Արծրուն Աբրահամյան
հայ քիմիկոս
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արծրուն Աբրահամի Աբրահամյան (հոկտեմբերի 25, 1909[1][2], Արճեշ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - սեպտեմբերի 17, 1978[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1971)։
Արծրուն Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1909[1][2] Արճեշ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] |
Մահացել է | սեպտեմբերի 17, 1978[2] (68 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քիմիկոս և դասախոս |
Հաստատություն(ներ) | Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1] և Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ[1] |
Ալմա մատեր | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1931)[1] և ՀԱՊՀ (1936)[1] |
Կոչում | պրոֆեսոր[2] |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր[1][2] (1971) |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1909 թ. հոկտեմբերի 25-ին, Արճեշում։ Ավարտել է Երևանի մանկավարժական (1931) և պոլիտեխնիկական (1936) ինստիտուտները։ 1941–1958 թթ.-ին ղեկավարել է գյուղատնտեսական ինստիտուտի ընդհանուր քիմիայի ամբիոնը, իսկ 1958 թ.-ից՝ ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտի ֆիզիկա-քիմիական և օրգանական անալիզի լաբորատորիան։
Զբաղվել է Հայաստանի պեմզաների և տուֆերի ադսորբցիոն հատկությունների ուսումնասիրությամբ և օրգանական նյութերում ածխածնի, ջրածնի, հալոգենների, ծծմբի, սնդիկի և այլ տարրերի միկրոանալիզի եղանակների մշակմամբ։
Երկեր
խմբագրել- Քրոմպիկ / Արծրունի Աբրահամյան, Յերևան, Պետական հրատարակչություն, 1937։
- Ֆիզիկական և կոլոիդ քիմիա։ Դասախոս.՝ կարդացված Հայկ. գյուղատնտ. ին-տում 1954-1955 ուս. տարում / Ա. Ա. Աբրահամյան, ԽՍՀՄ Բարձրագույն կրթ. մինիստր.; Հայկ. գյուղատնտ. ին-տ., Աբրահամյան Արծրուն Աբրահամի, Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ, Երևան, Ա. հ., 1955:
- Ընդհանուր և անօրգանական քիմիա։ Օգնություն Գյուղատնտեսական ին-տի հեռակա բաժնի ուսանողներին / Ա. Աբրահամյան, ԽՍՀՄ Բարձրագույն կրթության մինիստր., Հայկ. Գյուղատնտ. ին-տ., Աբրահամյան Արծրուն Աբրահամի, Երևան, Ա. հ., 1955:
- Ցուցումներ ֆիզիկական և կոլլուդ քիմիաների գործնական աշխատանքների վերաբերյալ։ Ա. Աբրահամյան, Լ. Ավդալյան, ԽՍՀՄ Գյուղատնտ. մինիստր., Հայկ. Գյուղատնտ. ին-տ., Երևան, Ա. հ., 1957:
- Ցուցումներ ընդհանուր և անօրգանական քիմիաների գործնական աշխատանքների վերաբերյալ։ Ա. Ա. Աբրահամյան, ԽՍՀՄ գյուղատնտ. մին-թյուն; Հայկ. գյուղատնտ. ին-տ. Ընդհանուր քիմ. ամբիոն, Երևան, Ա. հ, 1958։
- Օրգանական միացությունների քանակական միկրոէլեմենտար անալիզ, Երևան, 1963։
- Совместное количественное микроопределение элементов в органических соединениях / А. А. Абрамян, ИОХ АН АрмССР., Ереван, Изд-во АН АрмССР, 1974.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 42)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծրուն Աբրահամյան» հոդվածին։ |