Արուս Թադևոսյան
հայ թարգմանիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արուս Արշակի Թադևոսյան (դեկտեմբերի 31, 1907[1][2], Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 14, 1983[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ թարգմանչուհի, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1972), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1942 թվականից։
Արուս Թադևոսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1907[1][2] |
Ծննդավայր | Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հուլիսի 14, 1983[1][2] (75 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ[1] |
Մասնագիտություն | թարգմանչուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Քութայիս քաղաքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Թիֆլիսի Պետրաշևսկայայի մասնավոր գիմնազիայում։ 1928 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Թիֆլիսի «Վոստկավրոստայի բյուլետեն» ամսագրի թարգմանական բաժնում։ 1930 թվականին ընտանիքով տեղափոխվել է Երևան։ Հայերենից, անգլերենից, ֆրանսերենից թարգմանում էր ռուսերեն։ Մահացել է Երևանում[3]։
Հայերենից ռուսերեն կատարած թարգմանությունների մատենագրություն խմբագրել
- Դերենիկ Դեմիրճյան, «Երկիր հայրենի» (Մոսկվա, 1948)։
- Դերենիկ Դեմիրճյան, «Վարդանանք» (Մոսկվա, 1956, 1961)։
- Հմայակ Սիրաս, «Անահիտ», (Մոսկվա, 1949, 1958)։
- Հմայակ Սիրաս, «Լեգենդներ, պատմվածքներ, վիպակներ» (Երևան, 1952, 1953)։
- Հմայակ Սիրաս, «Անանուն աղջիկը» (Մոսկվա, 1968)։
- Մուրացան, «Առաքյալը» (Երևան, 1950, Մոսկվա, 1961)։
- Հրաչյա Քոչար, «Մեծ տան զավակները» (Երևան, 1955, Մոսկվա, 1956)։
- Գարեգին Սևունց, «Թեհրան» (Մոսկվա, 1952, 1956, 1959)։
- Գուրգեն Բորյան, «Բարձունքներում» (Մոսկվա, 1952)։
- Գուրգեն Բորյան, «Նույն հարկի տակ» (Մոսկվա, 1960)։
- Գուրգեն Բորյան, «Պիեսներ» (Մոսկվա, 1960)։
- Նար-Դոս, «Պատմվածքներ և վիպակներ», (Երևան, 1952)։
- Ստեփան Կուրտիկյան, «Նիկո» (Երևան, 1952)։
- Վաղարշ Վաղարշյան, «Մի օր Սալոնիկում», «Վանքաձոր» (Երևան, 1956)։
- Արմո Մալխասյան, «Գիրք արիության» (Երևան, 1956)։
- Մկրտիչ Ասլանյան, «Ծածկված հետքերով» (Թբիլիսի, 1957)։
- Խաչիկ Դաշտենց, «Խոդեդան», (Երևան, 1961)։
- Սուրեն Այվազյան, «Տուր ձեռքդ, կյանք» (Երևան, 1963)։
- Քրիստափոր Թափալցյան, «Հայրենաշեն» (Մոսկվա, 1966)։
- Ստեփան Զորյան, «Ամիրյանի ընտանիքը» (Մոսկվա, 1967)։
- Միքայել Թառունց, «Կար քաղաք մի... Եվ քաղաքում այն» (Մոսկվա, 1967)։
- Հովհաննես Թումանյան, «Հեքիաթներ» (Երևան, 1969)։
Աղբյուրներ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 183.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 115)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արուս Թադևոսյան» հոդվածին։ |