Յուրի Բուտիրին (ռուս.՝ Бутырин, Юрий Александрович, մարտի 21, 1930(1930-03-21), Մոսկվա, ԽՍՀՄ - մարտի 30, 2016(2016-03-30)[1], Մոսկվա, Ռուսաստան), մուլտիպլիկացիայի խորհրդային և ռուս ռեժիսոր, բեմադրող նկարիչ, նկարիչ–մուլտիպլիկատոր[2]։ Աշխատել է նկարված մուլտիպլիկացիայում[2]։

Յուրի Բուտիրին
Դիմանկար
Ծնվել էմարտի 21, 1930(1930-03-21)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 30, 2016(2016-03-30)[1] (86 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Ս. Ստրոգանովի անվան արվեստի և արդյունաբերության ակադեմիա
Մասնագիտությունմուլտիպլիկատոր, կինոռեժիսոր և սցենարիստ

Կենսագրություն խմբագրել

Յուրի Բուտիրինը ծնվել է 1930 թվականի մարտի 21–ին[2], Մոսկվայում[3]։

1949 թվականին ավարտել է Մոսկվայի Մ․ Կալինինի անվան նկարչական արդյունաբերության ուսումնարանի քանդակագործական բաժինը, որից հետո աշխատել է Երկրորդ համաշխարհային պատերազմից տուժած քանդակների վերականգմամբ Մոսկվայում և Լենինգրադում[2][3]։

1956 թվականին ընդունվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիային կից նկարիչ-մուլտիպլիկատորների դասընթացին և մինչև 1963 թվականը աշխատել է այդ մասնագիտությամբ[2]։ 1964 թվականին ավարտել է նկարիչ–մուլտիպլիկատորների կուրսը[2]։

1968 թվականին իր դեբյուտն է նշել որպես բեմադրող նկարիչ[2]` Բորիս Ստեպանցևի կարճամետրաժ «Մանչուկն ու Կառլսոնը» մուլտֆիլմով։ 1973 թվականին իր դեբյուտն է նշել որպես ռեժիսոր[2]։

1977-1979 թվականներին աշխատել է Մինսկում, «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում[2]։

1980-1990 թվականներին աշխատել է Էկրան ստեղծագործական միության «Մուլտտելեֆիլմ» ստուդիայում` որպես ռեժիսոր[2]։ Այնտեղ թողարկել է «Դե, սպասիր», «Տրյամ, բարև ձեզ» (և այլ մուլտֆիլմեր «Ս․ Կոզլովի հեքիաթները» շարքից), «Ճանապարհին ամպերի հետ» (և այլ մուլտֆիլմեր Դյուդյուկայի մասին շարքից), «Չեմուչումիկը», «Մեծ Ունկը» և այլ ֆիլմեր[2]։

Ավելի ուշ Բուտիրինը համագործակցել է «Քրիսթմս Ֆիլմս», «ՖԱՖ» և այլ ստուդիաների հետ[2]։

1997 թվականին թողարկվել է «Անգետիկը լուսնի վրա» լիամետրաժ մուլտֆիլմը[3]։

Յուրի Բուտիրինը մահացել է 2016 թվականի մարտի 30-ին, 87 տարեկան հասակում, Մոսկվայում[2]։

Կինոգործունեություն խմբագրել

Բեմադրող ռեժիսոր

  • «Անգետիկը լուսնի վրա» (1997 թվականին)

Ռեժիսոր

  • «Դե, սպասիր (հեռուստաթողարկում 1)» (1980 թվական)
  • «Դե սպասիր (հեռուստաթողարկում 2 և 3)» (1981 թվական)
  • «Դեպի հարավ, դեպի հարավ» (1973 թվական)
  • «Լսվում է գործը... մասին։ Ոչ շատ զավեշտալի օպերա» (1976 թվական)
  • «Միլովիցա» (1977 թվական)
  • «Լուսատտիկը և ցողը» (1978 թվական)
  • «Տրյամ, բարև ձեզ» (1980 թվական)
  • «Ձյուդո» (1980 թվական)
  • «Ձիասպորտ» (1980 թվական)
  • «Ձիասպորտ․ ձիավարություն» (1980 թվական)
  • «Ժամանակակից հնգամարտ» (1980 թվական)
  • «Ձմեռային հեքիաթ» (1981 թվական)
  • «Աշնանային նավակներ» (1982 թվական)
  • «Կաթիլ» (1982 թվական)
  • «Զարմանալի տակառը» (1983 թվական)
  • «Ճանապարհ ամպերի հետ» (1984 թվական)
  • «Նվեր փղի համար» (1984 թվական)
  • «Գանձ» (1985 թվական)
  • «Չեմուչումիկ» (1986 թվական)
  • «Լոգարան» (1986 թվական)
  • «Ծորակ» (1986 թվական)
  • «Վերելակ» (1986 թվական)
  • «Պատուհան» (1986 թվական)
  • «Զսպանակը» (1986 թվական)
  • «Եթե ես իմ հայրիկը լինեի 1» (1987 թվական)
  • «Եթե ես իմ հայրիկը լինեի 2» (1988 թվական)
  • «Մեծ Ունկը» (1989 թվական)
  • «Դա չի կարող լինել» (1990 թվական)

Սցենարիստ

  • «Լուսատտին ու ցողը» (1978 թվական)
  • «Լոգարան» (1986 թվական)
  • «Ծորակ» (1986 թվական)
  • «Վերելակ» (1986 թվական)
  • «Պատուհան» (1986 թվական)
  • «Զսպանակ» (1986 թվական)
  • «Մեղուն» (1987 թվական)

Բեմադրող նկարիչ

Նկարիչ–մուլտիպլիկատոր

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 141—142։

Արտաքին հղումներ խմբագրել