Արշավիր Երզնկյան

հայ դերասան

Արշավիր Հարությունի Երզնկյան (1896, Հաղպատ, Բորչալուի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - 1921), հայ դերասան, թատերական գործիչ։

Արշավիր Երզնկյան
Ծնվել է1896
ԾննդավայրՀաղպատ, Բորչալուի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1921
ԿրթությունՆերսիսեան դպրոց
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան

Արամայիս Երզնկյանի եղբայրն է։

ԿենսագրությունԽմբագրել

Սկզբնական կրթությունը հայրենի գյուղում ստանալուց հետո ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոց, որն ավարտել է 1918 թվականին։ Դեռևս դպրոցական տարիներին ջերմ սեր է ցուցաբերել դեպի թատերական արվեստը։ 1917 թվականին ընդունվել է Օվի Սևումյանի ղեկավարությամբ գործող դրամատիկական ստուդիան։ Միաժամանակ մասնակցել է հայերեն ներկայացումներին թե՛ Արտիստական թատրոնի շենքում, և թե՛ Զուբալովի անվան ժողովրդական տանն ու զանազան այլ ակումբներում։ Զուբալովի անվան ժողովրդական տունը լուսավորական հիմնարկություն էր, թատերական շենք Թիֆլիսում։ Այժմ այն Կ. Մարջանաշվիլու անվան թատրոնն է Թբիլիսիում։ Կառուցվել է Զուբալով եղբայրների միջոցներով։

Արշավիր Երզնկյանը Հայաստանում Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1921 թվականին եկել է Երևան։ Թիֆլիսում ռեժիսոր Լևոն Քալանթարը Արշավիր Երզնկյանին հանձնարարել էր Երևանում զբաղվել դրամատիկական թատրոն հիմնադրելու հետ կապված մի շարք հարցերով։ 1921 թվականին նետվել է բանտ, ուր ենթարկվել է խոշտանգումների։ Բանտում հիվանդացել է բծավոր տիֆով։ Երևանու դաշնակցականների իշխանությունից հետո ազատվել է բանտից և որոշել տեղափոխվել Հաղպատ։ Այդ օրերին Երևանում գտնվող Հովհաննես Թումանյանը նրան խորհուրդ է տվել մի քանի օր սպասել և իր հետ գնալ գնացքով։ Սակայն Ա. Երզնկյանը շտապել է օր առաջ տեսնել հարազատներին և ընկերոջ ուղեկցությամբ ճանապարհվել է Դիլիջանի խճուղով։ Դիլիջանում նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է և վախճանվել մի քանի օրից, 1921 թվականին 25 տարեկանում։ Աճյունն ամփոփված է հայրենի գյուղի տոհմական գերեզմանոցում[1][2]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Անմոռաց դեմքեր, Երևան, 1965 թ., էջ 236-238։
  2. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 69։