Արտ 13, հայկական մասնավոր հեռուստաընկերություն։ Հիմնվել է 1995 թվականին փոքր ստոդիայի կարգավիճակով։ Հետագայում զինվելով նոր տեխնիկայով, հեռուստաալիքը սկսեց հասարակական, երաժշտական և ժամանցային բնույթի հաղորդումներ պատրաստել պետական հեռուստատեսության «Նորք», այնուհետև Առաջին ալիքի (հետագայում նաև Նոր Ալիքի և Արմնյուզի) համար, ինչպես և մասնագիտացել էր երաժշտական տեսահոլովակներ նկարահանելու գործում[1]։ 2000 թվականին ընկերությունը լիցենզավորվում է և ստանում 56-րդ դեցիմետրային հաճախականությունը։ 2002 թվականին հեռուստաընկերությունը որոշում կայացրեց վերահեռարձակել MTV երաժշտական հեռուստաընկերության ռուսաստանյան տարբերակը[2]։ 2004 թ. հունվարի 19-ին ավարտվեց հեռուստահաճականության օգտագործման լիցենզիան Այդ հաճախականությամբ եթերի իրավունք ստացավ «Երկիր Մեդիա» հեռուստաալիքը[3]։

«Արտ 13» հեռուստաընկերություն
ԵրկիրՀայաստան Հայաստան,
Երևան Երևան
Լեզուհայերեն
Թեմատիկատեղեկատվական, ժամանցային, երաժշտական
Բացվեցհուլիսի 16, 1995
ՓոխարինվեցԵրկիր Մեդիա
Փակվեցհունվարի 19, 2004
ՀիմնադիրՍեյրան Շահսուվարյան

Հաղորդումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Արտ 13»-ը սկսվեց բանակից»։ web.archive.org։ 2012 թ․ նոյեմբերի 2։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին։ Վերցված է 2020 թ․ մայիսի 14 
  2. Հայաստանում կհեռարձակվի MTV Russia հեռուստաալիքը
  3. Լիցենզիայի ժամկետն ավարտվեց և...