Արմնյուզ
«Արմնյուզ» հեռուստատեսությունը հայկական շուրջօրյա լրատվական հեռուստաընկերություն է։ Հեռուստաընկերությունը ունի թվային հեռարձակում։ Հասանելի է Հայաստանում և Արցախում։ Առկա է տեղական ու միջազգային կաբելային ցանցերում։ Եթերը շուրջօրյա հեռարձակվում է նաև ՅուԹյուբ կայքի Armnews ալիքով։
Արմնյուզ հեռուստաընկերություն | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Հեռարձակման գոտի | Հայաստան |
Հեռարձակման լեզու | հայերեն |
Հեռարձակման սկսման թվական | հոկտեմբերի 31, 2001 |
Հեռարձակման ավարտման թվական | փետրվարի 10, 2022 |
Փոխարինված է | Բուն TV |
Սեփականատեր | CS Media (2001-2012), Պանարմենիան Մեդիա Գրուպ (2012-2019), Քառյակ մեդիա (2019-2022) |
«Արմնյուզ» հեռուստաընկերությունը աշխատում է 24/7 ձևաչափով՝ ամեն ժամ հեռարձակելով թարմ լրատվություն, կարծիքներ, վերլուծություն, ուղիղ միացումներ դեպքի վայրից, հարցազրույցներ։
«Արմնյուզ» հեռուստաընկերության լրատվականը ներառում է ասուլիսների, պատահարների լուսաբանում, ճեպազրույցներ, լուրեր մարզերից և Արցախից, միջազգային լրատվություն[1]։
Պատմություն
խմբագրել- 2001 թ. հոկտեմբերի 31-ին Հայաստանում բացվեց առաջին հայկական լրատվական հեռուստաընկերությունը։ «Արմնյուզ»–ը հեռարձակումը սկսեց 39 դեցիմետրային հաճախականությամբ, երկար ժամանակ վերահեռարձակելով «Եվրոնյուզ» լրատվական հեռուստաալիքի եթերը։
- 2011 թ. նորացնելով տեխնիկական բազան և անցկացնելով լայնածավալ ռեբրենդինգ, հեռուստաալիքը հիմնականում սկսեց ցուցադրել լրատվական ծրագիր և նոր սեփական արտադրության հաղորդումներ։ Հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյանը ստանձնեց ալիքի լրատվական ծրագրի տնօրենի պաշտոնը։ «Արմնյուզ»–ի լրատվական թիմը չորս տարվա ընթացքում շուրջօրյա ռեժիմով Հայաստանում դարձավ հեռուստալրատվության լիդեր։
- 2012 թ., «Արմենիա» և «ATV» հեռուստաընկերությունների հետ «Արմնյուզ»–ը դարձավ Պանարմենիան Մեդիա Գրուպի մաս։
- 2015 թ. փետրվարից հեռուստաընկերությունը ղեկավարեց ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը։ Այդ շրջանում հեռուստատեսությունը, փոխելով ֆորմատը, լրատվականից դարձավ երիտասարդական լրատվական–ժամանցային։
- 2019 թ. փետրվարի 1-ից «Արմնյուզ» հեռուստաընկերությունը առանձնացավ Պանարմենիան Մեդիա Գրուպից և միացավ «Քառյակ մեդիա» ընկերությանը՝ դարձյալ վերադառնալով ամբողջապես լրատվական հեռուստաֆորմատին։ Նոր հոլդինգում և նորացված հեռուստաֆորմատով «Արմնյուզ» հեռուստատեսության տնօրենը դարձավ հեռուստալրագրող Նարեկ Նիկողոսյանը։
- 2020 թ. օգոստոսի 17-ին տեղի ունեցած «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ամենամյա «Մեդիա Վահան» մրցանակաբաշխություն ժամանակ «Լավագույն լրատվական» անվանակարգում հաղթեց «Արմնյուզ» հեռուստաընկերությունը։ «Լավագույն հեռուստամեկնաբան» մրցանակը ստացավ «Արմնյուզ»-ի «Օրախնդիր» հաղորդման հեղինակ Դավիթ Սարգսյանը։
- 2022 թ. փետրվարի 10-ին ալիքը փակվեց այն բանից հետո, երբ այն չկարողացավ երկարաձգել իր լիցենզիան[2]։
Տարբերանշաններ
խմբագրելԵթերացանկ
խմբագրել1.Անվտանգության գործոն | 5.Եղանակ/ փոխարժեք | 9.Լուրեր Արցախից | 13.Հակիրճ լուրեր (լրահոս) | 17.Հարցազրույցներ | 21.Մամուլի տեսություն | 25.Ուղիղ միացումներ դեպքի վայրից | 29.Սպառողի ժամ |
2.Առանց մեկնաբանության | 6.Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ | 10.Լուրեր մարզերից | 14.Հայացք Երևանից | 18.Հրաշալի Հայաստան | 22.Մի արեք այսպես | 26.Պատահարներ | 30.Տողերի արանքում |
3.Ասուլիսներ | 7.Զրույց | 11.Կա՛նգ առ | 15.Հայելու առաջ | 19.Հրապարակային շաբաթ | 23.Միջազգային լրահոս | 27.Պատմության այս օրը | 31.Օրախնդիր |
4.Արմքոմեդի | 8.Զրույց. Ֆարմանյան | 12.Կարծիքներ | 16.Հարցազրույց դեսպանի հետ | 20.Ճեպազրույցներ | 24.Շաբաթը 60 վայրկյանում | 28.Ռեպորտաժներ | 32.Ֆոտոշարեր |
Հաղորդումներ
խմբագրել- «Հրաշալի Հայաստան» (հետագայում հեռարձակվել է ATV-ով)
- «ՀԱՅԱՑՔ Երևանից»
- «Տողերի արանքում»
- «ՕրաԽնդիր»
- «Հայելու առաջ»
- «Կա՛նգ Առ»
- «Զրույց. Սամվել Ֆարմանյան և Հրանտ Տեր–Աբրահամյան»
- «Անվտանգության գործոն»
- Լուրեր
- «Շաբաթը 60 վայրկյանում և Ֆոտոշարեր»
- Մի արեք «ԱՅՍՊԵՍ»
- «Պատմության այս օրը»
- «Հարցազրույց դեսպանի հետ»
- «Բարև Զինվորից» (հաղորդման արտադրությունը՝ Արտ 13-ի)
- «CV կամ էքզիստենցիալ զրույցներ»
- «Փոփ Արտ» (հեռարձակվել է նաև Լայմով, հետագայում հեռարձակվել է ATV-ով)
- «KamoBlog» (հետագայում հեռարձակվել է Լայմով)
- «Ամենից ամենա» (հաղորդման վարող՝ Լիաննա Տեր-Մինասյան, հետագայում հեռարձակվել է ATV-ով)
- «Առողջություն» (հեռարձակվել է նաև Առաջին ալիքով, հետագայում հեռարձակվել է ATV-ով)
- «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մեր մասին – Armnews հեռուստաընկերություն» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ ««Քառյակ մեդիան» դադարեցնում է գործունեությունը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Վիդեոալիքը ՅուԹուբ կայքում