կարդում, խոսում է այն մասին, թե ինչքան կարևորություն է նա տվել պիեսին։

«Արջը» պիեսի առաջին բեմադրությունը կայացել է 1888 թվականի հոկտեմբերի 28-ին Կորշայի թատրոնի բեմում։ Կալվածատիրոջ դերը կատարել է դերասան Սմիրնովը։ Պոպովի այրու դերը խաղացել են դերասանուհիներ Ն.Դ. Ռիբչինսկայան և Ա. Յա. Գլամա-Մեշերկայան։

Մոսկվայից բացի, ավելի ուշ պիեսը բեմադրվել է Խարկովում, Կալուգայում, Պոլտավայում, Նովոչերկասկում, Տագանրոգում, Ռևելում, Կրոնշտադում, Տոմսկում, Կիևում, Տուլայում, Թիֆլիսում, Կազանում, Յարոսլավլում, Իվանովո-Վոզնեսենսկում, Կոստրոմում և Սիմբիրսկում։

Գրականագետ Վ. Վ. Բիլիբինը գրել է. «Արջը» և «Առաջարկ» պիեսները նվաճել են ողջ Ռուսաստանը»։ Չեխովի ստեղծագործությունների հաջողությունը հեղինակին օգնեց բարելավել իր ընտանիքի ֆինանսական վիճակը։ Նա կատակում էր. «Իմ արջը» պետք է անվանեի «Կթու կով»։

Հրատարակումներ

խմբագրել

Պիեսն առաջին անգամ հրատարակվել է 1888 թվականին «Նոր ժամանակ» թերթի № 4491 համարում «Արջը, զավեշտախաղ մեկ գործողությամբ» վերնագրով՝ Ա. Պ. ստորագրությամբ։ Նույն տարում լույս է տեսել պիեսի վիմագիր հրատարակությունը` նվիրված Նիկոլայ Սոլովցովին։ 1890 թվականին պիեսը տպագրվել է «Արտիստ» ամսագրում, ընդգրկվել է Ադոլֆ Մարքսի հրատարակության մեջ։

Գործող անձինք

խմբագրել
  • Պոպովա Ելենա Իվանովնա՝ երիտասարդ այրի,այտերին փոսիկներմ կալվածատիրուհի
  • Սմիրնով Գրիգորի Ստեպանովիչ՝ ոչ ծեր կալվածատեր
  • Լուկա՝ Պոպովայի սպասավոր, տիրուհու պաշտպան

Սյուժե

խմբագրել

Անսպասելիորեն Պոպովների կալվածք է գալիս հարևանությամբ բնակվող թոշակառու հրետանային պորուչիկ Գրիգորի Սմիրնովը, որը գումարի խիստ կարիք ունի և պահանջում է Ելենա Իվանովնայից անմիջապես մարել իր հանգուցյալ ամուսնու պարտքը։ Կալվածատիրուհին խնդրում է սպասել մի քանի օր, քանի որ կառավարիչը բացակայում է և հյուրին անվանում է անդաստիարակ, անտաշ մարդ։ Սմիրնովը պետք է վճարի իր գրավի տոկոսները, և նա հրաժարվում է դուրս գալ տնից, քանիդեռ չի ստացել իր գումարը և մերժում ստանալով՝ վիճաբանության է բռնվում տիկնոջ հետ և նրան մենամարտի հրավիրում։ Պոպովան ընդունում է մարտահրավերը, բերում է ատրճանակներ և Սմիրնովին խնդրում իրեն կրակել սովորեցնել։ Ելենա Իվանովնայի արաքը հիացնում է կալվածատիրոջը։ Գրիգորի Իվանովիչը ցույց է տալիս, թե ինչպես օգտվել զենքից, բռնում տիրուհու մեջքը և գրկում նրան։ Նա սիրահարվում է տիկնոջը և անմիջապես նրան սեր խոստովանում։ Պոպովան փոխադարձաբար պատասխանում է նրա սիրուն։ Նրանք համբուրվում են։ Այդ պահին տղամարդկանց ուղեցկությամբ հայտնվում է սպասավոր Լուկան՝ պաշտպանելու տիրուհուն։ Նա միայն ասում է. «Տե՛ր իմ»։

Թատերական բեմադրություն

խմբագրել

Պիեսն առաջին անգամ բեմադրվել է 1888 թվականի հոկտեմբերի 28-ին Կորշայի թատրոնում։ Տարբեր ժամանակներում պիեսը բեմադրվել է Խարկովում, Կալուգայում, Պոլտավայում, Նովոչերկասկում, Տագանրոգում, Ռևելում, Կրոնշտադում, Տոմսկում, Կիևում, Տուլայում, Թիֆլիսում, Կազանում, Յարոսլավլում, Իվանովո-Վոզնեսենսկում, Կոստրոմում և Սիմբիրսկում։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

1918 թվականի մարտի 3-ին Տոբոլսկում գտնվող Ռոմանովների ընտանիքի անդամները կատարել են պիեսի սիրողական բեմադրությունը։ Նիկոլայ II-ը իր օրագրում այսպես է գրել. «... Խաղում էին Օլգան, կրկին Մարիան և ես։ Սկզբում հուզմունքը շատ էր, բայց կարծես լավ անցան»[1]։

Էկրանավորում

խմբագրել
  • 1938՝ «Արջը», ռեժիսոր՝ Իսիդոր Աննենսկի։
  • 2003՝ «Սիրո մասին», ռեժիսոր՝ Սերգեյ Սոլովև։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Дневник Николая II // Записки очевидца: Воспоминания, дневники, письма. – М.: Современник, 1990. – С. 561.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արջը (պիես)» հոդվածին։