Ականց
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ականց (այլ կիրառումներ)
Ականց, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Վանա լճի հյուսիսային ափամերջ շրջանում, լճից 5-6 կմ հեռու, Արճեշ քաղաքի մոտ, բլրաշատ հարթավայրում, Արճեշ բերդաքաղաքի մոտակայքում, նրանից հարավ։
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառակ | Արճեշի գավառակ | |
Այլ անվանումներ | Ականձ | |
Մակերես | 2133 կմ² | |
ԲԾՄ | 1691 մետր | |
Բնակչություն | 173 313 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրք, քուրդ | |
Տեղաբնականուն | ականցեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 65400 | |
Պաշտոնական կայք | ercis.bel.tr(թուրքերեն) | |
| ||
ԱշխարհագրությունԽմբագրել
Բնակավայրում կային այգիներ, պտղատու ծառեր, կաղամախիներ և ուռենիներ։
ՊատմությունԽմբագրել
Հին Արճեշ քաղաքը Վանա լճի տակն անցնելուց հետո Ականցը բավական մեծացել ու ընդարձակվել է՝ դառնալով Արճեշի գավառի կենտրոնը։ Ականցն ուներ իր նավահանգիստը, որով կապվում էր Վանա լճի մյուս նավահանգիստների (Վանի, Դատվանի, Արծկեի և Խլաթի) հետ, ներմուծում և արտածում էր տարբեր մթերքներ։
Մեծ եղեռնի ժամանակ Ականցի հայ բնակչության մեծ մասը զոհվել է, մնացածն ապաստանել է Արևելյան Հայաստանում։
ԲնակչությունԽմբագրել
Բնակչության նախնիների մի մասը հին Արճեշ քաղաքից էին։ XX դարի սկզբին Ականցում կար 1000 տուն բնակիչ, որից 250-ը՝ հայ, մնացածը՝ թուրք և քուրդ։
ՏնտեսությունԽմբագրել
Բնակիչներն զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով և մասամբ՝ ձկնորսությամբ։ Տարածված արհեստներից էին կոշկակարությունը, դերձակությունը և ոսկերչությունը։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Ականցն ուներ Ս. Թադեոս և Ս. Գևորգ անուններով եկեղեցիներ։
ԿրթությունԽմբագրել
Գյուղաքաղաքում գործում էր երկու ուսումնարան (արական և իգական), գրադարան-ընթերցարան։
ԳրչությունԽմբագրել
1450-1480 թվականներին Ականցում ընդօրինակվել է երկու ավետարան[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 131 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 222)։ |