Հրաչյա Քեշիշյան
Հրաչյա Հուսիկի Քեշիշյան (օգոստոսի 15, 1970, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, պրոդյուսեր, մի քանի տեղական ու միջազգային մրցանակների դափնեկիր։ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (2018)[1]։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 15, 1970 (51 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր |
Պարգևներ | «Armenian music awards» (1999, 2007) Մոկովյան միջազգային փառատոն (2003) «AMWA» (2005) Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն (2003-2011) |
IMDb | ID 4175092 |
ԿենսագրությունԽմբագրել
Հրաչյա Քեշիշյանը ծնվել է 1970 թվականի օգոստոսի 15-ին Երևանում։
1990-1993 թվականներին Հեռուստառադիոպետկոմում աշխատել է որպես ռեժիսոր։ 1993-1998 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության վարչության հեռուստահաղորդումների բաժնի պետ։ 1996-2000 թվականներին եղել է «Արտ 13» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը, իսկ 1999-2011 թվականներին՝ Հայաստանի hանրային և Նոր ալիք հեռուստաընկերությաններ գլխավոր պրոդյուսերը։ 1999-2011 թվականներին եղել է Հայաստանի hանրային և Նոր ալիք հեռուստաընկերությաններ բազմաթիվ հաղորդումների և շոու-ծրագրերի ռեժիսորը՝ «Ուշ երեկոյան», «Ռուբիկոն», «Առաջին ծրագիր», «Երաժշտական փոստարկղ», «Նորաձևություն», «Ազգային երաժշտական ալիք», «Բաց նախագիծ», «Օտար խաղեր», «Բանաձև», «Եվրապոլիս», «Թոփ 10», «Թեժ 10», «Երկու աստղ», «Բենեֆիս», «Շաբաթ երեկո», «Երգ երգոց»։ 2003-2011 թվականներին եղել է Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության, իսկ 2006-2008 թվականներին «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթի հայաստանյան մասի պրոդյուսերը։
1999 թվականին եղել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունը գլխավոր պրոդյուսերը։
2001 թվականին եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը գլխավոր պրոդյուսերը։
2004 թվականին եղել է Նոր ալիք հեռուստաընկերությունը գլխավոր պրոդյուսերը։
2009 թվականին ղեկավարել է «ATV» հեռուստաընկերությունը։
2010 թվականին եղել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի գլխավոր խորհրդականը։
2012 թվականին եղել է «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը և տնօրենը։
2015 թվականին եղել է «Արմնյուզ» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը և տնօրենը։
Ռեժիսորական աշխատանքներԽմբագրել
ՖԻԼՄ | ԹՎԱԿԱՆ |
---|---|
«Երջանկության Մեխանիկան» | 2021 |
«Եղնիկների կածանը» | 2017 |
Նախագիծ «Ոսկե աչքը» | 2014 |
Մեր սրտի տնակը | 2014 |
Thank You, հայրիկ | 2014 |
Գարեգին Նժդեհ | 2014 |
Խաչագողի հիշատակարանը | 2010 |
Երեք ընկեր | 2009 |
Սպանված աղավնի | 2009 |
Տաքսի «Էլի լավ ա» նովել «Ծանոթ և անծանոթ սեր» | 2009 |
Ոչինչ չի մնա | 2007 |
«Մի տխրիր» կարճամետրաժ երաժշտական ֆիլմ | 1998 |
«Էսքիզներ» 10 մասանոց փաստագրական ֆիլմաշար | 1996 |
«Մահապարտները» փաստագրական ֆիլմ | 1995 |
«Բոլոր գետերը հոսում են» փաստագրական ֆիլմ | 1994 |
Պրոդյուսերական աշխատանքներԽմբագրել
ՖԻԼՄ | ԹՎԱԿԱՆ |
---|---|
Նախագիծ «Ոսկե աչքը» | 2014 |
Մեր սրտի տնակը | 2014 |
Գարեգին Նժդեհ | 2013 |
Խաչագողի հիշատակարանը | 2010 |
Երեք ընկեր | 2009 |
Սպանված աղավնի | 2009 |
Ոչինչ չի մնա | 2007 |
Մի վախեցիր | 2006 |
Սցենարական աշխատանքներԽմբագրել
ՄրցանակներԽմբագրել
Հրաչյա Քեշիշյանը մի քանի միջազգային ու հայաստանյան մրցանակների դափնեկիր է իր հեղինակած ֆիլմերի, ինչպես նաև երաժշտական տեսահոլովակների համար։
ՄՐՑԱՆԱԿ | ԹՎԱԿԱՆ |
---|---|
Pomegranate Film Festival | 2014 |
Окно в Европу | 2014 |
Armenian music awards | 1999, 2007 |
AMWA | 2005 |
Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն | 2005, 2007, |
ԳնահատականներԽմբագրել
Հրաչյա Քեշիշյանի աշխատանքները ոչ միանշանակ արձագանքներ են ստացել կինոդիտողների ու կինոքննադատների կողմից[փա՞ստ]։
Վերնագիր | Տարեթիվ | IMDB ռեյտինգ |
---|---|---|
Ոչինչ չի մնա | 2007 | 4,8[2] |
Սպանված աղավնի | 2009 | 7,1[3] |
Խաչագողի հիշատակարանը | 2010 | 8,3[4] |
Գարեգին Նժդեհ | 2013 | 6,2[5] |
Thank you, հայրիկ | 2014 | 7,3[6] |
Մեր սրտի տնակը | 2014 | 5,9[7] |
ՊարգևներԽմբագրել
- 2011 թվականին պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[8]։
- Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, 2018 թ.[1]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2018-03-25
- ↑ «Nothing Will Remain (2007)»։ The Internet Movie Database։ 12/30/2018։ Վերցված է 12/30/2018
- ↑ «The Killed Dove (2009)»։ The Internet Movie Database։ 30/12/2018։ Վերցված է 30/12/2018
- ↑ «The Diary of the Cross Stealer (2010)»։ The Internet Movie Database։ 12/30/2018։ Վերցված է 12/30/2018
- ↑ «Garegin Nzhdeh (2013)»։ The Internet Movie Database։ 12/30/2018։ Վերցված է 12/30/2018
- ↑ «Thank You, Dad (2014)»։ The Internet Movie Database։ 12/30/2018։ Վերցված է 12/30/2018
- ↑ «Domik v serdtse (2014)»։ The Internet Movie Database։ 12/30/2018։ Վերցված է 12/30/2018
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2017-01-04