Օվերդրայվ
Օվերդրայվ (անգլ.՝ overdrive), ձայնային էֆեկտ, որը ձեռք է բերվում ազդանշանի խեղաթյուրման միջոցով, իր ամպլիտուդի «փափուկ» սահմանափակմամբ կամ համապատասխան սարքով:
Գործողության սկզբունքըԽմբագրել
Եթե խոսենք ծագման բնույթի մասին, ապա օվերդրայվը և դիստորշնը աշխատում են մեկ ֆիզիկական սկզբունքով, դա ազդանշանի սահմանափակումն է ամպլիտուդով: Օվերդրայվում այս սահմանափակումը «փափուկ» է, այսինքն, սինուսոիդների գագաթները կտրված են ոչ թե ուղիղ գծով, այլ հարթ անկյուններով: Դիսշտորշնում սահմանափակումը «կոշտ» է[1], այսինքն, սիուսոիդիի գագաթները պարզապես ուղիղ են կտրված[2]:
«Փափուկ» սահմանափակման պատճառով ելքային ազդանշանը սկսում է խեղաթյուրվել համամասնորեն մուտքագրման ազդանշանի մակարդակով։ Այսպիսով, կիթառի ազդանշանի մշակման համար օվերդրայվ օգտագործելիս, կարելի է ընդգծել ձայնի դինամիկան: Կախված լարերի ուժից, կիթառի ազդանշանի խեղաթյուրումը կփոխվի, ինչը արմատապես տարբերվում է դիստորշնից[3]: Դիստորշնը խեղաթյուրում է մուտքագրման ազդանշանը, անկախ իր մակարդակից (ամպլիտուդից):
ՍարքավորումներԽմբագրել
- AMEC KM-201K, KM-202K
- Marshall GUV'NOR и GV-2 GUV'NOR plus
- Boss OD-3 OverDrive
- Boss SD-1 Super OverDrive
- Danelectro FAB Overdrive
- Ibanez Tube Screamer
- Tubeline Td3
- EarthQuaker Devices Dunes
- Digitech Bad Monkey
- TC Electronic MojoMojo
- DOD OVERDRIVE 250
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Aikin, Jim (2004). Power Tools for Synthesizer Programming, Hal Leonard. p. 171.
- ↑ https://www.rollingstone.com/music/music-features/look-at-me-the-noisy-blown-out-soundcloud-revolution-redefining-rap-123887/
- ↑ «Choosing Guitar-amp Speakers | Sound On Sound»։ www.soundonsound.com։ Վերցված է 2016-07-18