Շիլոնգ (անգլ.՝ Shillong, հինդի՝ शिलांग, բենգալերեն՝ শিলং), քաղաք Հնդկաստանի հեռավոր հյուսիս-արևելքում Մեգհալայա նահանգի մայրաքաղաքն է, Կհասի արևելյան լեռների վարչական կենտրոնը։ Համարվում է, որ Շիլոնգը շրջապատող լեռները նման են Շոտլանդիայի լեռներին, այդ պատճառով Շիլոնգը ստացել է «Արևելքի Շոտլանդիա» անվանումը։

Բնակավայր
Շիլոնգ
Shillong.jpg
Կոորդինատներ: 25°34′28″ հս․ լ. 91°52′44″ ավ. ե. / 25.57444° հս․. լ. 91.87889° ավ. ե. / 25.57444; 91.87889
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես64,36 կմ²
ԲԾՄ1525±1 մետր
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ364
Փոստային ինդեքսներ793001
Պաշտոնական կայքeastkhasihills.gov.in
##Շիլոնգ (Հնդկաստան)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Տեղական ավանդույթների համաձայն՝ Շիլոնգ քաղաքն անվանվել է տեղական աստվածուհի Շիլոնգի անունով, որը, ըստ լեգենդի, ծնվել է կույս՝ Բիսիի մերձակայքում գտնվող գյուղում։

Շիլոնգի արագացված զարգացումը սկսվել է այն բանից հետո, երբ 1864 թվականին այստեղ բրիտանացիները կառուցեցին քաղաքացիական կայան։ 1874 թվականին՝ Ասսամի տարածքի ձևավորման ժամանակ, գավառական կոմիսարը ընտրեց Շիլոնգը՝ որպես Ասսամի մայրաքաղաք, ինչպես Բրահմապուտրա և Սուրամ գետերի ձորերի միջև հարմար դիրք ունենալու, այնպես էլ բարենպաստ կլիմայի պատճառով, որը շատ ավելի զով է, քան արևադարձային Հնդկաստանի մեծ մասի կլիման։ 1878 թվականին ձևավորվեց Շիլոնգի քաղաքապետարանը[1]։

Քաղաքը տուժել է 1879 թվականի հունիսի 12-ին Մեծ Ասսամյան երկրաշարժի ժամանակ․ քաղաքի 27 բնակիչ մահացել և անհետացել է[2]։

Շիլոնգը եղել է Ասսամի մայրաքաղաքը մինչև 1972 թվականը, երբ հունվարի 21-ին ձևավորվեց Մեգհալայա նոր նահանգը։ Շիլոնգը դարձավ նոր նահանգի մայրաքաղաքը, իսկ Ասսամի մայրաքաղաքը տեղափոխվեց Դիսպուր։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիրԽմբագրել

Շիլոնգը տեղակայված է Ասսամյան լեռներում՝ Շիլոնգ սարահարթի կենտրոնական մասում՝ Հնդկական վահանի հյուսիսային մասում գտնվող միակ բարձր լեռնային կառույցի վրա[3]։ Շիլոնգը շրջապատված է սոճու անտառներով։ Ծովի մակարդակից միջին բարձրությունը 1 496 մ է։ Քաղաքի ամենաբարձր կետը Շիլոնգ գագաթն է՝ 1 966 մ բարձրությամբ։ Շիլոնգից 60 կմ հեռավորության վրա է գտնվում աշխարհի ամենախոնավ վայրերից մեկը՝ Չերապունջի քաղաքը, որտեղ տարեկան նկատվում են 12 հազար մմ տեղումներ, չնայած որ հենց Շիլոնգում տարեկան տեղումների քանակը 2400 մմ է։ Հունվարի միջին ջերմաստիճանը +4 … +16 է, իսկ հուլիսինը՝ +18 … +24։ Լեռնակլիմայական հանգստավայր է։

ԿլիմաԽմբագրել

Կյոպպենի կլիմայի դասակարգման համաձայն՝ Շիլոնգը բնութագրվում է բարձրալեռնային մերձարևադարձային կլիմայով (Cwb)՝ տաք և անձրևոտ ամառներով և զով ու չոր ձմեռներով։ Մուսսոնների սեզոնը տևում է հունիսից մինչև օգոստոսի վերջ։ Շիլոնգ այցելելու լավագույն ժամանակը հոկտեմբեր-նոյեմբեր և մարտ-ապրիլ ամիսներն են:

Շիլոնգ (1971–2000)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 24.9
(76.8)
26.1
(79)
28.1
(82.6)
29.8
(85.6)
29.5
(85.1)
29.5
(85.1)
28.2
(82.8)
28.4
(83.1)
28.0
(82.4)
27.8
(82)
24.5
(76.1)
22.5
(72.5)
29.8
(85.6)
Միջին բարձր °C (°F) 14.6
(58.3)
16.8
(62.2)
21.0
(69.8)
23.3
(73.9)
23.3
(73.9)
23.7
(74.7)
23.7
(74.7)
24.2
(75.6)
23.2
(73.8)
21.7
(71.1)
19.1
(66.4)
15.9
(60.6)
20.8
(69.4)
Միջին ցածր °C (°F) 5.7
(42.3)
7.2
(45)
11.0
(51.8)
13.9
(57)
15.4
(59.7)
17.4
(63.3)
17.8
(64)
17.6
(63.7)
16.6
(61.9)
14.2
(57.6)
10.7
(51.3)
7.1
(44.8)
12.9
(55.2)
Ռեկորդային ցածր °C (°F) −0.9
(30.4)
−2.4
(27.7)
2.7
(36.9)
6.6
(43.9)
8.5
(47.3)
10.0
(50)
12.3
(54.1)
10.0
(50)
10.7
(51.3)
6.7
(44.1)
−0.5
(31.1)
−3.3
(26.1)
−3.3
(26.1)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 12.5
(0.492)
20.2
(0.795)
42.4
(1.669)
116.0
(4.567)
266.1
(10.476)
430.0
(16.929)
461.7
(18.177)
296.6
(11.677)
289.6
(11.402)
186.1
(7.327)
30.1
(1.185)
16.2
(0.638)
2167,4
(85,331)
Միջ. անձրևոտ օրեր 1.4 2.2 3.7 9.0 16.3 17.9 18.2 16.1 15.9 8.4 2.4 1.3 112.7
աղբյուր: India Meteorological Department (record high and low up to 2010)[4][5]

ԲնակչությունԽմբագրել

Կրոններ Շիլոնգում
Կրոն Տոկոս
հինդուիզմ
  
10 %
իսլամ
  
7 %
քրիստոնեություն
  
60 %
այլ†
  
23 %
Կրոնների տարածում
ներառյալ սիկհականություն (0.2%), բուդդայականություն (<0.2%) և տեղական կրոններ

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 143 007 մարդ[6]։ Շիլոնգի քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 354 325 բնակիչ (2011)[7], որից 176 591-ը տղամարդիկ են, իսկ 177 734-ը՝ կանայք։ Գրագիտության մակարդակը 86 % է, որից՝ տղամարդկանց շրջանում 85 %, կանանց շրջանում՝ 92,34 %։ Բնակչության 13 %-ը մինչև 6 տարեկան երեխաներ են։

Շիլոնգի բնակչության մեծ մասը կազմում են կհասիները, բայց բնակչության շրջանում նրանց մասնաբաժինը կրճատվում է Հնդկաստանի այլ նահանգներից գաղթականների զգալի քանակի ներհոսքի հետևանքով։ Հավատացյալներից շատերը քրիստոնյաներ են։ Քրիստոնյաներին ներկայացնում են երիցականներն ու այլ բողոքականները, ինչպես նաև հռոմեական կաթոլիկները։

ՏրանսպորտԽմբագրել

Շիլոնգը մայրուղիներով հյուսիսում միանում է Գուվահաթին, հարավում՝ Ագարթալային։ Քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվում է Ամրոյի օդանավակայանը (կոդ ԻԿԱՕ = VEBI, կոդ ԻԱՏԱ = SHL)[8]։ Այն նաև Բարապանիի ավիաբազան է՝ Հնդկական օդուժի Արևելյան հրամանատարության շտաբը։

ՄշակույթԽմբագրել

Շիլոնգը համարվում է հնդկական ռոք երաժշտության ինքնահռչակ մայրաքաղաքը[9][10]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Shillong Municipal Board - History»։ Shillong Municipal Board։ Վերցված է մայիսի 21, 2014 
  2. Jugal Kalita (հունիսի 15, 2014)։ «The Great Assam Earthquake of 1897» 
  3. Bilham, R. and P. England, Plateau pop-up during the great 1897 Assam earthquake. Nature(Lond),410, 806—809, 2001
  4. «Shillong Climatological Table Period: 1971–2000»։ India Meteorological Department։ Վերցված է 20 April 2015 
  5. «Ever recorded Maximum and minimum temperatures up to 2010» (PDF)։ India Meteorological Department։ Արխիվացված է օրիգինալից 21 May 2013-ին։ Վերցված է 20 April 2015 
  6. Top cities of India by Population census 2011
  7. «Urban Agglomerations/Cities having population 1 lakh and above» (անգլերեն)։ Provisional Population Totals, Census of India 2011։ Վերցված է 2014-01-02 
  8. World Aero Data: BARAPANI — VEBI
  9. Sengupta Somini (2008-06-23)։ «Town in India Rocks (No Use to Wonder Why, Babe)» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2014-01-02 
  10. Fremson Ruth (2008-06-23)։ «An Outpost of Rock» (Audiovisual slide show)։ Interview with Prabhat Sawyan (անգլերեն) (The New York Times)։ Վերցված է 2014-01-02 

ԳրականությունԽմբագրել

  • Краткая географическая энциклопедия, Том 4/Гл.ред. Григорьев А. А. М.:Советская энциклопедия — 1964, 448 с. с илл., 10 л. карт