HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԱՐ հեռուստաընկերություն

ԱՐ, հայկական հեռուստաընկերություն, որը հիմնել է Մերուժան Տեր-Գուլանյանը 1996 թվականի հունվարի 23-ին[1]։ Հեռարձակվում է 3 մետրային ալիքով Երևանում, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի մարզերում և Գեղարքունիքի որոշակի հատվածներում, ինչպես նաև Ռոստելեկոմ, Յուքոմ և ինտերակտիվ մալուխային հեռուստատեսությամբ[2] ՀՀ ամբողջ տարածքում, տարբեր կապուղիներով նաև ՀՀ տարածքից դուրս։ Դադարեցրեց իր եթերային հեռարձակումը 2021 թ. հունվարի 21-ին։

«Ար» հեռուստաընկերություն
Ar TV Armenia logo (3).svg
ԵրկիրFlag of Armenia (2).png Հայաստան, Երևան
Հեռարձակման գոտիFlag of Armenia (2).png Հայաստան
Հեռարձակման լեզուհայերեն
Հեռարձակման սկսման թվականհունվարի 23, 1996
Հեռարձակման ավարտման թվականհունվարի 21, 2021
ՀիմնադիրՄերուժան Տեր-Գուլանյան
ՍեփականատերԳրանդ հոլդինգ
ՂեկավարողներԱրամ Ղազարյան (գործադիր տնօրեն)

ՊատմությունԽմբագրել

2003 թվականին «ԱՐ»-ի սեփականատերը փոխվեց։ Հրանտ Վարդանյանն այն ներառեց Գրանդ Հոլդինգի ցանկում։ Լրատվական «Սուրհանդակ» հաղորդումը վերանվանվեց «Ազդարար» և հենց 2003-ին համարվեց ամենավարկանիշայինը[փա՞ստ]։

2008 թվականի մարտի 1-ից մինչև 2016 թվականի հունիսի 30-ը լրատվական ծառայության պետը Ալիկ Հակոբյանն էր։ 2016-ի հուլիսի 1-ին ծառայությունը ղեկավարում է հաղորդավար Եվա Մեհրաբյանը։

«ԱՐ» հեռուստաընկերության եթերային հեռարձակումը ավարտվել է 2021 թ. հուվարի 21-ին[3]։

«Ազդարար»Խմբագրել

Հեռուստաալիքի գլխավոր լրատվական ծրագիրն «Ազդարարն» է, որը հեռարձակվում է օրը 5 անգամ։ «ԱՐ»-ի լրագրողները լուսաբանել են ՀՀ առաջին դեմքի այցերը Գերմանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Ռուսաստան և այլ երկրներ։

Այլ հաղորդումներԽմբագրել

Բացի լրատվական ծրագրից, «ԱՐ»-ի եթերում 2003 թվականից եթեր էր հեռարձակվում «Ճանապարհ» հաղորդաշարը, որը վարում էր քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը։ Հաղորդաշարին հյուրընկալվել են Սերժ Սարգսյանը, Վարդան Օսկանյանը, Անդրանիկ Մարգարյանը և այլ հայտնի քաղաքական գործիչներ։ Հետագայում «Ճանապարհը» դարձավ թոք շոու։ «ԱՐ»-ի նախագծերից են «Հատուկ թղթակից», «Մեր մեծերը», «Փնտրեք կնոջը» հաղորդումները։

2013 թվականից «ԱՐ»-ի եթերից հանվել են բոլոր հեռուստասերիալները։

ՊատկերանիշներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել