Կնել, ֆրանսիական խոհանոցի ուտեստ։

Կնել
quenelle
Ֆրանսիական խոհանոց
Ենթատեսակդամփլինգ
Առաջացման երկիր Ֆրանսիա
Բաղադրամասեր
Հիմնականձուկ, ձու, սերուցք
Հնարավորմիս
 Quenelles Վիքիպահեստում

Պատրաստման եղանակ խմբագրել

Պատրաստվում է աղացած ձկից, սերուցքից և ձվից, ունի կլորավուն տեսք, հնարավոր է նաև ձվաձև կամ ավելի երկարավուն, որն էլ հենց ավանդական ֆրանսիական ձևն է։ Կնելը կարելի է պատրաստել նաև աղացած մսից։

Ի տարբերություն աղացած մսից պատրաստված այլ ուտեստների՝ կնելի խճողակը կիսաջրիկ պետք է լինի, որպեսզի հնարավոր լինի գդալների միջոցով կլորացնել։

Կնելը պատրաստվում է ոչ յուղոտ մսից կամ ձկից, խճողակը պետք է լինի կծու, որն էլ կնելի առանձնահատկություններից է։ Կնելը ավելի ճիշտ է եփել գոլորշու վրա, քան տապակել։

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կնել» հոդվածին։