Արգիճի (գետ)

Գեղարքունիքի մարզի գետ

Արգիճի, գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում` Սևանա լճի ավազանում[1][2]։

Արգիճի
Բնութագիր
Երկարություն51 կմ
Ավազանի մակերես384 կմ²
Ջրի ծախս5,18 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԳնդասար
Գետաբերանի տեղակայումՍևանա լիճ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱյրիջա Արևմտյան, Գայլաձոր, Կեռջուր, Քարաձի, Այրիջա Արևելյան և Այրիջա Միջին
Երկիր Հայաստան
ԵրկրամասԳեղարքունիքի մարզ

Անվանումներ

խմբագրել

Գետը հայտնի է Ադիաման, Ադյաման, Աղրի, Աղրիչայ, Այրի, Այրիչայ, Այրիջա, Ատիյամանչայ, Արգիճա, Արգիջի, Իշխանագետ, Կոթիգետ Մաղարախանե անվանումներով[3]։

«Այրիջա» անվանումը հանդիպում է նաև դրա աղբյուրներից մեկում, և այդպես է կոչվում նաև Արգիճիի դաշտը՝ Այրիջա արոտավայրով։

Ջրագրություն

խմբագրել

Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի Գնդասար լեռնազանգվածի հյուսիսային լանջից` 2600 մ բարձրությունից։ Երկարությունը 51 կմ է[4], ջրահավաք ավազանը՝ 384 կմ²։ Վերին հոսանքում անցնում է համանուն գոգավորության ճահճապատ տարածքով դեպի հյուսիս՝ առաջացնելով գետոլորաններ, Արմաղանի արևելյան ստորոտի մոտ հոսում է ոչ խոր ձորով, ապա թափվում Սևանա լիճը։ Սնումը հիմնականում հալոցքային է (55%) և ստորերկրյա (36%) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 5,18 մ³/վ է, հոսքը՝ 163 միլիոն մ³։ Ձմռանը սառցակալում է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով[5]։ Ծակքար, Լիճք և Արգիչի գետերի գետաբերանային հատվածներում «Սևան» ազգային պարկի հարավ-արևմտյան հատվածում գտնվում է «Լիճք-Արգիչի» արգելոցը[6]։

Օգտագործում

խմբագրել

Գետը գտնվում է Լիճք-Արգիջի արգելոցի, հատուկ պահպանվող տարածքում[7], թափվում է լիճ հարավարևմտյան ափի կողմից։ Գետի վրա աշխատում է «Արգիջի» ՀԷԿ[8]։ Գետով անցնում է Լիճք, Ներքին Գետաշեն գյուղական համայնքների և Սևանա լճի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ճանապարհը, որով անցնում էինք՝ ուղեկցվում էր գարնան ամիսներով». aratesmskh.wordpress.com. «Արատես» ուսումնական նախագիծ. 11.05.2019. Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 408 — 992 էջ։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 405 — 992 էջ։
  4. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 17 — 150 էջ։
  5. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 144 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
  6. «<<Լիճք-Արգիչի>> արգելոց / 07.12.2018». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  7. ՀՀ Գեղարքունիքի մարզի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարություն. «ՀՀ Գեղարքունիքի մարզի տնտեսական զարգացման տեսլական և ռազմավարական ուղղություններ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2020ß06ß67-ին. {{cite web}}: Text "7BIV.ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՈՒԺԵՂ ԵՎ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԻ, ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ (SWOT)" ignored (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. «Վաղվա հոսանքազրկումների մասին». .panorama.am. .panorama.am. 13/10/2015. Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  9. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ». arlis.am. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ. 25-06-2010. Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգիճի (գետ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 715