Բացել գլխավոր ցանկը

Մկրտիչ Ասլանյան

հայ արձակագիր, լրագրող

Մկրտիչ Սերոբի Ասլանյան (1906, մայիսի 5, Կոփ, Արևմտյան Հայաստան - 1986, փետրվարի 10, Թբիլիսի), հայ արձակագիր, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1931 թվականից:

Մկրտիչ Ասլանյան
Մկրտիչ Ասլանյան.jpg
Ծնվել էմայիսի 5, 1906(1906-05-05)
ԾննդավայրԿոփ
Վախճանվել էփետրվարի 10, 1986(1986-02-10) (79 տարեկանում)
Մասնագիտությունլրագրող և արձակագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներԿարմիր Աստղի շքանշան և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
ԶավակներՎիլեն Ասլանյան
Մկրտիչ Ասլանյան Վիքիդարանում

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բուլանըխ գավառի Կոփ գյուղում։ 1915 թվականին ընտանիքի հետ գաղթել է Արևելյան Հայաստան։ 1930 թվականին ավարտել է Թիֆլիսի հայկական բանֆակը։ Հետո սովորել է Թիֆլիսի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, բայց այստեղ ուսումը կիսատ է սովորել։ 1923-1928 թթ. որպես կառուցող բանվոր աշխատել է Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր), ապա Թիֆլիսում։ 1928-1935 թվականներին աշխատել է «Պրոլետար» թերթում (Թիֆլիս) որպես գյուղբաժնի վարիչ, 1935-1941 թթ.՝ Վրաստանի ռադիոկոմիտեում որպես հայկական հաղորդումների խմբագիր։ 1930-1932 թթ. եղել է պրոլետգրողների միության հայկական մասնաճյուղի առաջին քարտուղարը։ 1941-1945 թթ. ծառայել է Խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Եղել է Անդրկովկասյան ռազմաճակատի «Լենինյան դրոշ» թերթի զինթղթակիցը։ 1956 թվականին նորից աշխատանքի է անցել Վրաստանի ռադիոկոմիտեում որպես հայկական հաղորդումների գլխավոր խմբագիր։ Այստեղ աշխատել է մինչև 1972 թվականը, ապա անցել է կենսաթոշակի։ Միաժամանակ, 1955-1958 թթ. եղել է Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահը։

Ռուսերեն լույս է տեսել նրա «Քողարկված հետքերով» (Թբիլիսի, 1957), «Առաջին ժպիտը» (Մոսկվա, 1975), վրացերեն՝ «Եղբայրություն» (Թբիլիսի, 1958), «Քողարկված հետքերով» (Թբիլիսի, 1966) գրքերը։ Մահացել է Թբիլիսիում։ Նրա քրոջ ծոռները շատ անապահով վիճակում ապրում են հանրակացարանում[1]:

ՊարգևներԽմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան

ՄատենագրությունԽմբագրել

  • Փոթորիկ (պատմվածքներ և վիպակներ), Երևան, Հայպետհրատ, 1946, 199 էջ։
  • Քողարկված հետքերով (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1950, 220 էջ։
  • Աներևույթ ճակատ (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1954, 628 էջ։
  • Աշխեն Սաթյան (վեպ), Թբիլիսի, Սախելգամի, 1955, 416 էջ։
  • Երջանկության արահետով (վեպ), գիրք առաջին, Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1960, 364 էջ։
  • Երջանկության արահետով (վեպ), գիրք երկրորդ, Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1961, 408 էջ։
  • Երբ սկսվում է ձնհալը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1962, 196 էջ։
  • Անհանգիստ բնավորություններ (վիպակներ), Թբիլիսի-Երևան, «Սաբճոթա Սաքարթվելո», 1967, 692 էջ։
  • Հավասարում չորս անհայտով (վիպակներ), Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1973, 359 էջ։
  • Տագնապալի հասակ, Թբիլիսի, 1980, 396 էջ։
  • Կեսգիշերից անց (վիպակներ), Թբիլիսի, «Մերանի», 1980, 396 էջ։
  • Երազանքին ընդառաջ (վեպ), Թբիլիսի, «Մերանի», 1983, 388 էջ։
  • Աշնանային ամպրոպ (վեպ, Աշխեն Սաթյան վեպի վերամշակված տարբերակը), Թբիլիսի, 1986։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 54-55