Դավիթ Սարգսյան (հեռուստալրագրող)

հայ հեռուստալրագրող

Դավիթ Վահանի Սարգսյան (հունվարի 21, 1991(1991-01-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հեռուստալրագրող, սյունակագիր, հարցազրուցավար։ «168 TV»-ի «#ՕրաԽնդիր» ամենշաբաթյա հասարակական-քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող, Para.tv կայքի, «Հրապարակ» օրաթերթի և համանուն կայքի սյունակագիր։ 2020 թ․-ի լավագույն հեռուստամեկնաբան՝ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության «Մեդիա Վահան» ամենամյա մրցանակաբաշխության վարկածով[1]։

Դավիթ Սարգսյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 21, 1991(1991-01-21) (33 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունհեռուստալրագրող և հարցազրուցավար

Կենսագրություն խմբագրել

Դավիթ Վահանի Սարգսյանը ծնվել է 1991 թ․-ի հունվարի 21-ին Երևանում։

Կրթությունը խմբագրել

2004 թ․-ին հաջողությամբ ավարտել է Հայաստանի ժուռնալիստների միության Պատանի ժուռնալիստի դպրոցի երկամյա դասընթացը։

2007 թ․-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան հ․ 71 միջնակարգ դպրոցը։

2011 թ․-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատը (մասնագիտացումը՝ լրագրություն), եղել է անվանական կրթաթոշակառու։ 2009 թ․-ին արժանացել է ԵՊՀ բրոնզե հուշամեդալի՝ իբրև «Լավագույն ուսանող-2009» մրցույթի հաղթող։ 2009-2011 թթ․-ին եղել է ԵՊՀ Գիտական խորհրդի անդամ, 2010-2012 թթ․-ին՝ ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ։

2013 թ․-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան («Ժուռնալիստիկա» մագիստրոսական ծրագիր)։

2014 թ․-ին հաջողությամբ ավարտել է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի մեկամյա դասընթացը։

2016 թ․-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ասպիրանտուրան։

Գիտական աստիճանը խմբագրել

Բանասիրական գիտությունների թեկնածու է։ 2016 թ․-ին Երևանի պետական համալսարանում գործող «Գրականագիտություն-012» մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայրենական և միջազգային առաջատար ԶԼՄ-ները ՀՀ աշխարհաքաղաքական կողմնորոշման դիսկուրսում (2010-2015 թթ․)» թեմայով[2]։

Հրատարակել է 12 գիտական հոդված «21-րդ դար»[3][4], «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու»[5][6], «Լրաբեր Հայ-ռուսական համալսարանի», «Ժուռնալիստիկա և հաղորդակցություն․ տեսության և պատմության հարցեր»[7] և այլ ժողովածուներում։

Աշխատանքային փորձը խմբագրել

2000-2007 թթ․-ին՝ Հայաստանի հանրային ռադիոյի մանկապատանեկան ծրագրերի («Այբբենավոր», «Շավղիկ», «Արեգ», «Հարրի Փոթերի ակումբ», «Դիսոնանս» և այլն) թղթակից և վարող։

2003-2007 թթ․-ին՝ «Հայրենիք» մանկական հեռուստաընկերության «Մանկական լուրեր» ծրագրի թղթակից և վարող։

2005-2008 թթ․-ին՝ «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի թղթակից։

2007-2008 թթ․-ին՝ «Երևան 7 օր» թերթի թղթակից։

2007-2008 թթ․-ին՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Անկախության սերունդ» և «Թիրախ» հաղորդաշարերի թղթակից։

2008-2011 թթ․-ին՝ «Երևան» հեռուստաընկերության լրատվական ծառայության մեկնաբան։

2010-2011 թթ․-ին՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության լրագրող, «02» հեռուստածրագրի, «Ռադիո 02» ռադիոհաղորդման և «02» թերթի թղթակից։

2011-2016 թթ․-ին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության լրահավաք-համակարգող, վերլուծական թողարկման պրոդյուսեր, միջազգային լուրերի ավագ խմբագիր։

2013-2014 թթ․-ին՝ «Արմենպրես» լրատվական գործակալության սյունակագիր-վերլուծաբան։

2015-2021 թթ․-ին՝ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի ասիստենտ։

2016-2019 թթ․-ին՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի հեղինակ-վարող։

2019-2022 թթ․-ին՝ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության «#ՕրաԽնդիր» ամենօրյա հասարակական-քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող։

2021-2022 թթ․-ին՝ «Գոլոս Արմենիի»[8] օրաթերթի և համանուն կայքի սյունակագիր։

2021 թ․-ից՝ «Հրապարակ» օրաթերթի և համանուն կայքի սյունակագիր։

2022 թ․-ից՝ 168 TV-ի «#ՕրաԽնդիր» ամենշաբաթյա հասարակական-քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող[9] և Para.tv կայքի սյունակագիր։

Մասնակցությունն օտարերկրյա դասընթացներին խմբագրել

ՀՀ պատվիրակության ղեկավար և միջազգային կազմկոմիտեի անդամ «Սելիգեր» միջազգային կրթական համաժողովի «Մենք ԱՊՀ-ի ապագան ենք» հերթափոխում (2010-2011 թթ․, ՌԴ, Տվերի մարզ

Մոսկվայի պետական համալսարանի «Լոմոնոսով» 18-րդ միջազգային ուսանողական գիտական նստաշրջանի մասնակից (2011 թ․, ՌԴ, Մոսկվա

«Երիտասարդ սերունդ՝ կյանք առանց սահմանների» հումանիտար համաժողովի միջազգային կազմկոմիտեի անդամ (2011 թ․, ՌԴ, Մոսկվա

Հարավային դաշնային համալսարանի «Կովկասը մեր ընդհանուր տունն է» միջազգային գիտագործնական համաժողովի մասնակից (2011 թ., ՌԴ, Դոնի Ռոստով

ԱՊՀ երկրների գիտական և ստեղծագործական մտավորականության 6-րդ ամենամյա համաժողովի մասնակից (2011 թ., Ուկրաինա, Կիև

ԱՊՀ անդամ երկրների միջազգային պատմամշակութային նստաշրջանի կազմկոմիտեի անդամ և ՀՀ պատվիրակության ղեկավար (2011 թ., ՌԴ, Մոսկվա

«ԱՊՀ երիտասարդության օրերի» մասնակից (2012 թ., ՌԴ, Կալուգայի մարզ

ԱՊՀ երկրների երիտասարդ ռուսալեզու լրագրողների առաջին համաժողովի մասնակից (2013 թ., ՌԴ, Պենզա

«Անտեսանելի պատերազմներ» միջազգային հետազոտական ամառային դպրոցի մասնակից (2013 թ., Ռումինիա, Սիգիշոարա

Քաղաքական դասընթացների Վիշեգրադյան դպրոցի և Դիվանագիտության եվրոպական ակադեմիայի նախաձեռնած «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությունը» միջազգային դասընթացի մասնակից (2014 թ., Լեհաստան, Վարշավա

Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության համաշխարհային համաժողովի մասնակից (2014 թ., Ֆրանսիա, Ստրասբուրգ

«Կովկասյան երկխոսություն-2014» համաժողովի մասնակից (2014 թ., ՌԴ, Նալչիկ

Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի նախաձեռնած «Ապագա մարտահրավերների լրագրություն» դասընթացի մասնակից (2015 թ., Լատվիա, Ռիգա

Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների դպրոցների Քաղաքացիական կլոր սեղանի մասնակից (2016 թ․, Գերմանիա, Բեռլին

«Մշակութային արժեքների խորացված լուսաբանում» տարածաշրջանային ծրագրի մասնակից (2016-2017 թթ., Վրաստան, Թբիլիսի, Թելավ

Ինտելեկտուալների երկրորդ և վեցերորդ իսիկկուլյան երիտասարդական համաժողովների մասնակից (2011 թ., 2017 թ., Ղրղզստան, Չոլպոն-Աթա)։

Երիտասարդության և ուսանողների 19-րդ համաշխարհային փառատոնի մասնակից (2017, ՌԴ, Մոսկվա, Սոչի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Արմնյուզը» և «Արմնյուզի» մեկնաբանը՝ մրցանակակիրներ․ «Մեդիա պաշտպանը» ամփոփեց լրատվական տարին (տեսանյութ, լուսանկարներ)». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
  2. Սարգսյան, Դավիթ Վահանի (2016 թ․ մայիսի 18). «Հայրենական և միջազգային առաջատար ԶԼՄ-ները ՀՀ աշխարհաքաղաքական կողմնորոշման դիսկուրսում (2010-2015 թթ.)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. Սարգսյան Դ․Վ․. «Սփյուռքահայ լրատվամիջոցները ՀՀ աշխարհաքաղաքական ընտրության կողմնորոշիչներում» (PDF).
  4. Սարգսյան Դ․Վ․. «Հայաստանի եվրաինտեգրումը եվրոպական լրատվադաշտի ընկալմամբ» (PDF).
  5. Սարգսյան Դ․Վ․. «ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  6. Սարգսյան Դ․Վ․. «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՈՐՈՇ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  7. Սարգսյան Դ․ Վ․. «ԵՏՄ-Ի ԻՄԻՋԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ» (PDF).
  8. «Голос Армении». golosarmenii.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 3-ին.
  9. https://168.am/author/davit. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)