Արհեստական ֆլաժոլետ (կրճատ ԱՖ), երաժշտական գործիք նվագելու մեթոդ, որն իր մեջ ներառում է ձայնի հնչերանգներ։ Արհեստական ֆլաժոլետի և բնական ֆլաժոլետի (որը կատարվում է բաց լարը 2, 3, 4, 6 և այլ մասերի բաժանման կետում մասամբ սեղմելով, հպվելով) տարբերությունն այն է, որ արհեստականը կիրառվում է ոչ թե բաց լարի, այլ լադերի վրա՝ լարը մատով սեղմելով։

Այն լայնորեն օգտագործվում է ջութակ, կիթառ, դոմրա, բալալայկա և այլ լարային գործիքներ նվագելու ժամանակ։

Օգտագործում տարբեր ոճերում խմբագրել

Ե՛վ կոմպոզիտորի, և՛ կատարողի հմուտ կիրառմամբ այն հիանալի կերպով զարդարում է երաժշտությունը[1]։ Ֆլաժոլետ ոճը դեռ գոյություն չունի, այն միայն զարդարանք է։

Արհեստական ֆլաժոլետը լայնորեն կիրառվում է հարդ ռոք և հևի մետալ ոճերի երաժիշտների կողմից։ Դժվար չէ ճանաչել ԱՖ-ի ձայնը․ էլեկտրակիթառի վրա նվագարկվող մեներգի ժամանակ (սովորաբար դիստորշն էֆեկտով կամ օվերդրայվով), դուք կարող եք լսել գործիքի հանկարծակի «ճռռոց» շատ բարձր հաճախականությամբ։ ԱՖ-ն նաև լայնորեն օգտագործվում է ռիթմիկ օրինաչափություն (կիթառի ռիֆ) հաղորդելու համար՝ բնորոշ կոշտությամբ և մուգ հնչողությամբ (հատկապես բնորոշ է էքստրեմալ մետալ ոճերին՝ բլեք մեթալ, դեթ մեթալ և գոթիկ մեթալ, ինչպես նաև բավականին տարածված է ալտերնատիվ ռոքի կամ նու մետալի մեջ)։

Ավելացնենք, որ ԱՖ-ն, բացի ձայնի հաճախականության և ծավալի կտրուկ աճի, կրում է նաև ձայնային ալիքը ամպլիտուդի մեջ սահմանափակելու էֆեկտ (ինչպես «դիստորշն» և «օվերդրայվ» էֆեկտներում)։ Հենց այստեղից է գալից նրա տեմբրի սրությունը[2][3]։

Առբերման մեթոդներ տարբեր լարային գործիքների վրա խմբագրել

Կիթառի վրա արհեստական ֆլաժոլետ կատարելիս բաժանման կետում հպումն այլևս կատարվում է ոչ թե ձախ ձեռքով (ինչպես բնականի դեպքում), այլ աջ ձեռքով, որը պետք է միաժամանակ ձայն արտադրի։ Այն պահանջում է հավելյալ հմտություն. եթե բնական ֆլաժոլետ նվագելիս կատարողը հաստատ գիտի, որ լարը կիթառի ծայրից մինչև հենարանը երկու մասի բաժանելու կետը գտնվում է 12-րդ լադում, երեք մասինը՝ 7-րդ և 19-րդ, չորս մասինը՝ 5-րդ և 24-րդ, այնուհետև, արհեստական ֆլաժոլետ նվագելով, նա պետք է հաշվի սեղմված լադից մինչև հենարան հեռավորությունը։ Այսինքն, երբ նոտան պահվում է, օրինակ, երկրորդ լադում, ֆլաժոլետի լադերը կլինեն՝  ։

Էլեկտրակիթառի վրա խմբագրել

  • Արհեստական ֆլաժոլետ կնտնտոցով․ կնտնտոցն ավելի մոտ պիտի լինի բթամատի եզրին, գրեթե հպվի լարին, այնուհետև լարը պետք է «հարվածել» և գրեթե միաժամանակ հպվել նույն լարին բթամատի ծայրով։
  • Արհեստական ֆլաժոլետ մատով․ ձախ ձեռքի օգնությամբ պետք է ֆիքսել լադը, աջի օգնությամբ բթամատն ու ցուցամատն օգտագործել այն տեղում, որտեղ անհրաժեշտ է լարը «կարճացնել»՝ ֆլաժոլետի դիրքը փոփոխելու համար։

Ակուստիկ կիթառի վրա խմբագրել

Աջ ձեռքի բթամատով պետք է հպվել բաժանման կետին և մյուս մատներից մեկով սեղմել։ Որպես այլընտրանք, կարելի է օգտագործել ցուցամատի և բթամատի հպումը։

Բալալայկայի վրա խմբագրել

Հպում ցուցամատի կողային մասով (բթամատի կողմից), «հարված» բթամատով։ Թույլատրելի է նաև հպումը բթամատով, «հարված» որևէ մատով։

Դոմրեի վրա խմբագրել

Հպում միջնամատով, «հարված» կնտնտոցով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Колыбельная " Алексей Архиповский / Alexey Arkhipovskiy, Վերցված է 2021-12-11-ին
  2. «Roger Kamien» (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 24. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «The Physics of Everyday Stuff - The Guitar». www.bsharp.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 26-ին.