Փոբոս (դիցաբանություն)
Փոբոս (հին հուն․՝ Φόβος - «վախ»), աստվածություն հունական դիցաբանությունում, վախի անձնավորումը, պատերազմի աստված Արեսի և Ափրոդիտեի որդին[1], Դեյմոսի (Սարսափ) և Հարմոնիայի եղբայրը։ Ուղեկցել է հորը ճակատամարտերի ժամանակ[2]։ Էրինիների ուղեկիցը[3]։
Կիպսելոսի դագաղի վրայի Ագամեմնոնի վահանին Փոբոսը պատկերված է առյուծի գլխով[4]։
Ասաֆ Հոլլը, 1877 թ. հայտնագործելով Մարսի արբանյակները, դրանք կոչեց Ֆոբոս և Դեյմոս՝ հունական աստվածությունների անունով։