Արթուր Մանուկյան (նկարիչ)

հայ նկարիչ, դիզայներ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Մանուկյան

Արթուր Մանուկի Մանուկյան (ապրիլի 14, 1971(1971-04-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, դիզայներ։

Արթուր Մանուկյան
Ի ծնեԱրթուր Մանուկի Մանուկյան
Ծնվել էապրիլի 14, 1971(1971-04-14) (53 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (1993) և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (2000)
Մասնագիտություննկարիչ և դիզայներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

1989-1993 թվականներին սովորել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մենամարտի բաժնում։ 1995-2000 թվականներին՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի բաժնում։ Աշխատում է մետաղի գեղարվեստական մշակման, քանդակի, գրաֆիկայի, ինչպես նաև պլակատի և դիզայնի ոլորտներում։ 1997 թվականից մասնակցում է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների և մրցույթների։ 2000 թվականից ՀՀ դիզայներների և դիզայներների միջազգային ասոցիացիայի անդամ է, 2003 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ[1][2][3]։

Արթուր Մանուկյանի աշխատանքները գտնվում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի մասնավոր հավաքածուներում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Ստեփանակերտի պետական պատկերասրահում, ՀՀ Մշակույթի նախարարության ֆոնդում[4][5]։

Ցուցահանդեսներ խմբագրել

  • 1997 թ. Առաջին հանրապետական պլակատի մրցույթ - ցուցահանդես
  • 2001 թ. Անհատական ցուցահանդես։ Հայաստանի նկարիչների միություն
  • 2001 թ. Միջազգային ցուցահանդես։ Ռավեննա, Իտալիա
  • 2001 թ. «Goldsmith», Ոսկեգործություն 2001 միջազգային ցուցահանդես։ Երևան
  • 2003 թ. Անհատական ցուցահանդես։ Գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թով Բոյաջյաններ պատկերասրահ։ Երևան
  • 2003 թ. «Դեկորատիվ արվեստ» հանրապետական ցուցահանդես։ Հայաստանի նկարիչների միություն
  • 2004 թ. «Art Caucasus» Festival, վիզուալ արվեստի միջազգային էքսպո։ Թբիլիսի, Վրաստան
  • 2005 թ. «Ես անտարբեր չեմ» պլակատի հանրապետական մրցույթ ցուցահանդես։ Գեղարվեստի պետական ակադեմիայի պատկերասրահ
  • 2005 թ. «Քանդակ - գրաֆիկա» հանրապետական ցուցահանդես։ Հայաստանի նկարիչների միություն
  • 2006 թ. ՀՀ Անկախության 15- ամյակին նվիրված պլակատի հանրապետական մրցույթ
  • 2007 թ. 16th Lantorn of the East Art Festival միջազգային ցուցահանդես։ Ժամանակակից արվեստի թանգարան։ Երևան
  • 2009 թ. «Հայկական դեկորատիվ արվեստ» հանրապետական ցուցահանդես։ Հայաստանի նկարիչների միություն
  • 2010 թ. Համաշխարհային Հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի նկարիչների միության կողմից 2009 հայտարարված կերպարվեստի լավագույն աշխատանքի համար տրվել է դիպլոմ և ոսկե շքանշան
  • 2011 թ. «Հայկական դեկորատիվ արվեստ» հանրապետական ցուցահանդես։ Հայաստանի նկարիչների միություն
  • 2012 թ. Пути - дороги, Салон Ц.Д.Х. 2012 Մոսկովյան միջազգային գեղարվեստական սալոն
  • 2013 թ. Քանդակ - գրաֆիկա հանրապետական ցուցահանդես։ Հայաստանի նկարիչների միություն
  • 2013 թ. Կերպարվեստի լավագույն աշխատանք մրցույթ – ցուցահանդես։ Հայաստանի նկարիչների միություն
  • 2014 թ. Грани большого города ժամանակակից դիզայնի երրորդ միջազգային ցուցահանդես – մրցույթ։ Մոսկվա, Ռուսաստան
  • 2014 թ. NON STOP ժամանակակից դիզայնի միջազգային ցուցահանդես։ Մոսկվա, Ռուսաստան
  • 2014 թ. Творческий проект «Вечностьե միջազգային ցուցահանդես։ Մոսկվա, Ռուսաստան։ Ցուցահանդեսն արժանացել է ոսկե մեդալի
  • 2015 թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հանրապետական ցուցահանդես։ ՀՀ Նկարիչների միություն
  • 2015 թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված մշակույթի նախարարության հայտարարած «Պատասխան 100 տարի անց» խորագրով մրցույթ – ցուցահանդես։ Հայաստանի ազգային պատկերասրահ
  • 2015 թ. Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված ցուցահանդես։ Հայաստանի նկարիչների միություն
  • 2015 թ. Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված ՙСлужу отечеству՚ խորագրով ՙТретий путь՚ նախագծի շրջանակներում պլակատի միջազգային մրցույթ – ցուցահանդես։ Տուլա։ Ռուսաստան
  • 2018 թ. «Գրաֆիկա, պլակատ», Ալբերտ և Թովե Բոյաջյան ցուցասրահ[6]
  • Պաստառների միջազգային ցուցահանդես «Ինչ է եվրոպան» թեմայով, պաստառներ մայրցամաքից։ 2017, Դանիա
  • Պլակատի միջազգային մրցույթ-ցուցահանդես «Моя страна» խորագրով, «Третий путь» նախագծի շրջանակներում։ Տուլա, Ռուսաստան
  • Պլակատի միջազգային երկրորդ ցուցահանդես «Моя страна» խորագրով։ Ստուպինո, Ռուսաստան
  • «Արվեստագետը երկու արհավիրքների առանցքում», Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Երևան[7][8]

Դիզայներական աշխատանքներ խմբագրել

Հեղինակ է երեք միջազգային դիզայներական նախագծերի։ Ունի աշխատանքներ հեռուստատեսային տաղավարների դիզայնի ոլորտում, աշխատանքներ արդյունաբերական դիզայնի ոլորտում։

Մեջբերումներ Արթուր Մանուկյանից խմբագրել

  Պլակատը խոսում է լակոնիկ լեզվով, բայց միաժամանակ խոր ու ազդեցիկ, նրա լեզուն ունիվերսալ է, և պլակատը պետք է կարողանա շատ բան ասել քիչ արտահայտչամիջոցներով»։ Չկա որևէ պետություն ու հասարակություն, որոնք չունեն խնդիրներ, հետևաբար եթե կան խնդիրներ, կա նաև պլակատային արվեստի անհրաժեշտությունը։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Պլակատային արվեստն անհրաժեշտ է բոլոր ժամանակներում
  2. Շառավիղ, «Ճարտարապետական և դիզայներական միտքը երկրորդ պլան է մղված», 2015, փետրվար.
  3. Հայաստանի ազատամարտիկ, Մշակույթ, «Աշխարհը նոր արժեքներ հայտնաբերողի շուրջն է պտտվում», 2006, դեկտեմբերի1, №10.
  4. «Դիզայնը քաղաքաբնակների կյանքը առավել հարմարավետ է դարձնում»
  5. Daily, A. Z. G. «ՊԼԱԿԱՏԻ ԱՐՎԵՍՏԸ ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԻ ՀԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԵԶԱԿԻ ՀՅՈՒՍՎԱԾՔ». AZG Daily. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
  6. Հենք.am. «Հայացք դեպի դուրս և դեպի ներս». Հենք.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  7. Տաթևիկ, Համբարձումյան (26/2/2021). ««Արվեստագետը երկու արհավիրքների առանցքում»» (PDF). Գրական թերթ. Վերցված է 03/2021-ին.
  8. «ՊԼԱԿԱՏԻ ԱՐՎԵՍՏԸ ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԻ ՀԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԵԶԱԿԻ ՀՅՈՒՍՎԱԾՔ». zham.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել