Բալալայկա (ռուսերեն՝ балалайка, Լսել bəɫɐˈɫajkə), ռուսական եռալար (հնում երկլար), ժողովրդական կսմիթային նվագարան։ Իրանը սովորաբար եռանկյունաձև է։ Նվագում են աջ ձեռքի ցուցամատով բոլոր լարերը հնչեցնելով և առանձին լարեր կսմիթելով։ 18-19-րդ դարերում տարածված էր որպես մենանվագ, անսամբլային և նվագակցող գործիք։ 1880-ական թվականներին բալալայկան կատարելագործել է երաժիշտ Վասիլի Անդրեևը։ Ավելի ուշ ստեղծված բալալայկաների ընտանիքը ռուսական ժողովրդական գործիքների նվագախմբի հիմքն է։

Բալալայկա
Տեսակերաժշտական գործիքի տեսակ
ՈրակավորումԿսմիթային լարային երաժշտական գործիք
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ321.321[1]
դոմրա[2], դոմբրա[3], կոմուզ[4], դութառ[5]

Ռուսական ամենահայտնի գործիքն է, որը հարմոնի հետ մեկտեղ դարձել է ռուս ժողովրդի երաժշտական ստեղծագործության խորհրդանիշներից մեկը։

Անվան ստուգաբանություն

խմբագրել
 
Պյոտր Զաբոլոտսկու «Տղան բալալայկայով» նկարը (1835).
Բալալայկայի իրանը ի սկզբանե եղել է կլոր[6]։

Բալալայկա բառի ամենավաղ հիշատակումը վերաբերում է 1688 թվականի ռուսական փաստաթղթերից մեկին[7][8]։ Այն գործածվել է նաև 18-րդ դարի ուկրաինական օրագրերում, որը վկայում է «բալաբայկա նվագող թաթար»-ի մասին[9][10]։ Բալաբայկա (ինչպես այն անվանել են նախկինում) բառը հանդիպում է նաև հարավռուսական բարբառներում և բելառուսերենում։

Վարկածներից մեկի համաձայն, բալալայկա բառը ռուսերեն լեզվում ներմուծված է և գրականության մեջ առաջին անգամ հանդիպում է ռուս բանաստեղծ Վասիլի Մայկովի, 1771 թվականին գրված «Ելիսեյ» պոեմում[11]։ Ռուս գրող և թարգմանիչ Ալեքսանդր Չուդինովի, ինչպես նաև գրող և խմբագիր Ալեքսեյ Միխելսոնի վարկածով, բալալայկա բառն ունի թյուրքական արմատներ և շատ հավանական է, որ այն առաջացել է «բալա» (երեխա) բառից[12][13]։ Մյուս վարկածի համաձայն, այն ունի նախասլավոնական ծագում։ Բալալայկա բառի արմատը վաղուց է հետաքրքրել հետազոտողներին, և ռուսերենի որոշ բառերին նմանությունը ենթադրում է, որ բալալայկա բառն ունի «թեթև», «ոչ լուրջ», «զվարճալի» բառերի իմաստը, որը համապատասխանում է այդ երաժշտական գործիքի բնույթին։ Դարերի ընթացքում բալալայկան գյուղական երաժշտական գործիք էր։ Հատկապես նրանով նվագում էին սկոմորոխները, ծաղրածուները և այլք, ովքեր կատակերգերով ծաղրում էին թագավորներին, եկեղեցական կրոնավորներին և այլոց։

Պատմություն

խմբագրել

Բալալայկայի ծագման վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ չկան։ Ընդունված է համարել, որ այն առաջացել է Ռուսաստանի կովկասյան շրջաններում տարածված դոմրայից[14], միջինասիական դոմբրայից կամ տոպշուրից։ Ամենայն հավանականությամբ, բալալայկան տարածում է գտել 17-րդ դարի վերջերից։

Բալալայկային իր ժամանակակից տեսքը տվել են ռուս երաժիշտ և կոմպոզիտոր Վասիլի Անդրեևը, ինչպես նաև երաժշտական գործիքներ պատրաստող վարպետներ Սեմյոն Նալիմովն ու Ֆրանց Պասերբսկին։ Անդրեևն առաջարկել է այն պատրաստել եղևնու և հաճարենու փայտից և կարճեցնել մինչև 600-700 մմ-ով։ Պասերբսկու կողմից պատրաստված բալալայկաների ընտանիքը (պիկոլո, պրիմա, ալտ, տենոր, բաս, կոնտրաբաս) դարձավ ռուսական ժողովրդական նվագախմբի հիմքը։ Ավելի ուշ Ֆրանց Պասերբսկին, Գերմանիայում ստացավ բալալայկաներ պատրաստելու արտոնագիր։ Այդպիսով կարելի է ասել, որ գոյություն ունեն երկու տեսակի` ժողովրդական և անդրեևյան բալալայկաներ[15]։

1887 թվականին Վասիլի Անդրեևը կազմակերպեց բալալայկայի առաջին սիրողական խմբակը, իսկ 1888 թվականի մարտի 20-ին, Սանկտ Պետերբուրգում կայացավ խմբակի առաջին ելույթը, որն էլ դարձել է ռուսական ժողովրդական գործիքային նվագախմբի ծննդյան օրը։

Կառուցվածք

խմբագրել
 
Կոնտրաբաս բալալայկա

Բալալայկայի երկարությունը կազմում է 60-70 սմ-ից (պրիմա) մինչև 1,7 մ (կոնտրաբաս)։ Այն եռանկյունաձև է (18-19-րդ դարերում նաև օվալաձև), կազմված առանձին (6-7) սեգմենտներից։ Լարառիչի գլխիկը թեթևակի թեքված է հետ։ Ժամանակակից բալալայկայի լարառիչն ունի 16-31 մետաղական լադեր (մինչ 19-րդ դարի վերջը` 5-7)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Consortium M. Revision of the Hornbostel-Sachs Classification of Musical Instruments by the MIMO Consortium
  2. В. И. Даль. Домра. Толковый словарь живого великорусского языка : в 4 т. / авт.-сост. — 2-е изд. — СПб. : Типография М. О. Вольфа, 1880—1882.
  3. Эрендженов К. Э. Золотой родник: о калмыцком народном творчестве, ремеслах и быте. — Калмыцкое книжное изд-во, 1990. — 126 с.
  4. KYRGYZ INSTRUMENTS
  5. Graham Flett, 2001
  6. Пересада, А.И. Балалайка. — М.: Музыка, 1990. — 64 с. — ISBN 5-7140-0245-8.
  7. Belinskiy, Dmitry. "Balalaika". Krymskaya Pravda. Balalaika music, video.
  8. РГАДА, ф. 229, oп. 1, ед. хр. 189, л. 159
  9. Історичний словник українського язика Під ред. Є. Тимченка; укл.: Є. Тимченко, Є. Волошин, К. Лазаревська, Г. Петренко. — К.-Х., 1930–32. — Т. 1. — XXIV + 948 с. Зошит 1: А — Глу. — С. 52.
  10. Історичний словник українського язика / Під ред. Є. Тимченка. — К.-Х.: «Державне видавництво України», 1930. — Т. Зошит 1: А — Глу. — С. 52.
  11. Черных П. Я. Историко-этимологический словарь современного русского языка. — С. 67.
  12. "Словарь иностранных слов, вошедших в состав русского языка". Чудинов А.Н., 1910
  13. Объяснение 25000 иностранных слов, вошедших в употребление в русский язык, с означением их корней". Михельсон А.Д., 1865
  14. Махан В.В. Домра и домровое искусство на рубеже веков. Часть I.
  15. Народное музыкальное творчество. Учебник Արխիվացված 2018-03-26 Wayback Machine / Отв. редактор О. А. Пашина — СПб.: Композитор, 2005 — 568 с. — С. 312

Գրականություն

խմբագրել
  • Вертков К.А. Русские народные музыкальные инструменты. — Л.: Музыка, 1975. — С. 83—89, 162. — 280 с.
  • Имханицкий М. Становление струнно-щипковых народных инструментов в России. — М.: Изд-во РАМ им. Гнесиных, 2008. — 320 с.
  • Новосельский А.А. Очерки по истории русских народных музыкальных инструментов. — М.: Музгиз, 1931. — С. 37—39, 43—45. — 47 с.
  • Пересада А.И. Балалайка. — М.: Музыка, 1990. — 64 с. — ISBN 5-7140-0245-8
  • Пересада А.И. Балалаечных дел мастер. — Сыктывкар: Коми книжное издательство, 1983. — 56 с.
  • Соколов В.Ф. Русская народная балалайка. — М.: Советский композитор, 1962. — 115 с.
  • «Балалайка». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Иванова С. В. К вопросу о расширении образно-интонационной сферы в музыке для балалайки второй половины XX столетия // Электронный журнал «Знание. Понимание. Умение». — 2009. — № 10 - Искусствоведение.
  • Иванова С. В. Эволюционная модель становления балалаечного исполнительства в контексте развития музыкальной культуры Оренбуржья // Электронный журнал «Знание. Понимание. Умение». — 2009. — № 10 - Искусствоведение.
  • Купфер М.А. Слово о балалайке // Наука и жизнь : журнал. — 1986. — № 8. — С. 97—101.
  • Банин А. А. Русская инструментальная музыка фольклорной традиции. Москва, 1997.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 225  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալալայկա» հոդվածին։