Բացել գլխավոր ցանկը

Սպիտակ աշտարակ (Սալոնիկ)

Սալոնիկի սպիտակ աշտարակը

Սալոնիկի Սպիտակ աշտարակ (հուն․՝ Λευκός Πύργος), ճարտարապետական հուշարձան և թանգարան, որը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում[1][2] :

Չնայած նրան, որ աշտարակը կոչվում է «սպիտակ», այն ունի գոմեշի կաշվի գույն: Սպիտակ աշտարակը գտնվում է Սալոնիկի Հաղթանակի փողոցի վրա՝ Եգեյան ծովի Թերմայկոս ծոցի վրա: Աշտարակի ներսում գործում է բյուզանդական թանգարան[3]: Սպիտակ աշտարակը համարվում է Սալոնիկի գլխավոր տեսարժան վայրերից մեկը: Աշտարակից ոչ հեռու գտնվում է «Մակեդոնիա Պալաս» հյուրանոցը:

Սալոնիկի Սպիտակ աշտարակը թուրքերի կողմից կառուցվել է, որպես պաշտպանական ամրություն: Սկզբնական շրջանում այն եղել է տխրահռչակ բանտ և մի վայր, որտեղ կատարվել են զանգվածային մահապատիժներ: Այն բանից հետո, երբ Սալոնիկն անցավ Հունաստանի տիրապետության տակ «արյունոտ աշտարակը» կոչվեց «սպիտակ աշտարակ»: Ներկայումս այն համարվում է քաղաքի գլխավոր խորհրդանիշը, որը խորհրդանշում է Մակեդոնիա երկրամասի ինքնիշխանությունը:

ՊատմությունԽմբագրել

Աշտարակը կառուցվել է այն բանից հետո, երբ օսմանյան թուրքերը 1430 թվականին գրավեցին Սալոնիկ քաղաքը: Մեզ հայտնի է, որ աշտարակի շինարարակն աշխատանքներն ընթացել են Մուրադ II սուլթանի կառավարման տարիներին:

1912 թվականին օսմաներեն լեզվով գրված արձանագրության մեջ նշվում է, որ շինարարական աշխատանքներն ընթացել են 1535-1536 թվականներին:

Պատմաբան Ֆրանց Բաբինգերը նշում է, որ աշտարակը կառուցվել է օսմանյան մեծանուն ճարտարապետ Սինանի կողմից, ով հայտնի է շատ ամրությունների նախագծմամբ: Նա նախագծել է հատկապես ալբանական Վլորա նավահանգստում նմանատիպ աշտարակների հատակագծեր:

Մեկ այլ աղբյուրում նշվում է, որ հնարավոր է, թե Սպիտակ աշտարակը կառուցվել է 12-րդ դարում՝ բյուզանդացիների կողմից: Տարբեր ժամանակներում աշտարակը օսմանցիների համար ծառայել է որպես բերդ, զորանոց և բանտ: 1826 թվականին սուլթան Մահմուդ II-ի հրամանագրով հարյուրավոր բանտարկյալներ մահվան են դատապարտվել և սպանվել հենց այստեղ:

Այն ստացել է «արյունոտ աշտարակ» կամ «կարմիր աշտարակ» անվանումը: Դարեր շարունակ աշտարակը Սալոնիկի պատերի մաս էր կազմում: Այն առանձնացավ այն բանից հետո, երբ 1918 թվականին Բալկանյան առաջին պատերազմի հետևանքով այն քանդվեց:

Այդ պահից հետո աշտարակը ձեռք է բերել ներկայիս անվանումը: 1913 թվականի մարտին աշտարակի մոտակայքում սպանվել է Հունաստանի թագավոր Գեորգի I-ը:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Smith Helena (31 January 1992)։ «Gamble of the Macedonia Gambit»։ The Guardian (Guardian Newspapers)։ էջ 23 
  2. Karakasidou Anastasia, R Brian Ferguson (2003)։ The State, Identity and Violence։ Routledge։ էջ 202։ ISBN 0-415-27412-5 
  3. Borza Eugene N., Titchener Frances B., Moorton Jr. Richard F. (1999)։ The Eye Expanded: Life and the Arts in Greco-Roman Antiquity։ University of California Press։ էջ 256։ ISBN 0-520-21029-8