Արշալույս Բաբայան (գրականագետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արշալույս Բաբայան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշալույս Հարությունի Բաբայան (դեկտեմբերի 27, 1905[1], Խդրանց, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 30, 1990[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1965), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից։ Բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանի և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի մորական տատը։
Արշալույս Բաբայան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1905[1] |
Ծննդավայր | Խդրանց, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հուլիսի 30, 1990[2] (84 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1929)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[1] |
Մասնագիտություն | գրականագետ, խմբագիր և դասախոս |
Աշխատավայր | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան[1] և Գրական թերթ[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Զանգեզուրի Խդրանց գյուղում։ 1918 թվականին ընտանիքով տեղափոխվել է Աստրախան, այնտեղից՝ Բաքու, որտեղ սովորել և 1925 թվականին ավարտել է Բաքվի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 22 հայկական միջնակարգ դպրոցը, 1929 թվականին Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Այնուհետև վերադարձել է Բաքու և հայոց լեզու և գրականություն դասավանդել Վ. Ի. Լենինի անվան բանֆակում։ 1935 թվականին ընդունվել և 1938 թվականին ավարտել է Երևանի համալսարանի ասպիրանտուրան։ 1937-1938 թվականներին հայ գրականություն է դասախոսել Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի հայկական բաժնում, 1938 թվականից՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ 1938-1945 թվականներին եղել է Երևանի Խ. Աբովյանի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի դեկանը, 1939-1951 թվականներին՝ հայ գրականության ամբիոնի վարիչը, 1960-1964 թվականներին՝ ինստիտուտի պրոռեկտորը։ Դասախոսական աշխատանքին զուգընթաց 1944-1948 թվականներին եղել է «Գրական թերթի» խմբագիրը։ 1963 թվականին «Պերճ Պռոշյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան[3][4]։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։
Ա. Բաբայանի երկերի մատենագրություն խմբագրել
- Հայրենական մեծ պատերազմի շրջանի սովետահայ գրականության մի քանի բնորոշ գծերը, Երևան, Հայպետհրատ, 1952, 171 էջ։
- Չարենցը Հոկտեմբերի երգիչ, Երևան, ՀՍՍՀ Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, 1958, 37 էջ։
- Պերճ Պռոշյան, Երևան, Հայպետհրատ, 1962, 335 էջ։
- Չարենցը և Հոկտեմբերը, Երևան, «Հայաստան», 1967, 92 էջ։
Աղբյուրներ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=726
- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 85-86.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 166.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշալույս Բաբայան (գրականագետ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 186)։ |