Արգոնավորդներ (մուլտֆիլմ)

Արգանավորդները (ռուս.՝ Аргонавты), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ` ըստ հին հունական առասպելների մոտիվների, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայայի կողմից։

Արգոնավորդներ
Տեսակմուլտֆիլմ
ԺանրՀունական դիցաբանություն
ԹեմաԱրգոնավորդներ և Voyage of the Argonauts?
ԿերպարներՅասոն, Էետես, Մեդեա, Պոսեյդոն և Աթենաս
Գործողության վայրԿողքիս
ՌեժիսորԱլեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
ՍցենարիստԱլեքսեյ Սիմուկով
ՀնչյունավորումՏատյանա Լեննիկովա, Ալեքսեյ Կոնսովսկի, Վլադիմիր Սոշալսկի, Լև Զոլոտուխին, Ագար Վլասովա և Միխայիլ Կոնոնով
Բեմադրող նկարիչԱլեքսանդր Տրուսով
ԵրաժշտությունՎիտալի Գևիկսման
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն1203 վայրկյան
Թվական1971

Սյուժե խմբագրել

Երկու հույն դեռահաս այծեպաններ գտնում են մի ավերված նավ ափին և դրա մոտ` նաև երկար մազեր և ճերմակ մորուք ունեցող մի ծերունու, որը պատմում է նրանց այդ նավի պատմությունը։

Հին նավի անունը «Արգո» էր, և նավը կառուցվել է հմուտ ճարտարապետի կողմից, որի անունն Արգ էր։ Նավում տեղադրված է եղել Աթենաս աստվածուհու փայտե գլուխը։ Հունաստանի մեծագույն հերոսները` Յասոնի գլխավորությամբ այդ նավով նավարկել են Կողքիսի թագավորություն` Ոսկե գեղմը գտնելու։

Սկզբում Յասոնը ցինից փրկում է աղավնուն, որին ուղարկել էին աստվածները` որպես օգնություն հերոսներին։ Հետո ճանապարհին արգոնավորդները հանդիպում են Սիմպլեգադի շարժվող ժայռերին, որոնք տեղադրված են Աքսինյան Պոնտոսի մուտքի մոտ։ Բայց աղավնին կարողանում է թռչել ժայռերի միջով, որը հեշտացնում էր արգոնավորդների` Պոնտոս ընկնելու հնարավորությունը։ Շուտով հերոսների վրա են հարձակվում ստիմփալոսյան թռչունները, որոնք հրեշային թռչուններ են, որոնց Հերակլեսը իր սխրագործությունների կատարման ժամանակ վռնդել է։ Շուտով արգոնավորդները հանդիպում են մի ուրիշ վտանգի` երգող սիրենների տեսքով, սակայն հայտնի երգիչ Օրփեոսը խառնվում է իր երգով։

Կողքիսի արքայի` արևի աստված Հելիոսի որդի Էետի դուստրը` կախարդուհի Մեդեան, տեսնում է Յասոնին, սիրահարվում է նրան և օգնում կատարել իր հոր բոլոր առաջադրանքները։

Առաջադրանքները հետրյալն էին՝

  1. Սանձահարել վայրի և հսկայական ցլերին, որոնք կրակ էին արտաշնչում, և նրանցով վարել դաշտը, որը նվիրված էր պատերազմի աստված Արեսին։
  2. Ցանել դաշտը վիշապի ատամներով։
  3. Սպանել վիշապի ատամներից առաջացող ռազմիկներին` նրանց միջև արյունոտ երկպառակություն գցելով, իսկ մինչև այդ ռազմիկների վրա շպրտել քար–գլաքարեր։

Կատարելով առաջադրանքները` Յասոնին թույլատրում են վերցնել գեղմը։ Մեդեան քնեցնում է պահակ–վիշապին և խնդրում է Յասոնին իրեն տանել իր հետ։ Արգանավորդներին և անհնազանդ աղջկան հետապնդում է Էետ արքան` իր նավատորմի հետ։ Մեդեան ստիպված էր օգնություն խնդրել ծովերի հզոր աստված Պոսեյդոնից, և ուժեղ քամին տանում է նրանց նավը Լիբիայի ավազները, որը արգոնավորդները հաղթահարում են, տանելով նավը իրենց ուսերի վրա։ Հերոսները վերադառնում են տուն։

Ծերուկի պատմությունը լսելով (որը հենց ինքը` Յասոնն էր), տղաները հարցնում են, թե հետո ինչ է լինում, և ծերացած հերոսը պատասխանում է՝ «Յասոնի համար հետո չի եղել»։

Դեռահասները ասում են, որ նրանք նույնպես ցանկանում են դառնալ նավաստի, և Յասոնը, բարձրանալով նրանց «Արգոյի» քթի վրա, դիմում է Պալլասին, բայց նավը քանդվում է, և Յասոնը մահանում է։

Հեղինակներ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսեյ Սիմուկով
  • Ռեժիսոր՝ Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
  • Բեմադրող նկարիչ՝ Ալեքսանդր Տրուսով
  • Կոմպոզիտոր՝ Վիտալի Գևիկսման
  • Օպերատոր՝ Բորիս Կոտով
  • Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
  • Նկարիչ–մուլտիպլիկատորներ՝ Նիկոլայ Ֆյոդորով, Յուրի Բուտիրին, Վլադիմիր Զարուբին, Սվետլանա Սիչկար, Վիկտոր Շևկով, Լեոնիդ Կայուկով, Էլիզաբետա Կոմովա
  • Դերերը հնչյունավորել են՝
    • Ալեքսեյ Կոնսովսկի՝ Յասոն
    • Տատյանա Լեննիկովա՝ Մեդեան/Աթենասի գլուխը
    • Վլադիմիր Սոշալսկի՝ Էետ
    • Ագար Վլասով՝ մեծ տղա–այծեպանը
    • Թամարա Դմիտրիևա՝ փոքր տղա–այծեպանը
    • Լև Զոլոտուխին՝ կողքիդացի ռազմիկ
  • Տնօրեն՝ Արկադի Սնեսարյով
  • Մոնտաժող՝ Մ․ Տրուսով
  • Նկարահանող խմբի տնօրեն՝ Լյուբով Բուտիրինա

Վիդեոթողարկում խմբագրել

1980-ական թվականներին ԽՍՀՄում մուլտֆիլմը թողարկվել է VHS ձևաչափով` «Գոսկինո ԽՍՀՄ վիդեոնախագիծ» ընկերության կողմից։ Ռուսաստանում 1990-ական թվականներին թողարկվել է «Խոշոր պլան» կինոմիությունում` VHS ձևաչափով, «Պերսևս (մուլտֆիլմ)» և «Ֆաէտոն՝ Արևի որդին» մուլտֆիլմերի հետ։ 2003 թվականին թողարկվել է DVD ձևաչափով` «Սիրելի մուլտֆիլմերի ոսկե հավաքածուի» չորրորդ թողարկումում։

Արձագանքներ խմբագրել

  Շատ հայտնի է Ալեքսանդրա Սնեժկո–Բլոցկայայի ֆիլմերի շարքը` հիմնված հին Հունաստանի առասպելների վրա։ Համագործակցելով նկարիչ Ալեքսանդր Տուրոսովի հետ` նրանք հանդիսատեսին ցույց են տվել աստվածներին, անտիկ հերոսներին, մեդուզաներին, Մինոտավրոսին և այլ, մինչ այդ ժամանակները հանդիսատեսի համարա անսովոր կերպարներին` իրեց տեսանկյունից։ Այդ ժանրում Սնեժկո–Բլոցկայան նույնպես դառնում է բացահայտող և հասցնում է նկարել հինգ ֆիլմ՝ «Վերադարձ Օլիմպոսից» (1969 թվական), «Լաբիրինթոս։ Պերսևսի արկածները» (1971 թվական), «Արգոնավորդները» (1972 թվական), «Պերսևս» (1973 թվական), «Պրոմեթևս» (1974 թվական)։
- Սերգեյ Կապկով[1]։
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Капков. Александра Снежко-Блоцкая // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2Արխիվացված է Օգոստոս 31, 2007 Wayback Machine-ի միջոցով:

Արտաքին հղումներ խմբագրել