Արունդատի Ռոյ
Սյուզաննա Արունդատի Ռոյ (հինդի՝ अरुन्धती रॉय, անգլ.՝ Suzanna Arundhati Roy, նոյեմբերի 24, 1961, Շիլլոնգ, Հնդկաստան), հնդիկ գրող, քաղաքական գործիչ։ 1997 թվականին «Մանրունքների աստվածը» վեպի համար արժանացել է Բուքերյան մրցանակի։
Արունդատի Ռոյ անգլ.՝ Arundhati Roy | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 24, 1961[1][2][3] (63 տարեկան) |
Ծննդավայր | Շիլոնգ, Ասսամ, Հնդկաստան[4] |
Մասնագիտություն | վիպասան, գրող, սցենարիստ, ակնարկագիր, կինոսցենարիստ, հեռուստասցենարիստ, քաղաքական ակտիվիստ, դերասանուհի, լրագրող, կինոդերասանուհի և ակտիվիստ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Դելիի համալսարան, Lawrence School, Lovedale? և Pallikoodam? |
Ստեղծագործական շրջան | 1992 - մինչ օրս |
Ուշագրավ աշխատանքներ | «Մանրունքների աստվածը» (վեպ, 1996) |
Պարգևներ | |
Ամուսին | Pradip Krishen?[8] |
![]() | |
Արունդատի Ռոյ Վիքիքաղվածքում | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԱրունդատի Ռոյը ծնվել է 1961 թ. նոյեմբերի 24-ին Հնդկաստանի Մեգհալայա նահանգի Շիլլոնգ քաղաքում։ Նրա հայրը հինդուիստ էր՝ Բենգալիայից, իսկ մայրը քրիստոնյա հնդկուհի Հնդկաստանի Կերալա նահանգից։ Նրա մանկությունն անցել է Կերալա նահանգի Այմանամ քաղաքում։ Այնուհետեւ 16 տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Դելի։ Արունդատի Ռոյն ուսանել է Դելիյի Ճարտարապետական քոլեջում։ Արունդատի Ռոյը ձախակողմյան հայացքների տեր անձնավորություն է։ Նա հանդես է գալիս գլոբալիզմի, սոցիալական շահագործման, սեռերի անհավասարության, պատերազմների դեմ։
Ստեղծագործություններ
խմբագրել- 1997 - «Մանրունքների աստվածը» (The God of Small Things)
Պարգևներ
խմբագրել- 1997 - Բուքերյան մրցանակ
- 2004 - Ջորջ Օրուելի անվան մրցանակ
- 2004 - Սիդնեյան խաղաղության մրցանակ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Tikkanen A. Encyclopædia Britannica
- ↑ Discogs — 2000.
- ↑ FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ https://sydneypeacefoundation.org.au/sydney-peace-prize/
- ↑ https://thebookerprizes.com/fiction/backlist/1997
- ↑ http://sahitya-akademi.gov.in/awards/akademi%20samman_suchi.jsp#ENGLISH
- ↑ The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
Արտաքին հղումներ
խմբագրել- Ա. Ռոյի կենսագրությունը և երկերը Արխիվացված 2005-09-07 Wayback Machine(անգլ.)
- Ա. Ռոյի համառոտ կենսագրությունը(անգլ.)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արունդատի Ռոյ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արունդատի Ռոյ» հոդվածին։ |