Արմինե Սարգսյան (երգչուհի)

հայազգի ջազային երգչուհի

Արմինե Սարգսյան (սեպտեմբերի 11, 1967(1967-09-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Մոսկվայում բնակվող հայազգի ջազային երգչուհի։

Արմինե Սարգսյան
Ծնվել էսեպտեմբերի 11, 1967(1967-09-11) (56 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան (1985), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1990) և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա (1998)
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Ռաիսա Մկրտչյանի դուստրը։ ՌԴ վաստակավոր արտիստ (2015)։

Կենսագրություն խմբագրել

Արմինե Սարգսյանը ծնվել է 1967 թվականին, Երևանում։ 1985 թվականին ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը, 1990 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը։

1990-ականների սկզբին տեղափոխվել է Մոսկվա, որպես մեներգչուհի հանդես է եկել համերգներով։ 1997-2014 թվականներին եղել է Ռուսաստանի Օլեգ Լունդստրեմի անվան պետական կամերային ջազային նվագախմբի մեներգչուհի, համագործակցել է Անատոլի Կրոլի (Ռուսաստան), Գեորգի Գարանյանի (Ռուսաստան), Դանիել Կրամերի (Ռուսաստան), Դեբորա Բրաունի (ԱՄՆ), Ջոն Դաունսի (ՄԹ), Անտի Ռիսանենի (Ֆինլանդիա), Լեոնիդ Պտաշկայի (Իսրայել), Պեդրիտո Կալվոյի (Կուբա), Էմիլիո Մորալեսի (Կուբա), Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած «Մոսկվայի Վիրտուոզներ»[1] պետական կամերային նվագախմբի, Կուբայի ռադիոյի և հեռուստատեսության պետական սիմֆոնիկ նվագախմբի և այլ հանրահայտ երգիչների, երաժիշտների ու անսամբլների հետ։ 1995-1998 թվականներին սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի էստրադային-ջազային ֆակուլտետում։ Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի պրոֆեսոր է, վոկալի ուսուցիչ։ Ռուս-կուբական «Կուբա-Ռուսաստան. Նոստալգիա» երաժշտական նախագծի հիմնադիրն է։ Կատարել է համաշխարհային ջազային ստեղծագործություններ, ֆրանսիական շանսոն, լատինաամերիկյան երգեր, ռուսական ռոմանսներ, հայկական ժողովրդական երգերը ջազային ոճով[2][3]։

Մրցանակներ, պարգևներ խմբագրել

  • Հավանայի երաժշտական միջազգային փառատոնի հատուկ մրցանակ, 2012, 2015
  • ՌԴ վաստակավոր արտիստ, 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Даниил Крамер, Арминэ Саркисян и «Виртуозы Москвы» в Московском международном Доме музыки». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 10-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  2. «Արմինե Սարգսյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  3. «Armine Sarkisyan | Music of Armenia». musicofarmenia.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել