Արման Վարդանի Մելիքյան (մարտի 11, 1963(1963-03-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, դիվանագետ, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար։

Արման Մելիքյան
Ծնվել էմարտի 11, 1963(1963-03-11) (61 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ
Մասնագիտությունդիվանագետ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԱրցախի արտաքին գործերի նախարար

Կենսագրություն

խմբագրել

Արման Վարդանի Մելիքյանը ծնվել է Երևանում 1963 թվականին։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի թիվ 102 անգլիական թեքումով դպրոցում։ 1984 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժինը։ 1985-1991 թթ. աշխատել է Հայաստանի ռադիոյի և և հեռուստատեսության պետական կոմիտեի համակարգում։ 1986-89 թթ. ուսանել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում։ Միաժամանակ աշխատել է Հայաստանի ԳԱ-ին առընթեր Աշխարհագրական ընկերության քարանձավագիտական արշավախմբի կազմում։ 1991-1993 թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ որպես գլխավոր փորձագետ։ 1993-1999 թթ. ղեկավարել է Ղազախստանում և Ղրղզստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաքելությունները։ 1999 թ.-ից հանդիսանում էր Հայաստանի Հանրապետության ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան։ 1999-2001 թթ. եղել է «Արմենիկում» ՊՓԲԸ գործադիր տնօրենը։ 2001-2004 թթ. ղեկավարել է Հայաստանում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունը։ 2004 թ. նշանակվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար, այնուհետև ստանձնել է Արցախի Հանրապետության Նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականի պաշտոնը։ 2007 թ. հրաժարական է տվել Արցախի Հանրապետության Նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականի պաշտոնից։ 2008 թ. մասնակցել է Հայաստանի Նախագահի ընտրություններին որպես նախագահի թեկնածու։ 2007 թ. մինչև ներկա պահը «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի հասարակական կարգով քաղաքական հարցերով խորհրդատուն է։

Դիվանագիտական գործունեությունը

խմբագրել

1993-1999 թթ. ղեկավարել է Ղազախստանում և Ղրղզստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաքելությունները։ 1999-ից հանդիսանում էր Հայաստանի Հանրապետության ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան։ 2001-2004 թթ. ղեկավարել է ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունը։ 2004 թ. նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար, 2005 թ.-ին ստանձնել է ԼՂՀ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականի պաշտոնը։ Ունի ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։

Այլ գործունեություն

խմբագրել

1999-2001 թթ. եղել է «Արմենիկում» ՊՓԲԸ տնօրենը։

2008 թ.-ի նախագահական ընտրություններ

խմբագրել

2008-ի ՀՀ նախագահական ընտրություններում եղել է ՀՀ նախագահի թեկնածու՝ 9 թեկնածուների մեջ զբաղեցնելով 8-րդ տեղը՝ 4399 ձայնով[1]։

2013 թ. նախագահական ընտրություններ

խմբագրել

2012 թ. դեկտեմբերի 29-ին առաջադրվել է ՀՀ Նախագահի թեկնածու։

Ընտանիք

խմբագրել

Ամուսնացած է, ունի 2 երեխա։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Նախորդող
Աշոտ Ղուլյան
ԼՂՀ Արտաքին գործերի նախարար
Արման Մելիքյան

2004-2005
Հաջորդող
Գեորգի Պետրոսյան