Արիստոտելի հրապարակ (Սալոնիկ)

Սալոնիկի Արիստոտելի հրապարակ (հունարեն՝ Πλατεία Αριστοτέλους), Հունաստանի Սալոնիկ քաղաքի կենտրոնական հրապարակը։ Հրապարակը սկիզբ է առնում Թերմայկոսի ծոցից և տարածվում մինչև շրջակա բլուր, որտեղ էլ գտնվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ հանդիսացող Սուրբ Դիմիտրիոսի բյուզանդական եկեղեցին։

'
հունարեն՝ Πλατεία Αριστοτέλους
Տեսակհրապարակ
Երկիր Հունաստան
ՏեղագրությունՍալոնիկի մունիցիպալիտետ
ՎայրՄակեդոնիա
Ճարտարապետական ոճէկլեկտիկ ճարտարապետություն
Երկարություն40.63238
Լայնություն22.94094
Անվանված էԱրիստոտել
ՃարտարապետԷռնեստ Էբրար
Կառուցման ավարտ1917 թվական
Քարտեզ
Քարտեզ

Արիստոտելի հրապարակը գտնվում է քաղաքի այցեքարտը համարվող Սպիտակ աշտարակից մի քանի, իսկ նավահանգստից՝ մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա[1]։ Այստեղ անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ և համերգներ, ինչպես նաև ամանորյա ներկայացումներ։ Այն նաև քաղաքական իրադարձությունների կիզակետում է, քանզի հրապարակը ամենատարածված ուղղություն է ոչ միայն տեղացիների, այլև զբոսաշրջիկների համար։

Պատմություն խմբագրել

Արիստոտելի հրապարակը նախագծվել է ֆրանսիացի ճարտարապետ Էռնեստ Էբրարի կողմից։ Վերջինիս հատակագծով է կառուցվել Սալոնիկի Ալեքսանդր Մակեդոնացու հրապարակը ևս։ 1917 թվականի ավերիչ հրդեհի հետևանքով Սալոնիկ քաղաքն ամբողջովին ավերվում է և քաղաքի վերակառուցման համար Հունաստանի վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսի ջանքերով Փարիզից Սալոնիկ է ժամանում ճարտարապետների խումբ։ Վերջիններս էլ հեղինակում են Արիստոտելի հրապարակը՝ ավանդական եվրոպական և էկլեկտիկ ճարտարապետական ոճերի համադրությամբ։

Արիստոտելի հրապարակը նորագույն շրջանում գրեթե միշտ եղել է Սալոնիկի կենտրոնը։ Վերակառուցողական աշխատանքները վերջնականապես ավարտվել են 1950-ական թվականների կեսերին։ Շինարարական աշխատանքների համար հիմք են ծառայել հին հրապարակի շենքերի դասավորվածությունը, դրանց ճարտարապետական առանձնահատկություններն ու դասավորվածությունը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հունաստանի և Կիպրոսի մշակութային, պատմական և բնական ժառանգություններն ու հարստությունները». www.monumenta.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.