Ֆլաժոլետ (երաժշտական հնարք)

Ֆլաժոլետ (ֆր.՝ flageolet՝ փոքրիկ ֆլեյտա), աղեղնավոր և կսմիթային լարային գործիքներով նվագելու հնարք՝ ուղղված ձայն-հնչերանգի արտաբերմանը։ Ֆլաժոլետ է կոչվում նաև դուրս եկած ձայնը[1]։ Լարային գործիքների պարագայում իրականացվում է լարի երկարությունը 2 մասի բաժանող կետի մասնակի սեղմմամբ (ձայնի հնչեղությունը բարձրանում է 1 օկտավայով, լարի երկարությունը 4 մասի բաժանող կետում (բարձրանում է 2 օկտավա) և այլն[2]։

Հնչերանգներ

Նկարագրություն խմբագրել

Հնարքի անվանումը կապված է այն բանի հետ, որ դուրս եկած մի փոքր խուլ ձայնը հիշեցնում է ֆլեյտայի տեմբր։

Տարբերակում են բնական և արհեստական ֆլաժոլետներ։ Բնական ֆլաժոլետ կատարելիս լարի հնչող հատվածը վերևից սահմանափակվում է ընկուձափողով, այլ կերպ ասած՝ օգտագործվում է բաց լարի ամբողջ երկարությունը։

Արհեստական ֆլաժոլետի դեպքում լարը սեղմվում է ցանկացած լադում, աջ ձեռքով սեղմվում է լարը, և միաժամանակ լարին է դիպչում նույն ձեռքի մատներից երևէ մեկը (կսմիթային գործիքներ նվագելու դեպքում, օրինակ՝ կիթառ)։

Լարում ֆլաժոլետով (լսել)
Ֆլաժոլետի իրականացում ջութակով (լսել)

Մեդիատորով էլեկտրակիթառ նվագելիս արհեստական ֆլաժոլետը ստացվում է մեդիատորով հարվածելիս այնպես, որ լարերը թեթևակի դիպչեն բութ մատին (մեդիատորը վերից վար շարժելիս) կամ ցուցամատին (մեդիատորը վարից վեր շարժելիս)։ Այդ դեպքում մեդիատորով ձեռքը լարի ամրացման կետից գտնվում է որոշակի հեռավորության վրա (հեռավորությունը լարը բաժանում է որոշակի բաժինների)[3]։

Աղեղնավոր գործիքներ նվագելիս արհեստական ֆլաժոլետը իրականացվում է այսպես․ ձախ ձեռքի ցուցամատը լարը սեղմում է անհրաժեշտ տեղում, իսկ ձախ ձեռքի ճկույթը դիպչում է լարի տատանման հանգուցային կետին (այնտեղ, որտեղ լարի օբերտոնի (հնչերանգ) տատանման մեծությունը հավասար է զրոյի)։ Կոնտրաբասով՝ սոլո տարբերակով նվագելիս, արհեստական ֆլաժոլետը իրականացվում է հետևյալ կերպ. բութ մատի կողմնային մասով լարը սեղմվում է անհրաժեշտ հատվածում, իսկ 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ մատները դիպչում են լարին անհրաժեշտ հատվածում։ Դասական կիթառի վրա արհեստական ֆլաժոլետը իրականացվում է հետևյալ կերպ. լարը սեղմված է որևէ լադում, իսկ աջ ձեռքը գտնվում է տատանման հանգուցային կետում։ Աջ ձեռքի երկու մատով հնչեցվում է ձայնը, իսկ մյուսը դիպչում է հանգուցային կետին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kamien, Roger (2008). Music: An Appreciation, p.13. Sixth "brief" edition. McGraw Hill. 978-0-07-340134-8.
  2. Palisca, Claude V.; ed. (1996). Norton Anthology of Western Music, Volume 1: Ancient to Baroque, glossary, p.601. Third edition. W. W. Norton. 0-393-96906-1.
  3. "Guitar Techniques: Pick Harmonic", XtremeMusician.com. Accessed: December 19, 2017.

Գրականություն խմբագրել

  • Флажолет // по: Риман Г. Музыкальный словарь [Пер. с нем. Б. П. Юргенсона, доп. рус. отд-нием]. — М.: ДиректМедиа Паблишинг, 2008.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլաժոլետ (երաժշտական հնարք)» հոդվածին։