Արմենիկում, դեղամիջոց, որը ստեղծվել է Հայաստանում 1998 թվականին։ Հայտագործողների պնդմամ այս դեղամիջոցը արդյունավետ է ՄԻԱՎ-ի բուժման համար և այլ ուրիշ հիվանդությունների համար։ Ոչ մի տեսակի վերահսկվող կլինիկական հետազոտություններ չեն հրապարակվել Արմենիկումի մասին։ Հայաստանից դուրս բնակվող ՄԻԱՎ-ի փորձագետների մեծամասնությունը չի ընդունում դեղամիջոցի արդյունավետությունը[1].

Պատմություն խմբագրել

Դեղամիջոցի մասին առաջին անգամ հրապարակվել է 1998 թվականին, ստեղծողները անվանել էին այն «ՄԻԱՎ-ի բուժման հեղափոխական միջոց», որը անմիջապես հետաքրքրություն էր առաջացրել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում։ Սկզբնական ֆինանսական աջակցությունը նրանք ստացել են Հայաստանւ օետանվտանգության նախարարությունից, որը հույս ուներ զարգացնելու դեղամիջոցի գիտական հետազոտությունները։ Արմենիկումի հնարավորությունները երկրում բերեցին բուռն արձագանքներ։ [1].Ինչպես հայտնել էին որոշ թերթեր 1999 թվականին, գործարարները գնում էին անշարժ գույք երկրում, որպեսզի վարձով տան Հայաստան բուժվելու մեկնող մարդկանց։ Սակայն 2008 թվականի նոյեմբերի տվյալներով դեղամիջոցը ձեռք են երել ընդամենը 800 մարդ՝ Հայաստանի կառավարության ամենամյա ֆինանսավորմամբ յուրաքանչյուր հիվանդին 6000$ հաշվով[2]։ Դեղամիջոցի կլինիկական ուսումնասիրությունները (1998-2000 թվականների) անցկացվում էին Երևան քաղաքի Առաջին ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ 1994-2000 թվականներին Բաժանմունքի ղեկավարն էր բ.գ.թ. Պյոտր յվովիչ Արտիշևը։ Կլինիկական հետազոտությունների 2А փուլում հայտարարվեց դեղամիջոցի լավ դյուրատարություն, անցանկալի կողմնակի ազդեցությունների որոշված ուղղվածությունները, շատ փոքր մաս են կազմում։ Լաբորատոր ախտորոշման հետազոտական թեստերը տեղի էին ունեցել «Պռոմ Թեստ» լաբորոտորիայում։ Այդ ժամանակ և մինչև իր կյանքի վերջ գիտական ղեկավարը եղել է ամբիոնի վարիչ Լևոն Մկրտիչի Մխիթարյանը։ Ընդհանուր ղեկավարումը դրված էր հանրապետական դեղագիտական գործակալության տնօրեն Էմիլ Գաբրիելյանի վրա, ով մինչ այդ եղել է ՀԽՍՀ-ի առողջապահության նախարարը[3]։ Հետագայում ստեղծվել է «Արմենիկում» ՓԲԸ-ն Ինֆեկցիոն հիվանդանոցի կորպուսների հիման վրա։ Վերանորոգված տարածքները անվանափոխվեցին «Արմենիկում» բժշկական կենտրոնի, որը ամբողջությամ զբաղվում էր ՄԻԱՎ-ի բուժմամբ[4]։ Եվ աշխատում էր պետպատվերով։ 1999 թվականին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը հրապարակել էր 22 ամյա Միավակիր Նիկոլայ Կոլեսնիկովի բուժման մասին, ով համաձայնել էր փորձարկել իր վրա նոր դեղամիջոցը։ Դեղամիջոցի հայ ուսումնասիրողները պնդում էին, որ Նիկոլայը ամբողջությամբ բուժվել է, սակայն հետագայում այդ պնդումները հերքվեցին։ 2004 թվականի դեկտեմբերի 25-ին Նիկոլայը մահացավ ցրտահարությունից Կալինինգրադի հիվանդանոցի պատշգամբում[4]։

Նկարագրություն խմբագրել

Արմենիկումի գլխավոր բաղադրիչը եղել է յոդը՝ ընդհանուր անտիսեպտիկ։ Ստեղծողների հավստմամբ, դեղամիջոցը պարունակել է նաև դեկստրին, սպիրտ, նատրիում, կալիում, լիցիի կատիոններ և քլորի անիոններ։ դեղամիջոցը նկարագրվում էր որպես կապտամանուշակագույն հեղուկ յուրահատուկ հոտով, նարնջագույն ապակե 20 մլ-անոց ամանով, փակված ռեզինե խցանով և ալյումինե կափարիչով[5]։ Կլինիկական ուսումնասիրությունների գործընթացում դեղը ստանում էին ներերակային, կաթիլային ճանապարհով, ջրի հետ խառնած։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Scepticism over Aids 'cure'(անգլ.)
  2. TEN YEARS ON, ARMENIA’S SO-CALLED «MIRACLE CURE» FOR AIDS STILL UNPROVEN(անգլ.)
  3. «Лекарство от СПИДа». Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  4. 4,0 4,1 Погиб испытатель лекарства от СПИДа Коля Колесников
  5. ARMENICUM is a highly promising drug for treatment of HIV infection and AIDS Արխիվացված 2008-12-05 Wayback Machine(անգլ.)