Արտակ Ալեքսանյան (լրագրող)

հայ լրագրող, հեռուստահաղորդավար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտակ Ալեքսանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտակ Ավետիքի Ալեքսանյան (հունվարի 25, 1978(1978-01-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող և հաղորդավար, «Բանաձև» ընկերության հիմնադիր, Արմնյուզ լրատվական հեռուստաալիքի գործադիր տնօրեն (2012-2015)[2], Արմենիա հեռուստաընկերության լրատվական դեպարտամենտի ղեկավար։

Արտակ Ավետիքի Ալեքսանյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25, 1978(1978-01-25) (46 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1998), ՀԱՀ (2005) և Յուտայի համալսարան
Մասնագիտությունլրագրող և հեռուստահաղորդավար
ԱշխատավայրՀայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Հայկական երկրորդ հեռուստաալիք, 168 ժամ և Newmag հրատարակչություն
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Արտակ Ալեքսանյանը ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Երևանում։ 1998 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 2005 թվականին քաղաքագիտության և միջազգային հարաբերություններ է ուսումնասիրել Հայաստանի ամերիկյան համալսարանում, այնուհետև ԱՄՆ Յուտայի համալսարանում ստացել հաղորդակցության մագիստրոսի աստիճանի։

Սովորելու տարիներին սյունակագիր է եղել «168 ժամ» պարբերականին, լուսաբանել է ԱՄՆ-ի և ամերիկահայ համայնքի կյանքը։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Լրագրողական գործունեությունը սկսել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունում` որպես «Նորք» հեռուստաալիքի «Լուրեր» լրատվական ծառայության թղթակից։

1999-2000 թվականներին որպես լրագրղ աշխատել է «Պրոմեթևս» հեռուստաընկերության «Լրաբեր» ծրագրում" 2002-2003 թվականներին եղել է «Ինտերնյուզ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի էլեկտրոնային հրատարակության գլխավոր խմբագիր։ Մասնակցել է միջազգային աշխատանքային մի շարք հանդիպումների և վարպետության դասերի լրագրողական հետաքննության, բախումների կարգավորման, ընտրությունների դիտարկման բնագավառներում։ Բազմաթիվ հոդվածների և հրապարակումների հեղինակ է։

2000-2011 թվականներին եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի մեկնաբան, թոք-շոուների հաղորդավար, ապա՝ լրատվական ծառայության գործադիր պրոդյուսեր։ Հիմնել է փաստագրական ֆիլմերի, հեռուստածրագրերի և շոուների արտադրության «Բանաձև» ընկերությունը, , որը իրականացրել է «Հատուկ ռեպորտաժ», «Ականատես» «Ինտերակտիվ», «Բրիֆինգ » և այլ նախագծեր։

2011-2015 թվականներին ղեկավարել է «Արմնյուզ» հեռուստաընկերությունը։

2015-2023 թվականներին ղեկավարել է «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական դեպարտամենտը։

2011 թվականին հիմնել է է Newmag ընկերությունը։ Մինչև 2017 թվականը ընկերությունը հրատարակել է համանուն ամսագիրը։ 2018 թվականից Newmag-ը դարձել է հրատարակչություն։

Մրցանակներ խմբագրել

Արտակ Ալեքսանյանն արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ Երևանի մամուլի ակումբի «Լավագույն հեռուստալրագրող», ԵԱՀԿ գրասենյակի «Բնապահպանական հիմնախնդիրներ լուսաբանող լավագույն հեռուստալրագրող», Բրիտանական խորհրդի Հարավային Կովկասի լավագույն մեդիադեմք մրցանակի։

2017 թվականին արժանացել է Մովսես Խորենացու մեդալի[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա. Ա. ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Արտակ Ալեքսանյանի հարցազրույցը Մեդիամաքսին
  3. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել