Արթուր Էլբակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Էլբակյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Արթուր Հաբեթի Էլբակյան (փետրվարի 10, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ժամանակակից թատերական գործիչ։
Արթուր Հաբեթի Էլբակյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 10, 1961 (62 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստահաղորդավար, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան |
Ստեղծագործական կյանք խմբագրել
Դպրոցական տարիներին զբաղվել է ֆուտբոլով և հրավեր է ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականից։ Սակայն լուրջ վնասվածքը և անակնկալ հանդիպումը ԽՍՀՄ ժողովրդական դերասան, բեմադրիչ Հրաչյա Ղափլանյանի հետ շրջադարձային են եղել Արթուրի կյանքում և մասնագիտության ընտրության մեջ։ Ղափլանյանի հրավերով Արթուրը սովորել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին կից ստուդիաում այնուհետև ընդունվել է ԽՍՀՄ Ժողովրդական դերասան Խորեն Աբրահամյանի ղեկավարած կուրսը (դասախոս՝ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյան) և անմիջապես երկրորդ կուրս։ 1980 թ. Արթուրը Էլբակյանը ավարտել է թատրոնի ստուդիան և որպես դիպլոմային աշխատանք (ռեժիսոր Խ. Աբրահամյան) խաղացել գլխավոր դեր՝ Զիմզիմով Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսում։ 1980 - 1982 թթ. Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում աշխատել է որպես դերասան, 1982-1984 թթ.՝ Երևանի Էքսպերիմենտալ (Փոսի) թատրոնի դերասան, 1984 – 1990 թթ.՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի առաջատար դերասան։ 1985 թվականին Արթուր Էլբակյանը պարգևատրվել է և դարձել ՀԼԿԵՄ-ի դափնեկիր։ Նույն թվականին որպես պատգամավոր Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցել է XII Համաշխարհային երիտասարդական փառատոնին։ Փառատոնի բացմանը նա Հայաստանի դրոշակակիրն է եղել։ 1985 - 1990 թթ. մասնակցել է մի շարք հեռուստատեսային և ռադիո բեմադրությունների։ 1981 - 1991 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում, պրոֆեսոր Ռ. Ջրբաշյանի արվեստանոցում, թատրոնի և կինոյի բեմադրիչ մասնագիտությամբ։ 1990 - 1993 թթ. «Թատրոն-13»-ի հիմնադիր-տնօրեն։ Թատրոնի բացմանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
1993-1995 թթ. Արթուր Էլբակյանը Հայաստանի hանրային hեռուստատեսությունում հեղինակում է «Նորին մեծություն թատրոն» և «Ժամադրություն» հաղորդաշարերը (հանդիպումներ արվեստագետների, քաղաքական գործիչների հետ, հեղինակ և վարող)։ 1995 - 1996 թթ. ՀՀ ժողովրդական դերասաններ Լևոն Թուխիկյանի, Վլադիմիր Մսրյանի և Գուժ Մանուկյանի հետ ստեղծել են «Թատրոն» հիմնադրամ։ 1996 - 2000 թթ. եղել է «Ար» հեռուստաընկերության հիմնադիրներից, տնօրեն, փոխ-նախագահ, մի շարք հաղորդումների հեղինակ։ 1998 - 1999 թթ. եղել է «Армянское радио»-ի գլխավոր պրոդյուսեր Մոսկվա քաղաքում, 1998 - 2000 թթ.՝ Հայաստանի hանրային hեռուստաընկերության սեփական թղթակիցը Ռուսաստանի Դաշնությունում, մի շարք հաղորդումների հեղինակ, 2002 - 2005 թթ. «London & Regional Properties» ընկերության խորհրդատու Մոսկվայում և ԱՊՀ երկրների տարածքում։
2005 թվականից ազատ ստեղծագործող։ Գրել է պիեսներ, սցենարներ, գրքեր, բանաստեղծություններ։ Նկարահանել է վավերագրական ֆիլմեր, որոնցից
2012 թվականին Los Angeles Film & Script Festival փառատոնում Արթուր Էլբակյանի What is Jass կարճ ֆիլմը արժանացել է գլխավոր մրցանակի։
«Իմ խելագար Շեքսպիրը»[1] պիեսը Արթուր Էլբակյանի բեմադրությամբ և կատարմամբ, 2014 թվականին Նյու-Յորքում UNITED SOLO մոնո ներկայացումների աշխարհի ամենա մեծ փառատոնում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի, որը նաև Back Stage ամսագրի, backstage.com կայքի համատեղ մրցանակն է։
Նույն ներկայացումը Արթուր Էլբակյանը խաղացել է Կանադայի Մոնրեալ քաղաքում և Լոս-Անջելոսի «Ալեքս» թատրոնում։ «Իմ խելագար Շեքսպիրը» ներկայացմանը բազմիցս անրադարձել է Broadway World կայքը և աշխարհի տարբեր լրատվամիջոցներ և կայքեր։
2014 թվականից Արթուր Էլբակյանը հանդիսանում է ԱՄՆ-ի դրամատուրգների գիլդիայի անդամ (The Dramatist Guild of America[2]):
2015 թվականից Արթուր Էլբակյանը հանդես է գալիս դասախոսություններով և անց է կացնում վարպետության դասեր (master classes):
2017 թվականին Արթուր Էլբակյանը ստեղծել է «Արթուր Էլբակյանը ժամադրում է[3]» հեռուստահաղորդման շարք, որը նվիրված է Երևանին և երևանցիներին։
Բեմադրություններ և խաղացած դերեր թատրոնում խմբագրել
Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ խմբագրել
- «Լուսնագնացի դարում», Ս. Ստրատիև - Բեմադրության, թարգամանության և ձևավորման հեղինակ
- «Չենչի», Պ. Շեյլի – Բեմադրության և ձևավորման հեղինակ
Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոն խմբագրել
- Զիմզիմով - «Պեպո», Գ. Սունդուկյան, բեմադրիչ` ՍՍՀՄ ժող.արտիստ Խ. Աբրահամյան
- Բուրատինո - «Բուրատինոի արկածները», բեմադրիչ` Վ. Քոչարյան, Ա. Էլբակյան
- Մսյո Բլի - «Դուք ողջ լինեք», Պիեռ Շենո, բեմադրիչ` Մ. Սիմոնյան
Երևանի երիտասարդական էքսպերիմենտալ (Փոս-ի) թատրոն խմբագրել
- Դոն Ժուան - «Քարե հյուրը», Ա. Պուշկին` բեմադրիչ Ա. Սահակյան
- Ալբեր - «Ժլատը», Ա. Պուշկին` բեմադրիչ Ա. Սահակյան
- Արքայազն - «Երջանիկ ավարտ», հեքիաթ` բեմադրիչ Ա. Սահակյան
- «Պլուֆտի արկածները», Մ.Կ. Մաշադու` բեմադրիչ Ա. Սահակյան
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն խմբագրել
- Բոռ – Արթուր Ռիվարես - «Բոռ», Է. Վոյնիչ, բեմադրիչ` Հ. Աշուղյան
- Կառլ Մոր - «Ավազակներ», Ֆ. Շիլլեր, բեմադրիչ` Գ. Մկրտչյան
- Կլաուդիո, «Ոչնչից մեծ աղմուկ», Վ. Շեքսպիր, բեմադրիչ` Ե. Ղազանչյան
- Քաղաքագլուխ - «Մի քաղաքի պատմություն», Մ. Սալտիկով- Շչեդրին, բեմադրիչ` Ե.Ղազանչյան
- Սմբատ - «Հացի խնդիր», Պ. Պռոշյան, բեմադրիչ` Ե. Ղազանչյան
- Ընձակ - «Եղիցի երկիր», Վ. Մովսիսյան, բեմադրիչ` Ե. Ղազանչյան
- Սմբատ - «Սև սարի հետևում», Ռ. Ավետիսյան, բեմադրիչ` Ա. Վարդանյան
- Աադու - «Այրվող տախտակամածին», Հ. Լույկ, բեմադրիչ` Ա. Վարդանյան
- Հայկ - «Բռնկում», Բ. Բաբայան, բեմադրիչ` Ա. Վարդանյան
- Պավել Վլասով - «Մայրը», Մ. Գորկի, բեմադրիչ` Վ. Կրուպնիցսկի
- Դահիճ - «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները», Գրիմ եղբայրներ, բեմադրիչ` Ա. Վարդանյան
- Սանսոն - «Դոն Քիշոտ», Մ. Սերվանտես, բեմադրիչ` Ն. Դուրյան
- Զմբե - «Մկների ժողով», Խ.Ապեր, բեմադրիչ` Ե.Ղազանչյան
- Բենվոլիո - «Ռոմեո և Ջուլիետ», Վ. Շեքսպիր, բեմադրիչ` Հ. Հովհաննիսյան
- Սամվել - «Սկիզբ», Մ. Մարինոսյան, բեմադրիչ` Մ. Մարինոսյան
Թատրոն - 13 խմբագրել
- «Առնետաորս», Պ. Տուրրինի, բեմադրություն, թարգմանություն` Արթուր Էլբակյան
- Դատավոր - «Անկարելի Կարելին», Մ. Պչակչյան, բեմադրություն, բեմականացում, նկարչական ձևավորում` Արթուր Էլբակյան
- «Չառլեյի մորաքույրը», Թ. Բրանդոն, բեմադրիչ` Արթուր էլբակյան
- Թամադա - «Քաջ Նազար», Դ. Դեմիրճյան
Հեռուստատեսային ներկայացումներ խմբագրել
- Դահիճ - «Բյուրեղապակյա սիրտը», Լ. Ուստինով, բեմադրիչ` Գ. Առաքելյան
- Ավտոնոմ - «Մանդատ», Ն. Էրդման, բեմադրիչ` Թամարա Բիտյուտցկայա-Էլիբեկյան
- Յարոսլավ Հաշեկ - «Շվեյկ», Յ. Հաշեկ, բեմադրիչ` Ա. Մինասյան։ Ներկայացումը տեղ է գտել Հայաստանի հեռուստատեսության «Ոսկե ֆոնդում»։
- «Հեռուստատեսային մանրապատումներ» - բեմադրիչ` Գ. Ղազարյան
Պիեսներ խմբագրել
- «Իմ խելագար Շեքսպիրը»
- «Կարմիր կակաչներ»` նվիրված Սողոմոն Թեհլիրյանին
- «Հայրիկ, ես արդեն մեծ եմ»
Սցենարներ խմբագրել
- «Էմիգրացիա»
- «Չամիչի արքան»
- «Դուռը»
Գրքեր խմբագրել
- «Մեր մասին» («Երեվանը և երեվանցիները»)
- «Հարյուր տարի» բանաստեղծությունների շարք
Թարգմանություններ խմբագրել
- «Լուսնագնացի դարում», Ստանիսլավ Ստրատիև
- «Առնետաորս», Պիտեր Տուրինի
Գեղանկարչություն խմբագրել
Արթուր Էլբակյանը ստեղծել է ավելի քան 50 գեղանկարչական աշխատանքներ (յուղաներկ և ակրիլիկ)։ Արթուր Էլբակյանի նկարչական աշխատանքներին անրադարձել է հանրահայտ Broadway World[4]:
Ֆիլմերի ցանկ խմբագրել
- «Լոնդոնը իմ աչքերով»
- «Իմ տեսած Իտալիան»
- «Տարբեր Ամերիկա»
- «Իմ Փարիզը»
- «Հին ու նոր Իսրաել»
- «Հրաշք Բարսելոնա»
Մրցանակներ խմբագրել
- 1985 թվականին դարձել է Հայաստանի կոմերիտմիության մրցանակի դափնեկիր։
- 1990 թվականին Սանկտ-Պետերբուրգի երիտասարդական թատրոնների փառատոնում արժանացել է «Ստեղծագործական որոնումներ» և «Լավագույն բեմադրիչ» մրցանակներին։
- 1991 թվականին Վորոնեժ քաղաքում անցկացվող «Բոլոր աստղերը» համամիութենական փառատոնում «Չառլեյի մորաքույրը» բեմադրության համար արժանացել է «Լավագույն ռեժիսյորական աշխատանք» մրցանակին։
- 2012 թվականին Los Angeles Film & Script Festival փառատոնում Արթուր Էլբակյանի What is Jass կարճ ֆիլմը արժանացել է գլխավոր մրցանակի։
- 2015 թվականին մոնո ներկայացումների UNITED SOLO ամերիկյան փառատոնում Արթուր Էլբակյանին շնորհվել է փառատոնի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը, որը նաև Back Stage ամսագրի, backstage.com կայքի համատեղ մրցանակն է[5]։
- Արթուր Էլբակյանը մշակույթի բնագավառում ձեռք բերած հաջողությունների համար պարգևատրվել է Գլենդել քաղաքի քաղաքապետարանի դիպլոմով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Shakespeare” -“My Insane, Elbakyan Arthur։ «My Insane Shakespeare»։ www.myinsaneshakespeare.com։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 20-ին։ Վերցված է 2019 թ․ հունիսի 29
- ↑ «The Dramatists Guild of America – Your Pen. Our Sword.» (en-US)։ Վերցված է 2019 թ․ հունիսի 30
- ↑ «Arthur Elbakyan»։ YouTube (հայերեն)։ Վերցված է 2019 թ․ հունիսի 30
- ↑ Desk BWW News։ «Photo Flash: Arthur Elbakyan's New Paintings to Be Featured in MY INSANE SHAKESPEARE»։ BroadwayWorld.com (անգլերեն)։ Վերցված է 2019 թ․ հունիսի 29
- ↑ Photo Flash: Arthur Elbakyan's New Paintings to Be Featured in MY INSANE SHAKESPEARE