Արբանասի (բուլղար․՝ Арбанаси), գյուղ Բուլղարիայում։ Գտնվում է Վելիկո Տիռնովոյի մարզում, ընդգրկված է Վելիկի Տիռնովո համայնքի կազմում։ Բնաչկությունը կազմում է 331 մարդ, տարածքը՝ 11,881 կմ²[1]։ Տեղակայված է Սոֆիայից 197 կմ դեպի արևելք[1]։

Գյուղ
Արբանասի
բուլղար․՝ Арбанаси
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՏարածաշրջանՀյուսիսկենտրոնական
ՄարզՎելիկո Տիռնովո
ՀամայնքՎելիկո Տիռնովո
Մակերես11,881 կմ²
ԲԾՄ400 մ
Բնակչություն331 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+359) 62
Փոստային ինդեքս5029
Փոստային դասիչ5029
ЕКАТТЕ կոդ583
Պաշտոնական կայքarbanassi.org
Արբանասի (Բուլղարիա)##
Արբանասի (Բուլղարիա)

Պատմություն և տեսարժան վայրեր խմբագրել

Արբանասին հիմնադրվել է XV դարում Հարավային Էպիրուսից եկած ալբանացիների կողմից, ովքեր թուրքական իշխանությունների կողմից վերաբնակեցվել էին հաճախակի ապստամբությունների պատճառով։ Այստեղից էլ գալիս է գյուղի անունը՝ Արբանասի. միջին դարերում ալբանացիներին այդպես էին բյուզանդացի աշխարհագրագետներն ու պատմագիրները։

1538 թվականին Սուլեյման Հիասքանչ սուլթանը գյուղը նվիրել է իր փեսային՝ Ռուստեմ Փաշային, որի մահից հետո բնակավայրն անցել է նրա ժառանգներին։ Դրա հետ կապված՝ միայն տեղի ֆեոդալն իրավունք ուներ այդտեղ հավաքել հարկերը և դատել տեղի բնակիչներին։ Քանի որ տեղի բնակիչներն պարտավոր չէին հարկ վճարել Օսմանյան կայսրությանը, նրանք կարող էին զբաղվել եկամտաբեր արհեստներով և առևտրով, ինչպես նաև իրավունք ունեին առանց մաքս վճարելու վաճառել իրենց արտադրած իրերը Օսմանյան կայսրության ողջ տարածքում։ 17-րդ դարում Արբանասիի արհեստավորների սարքած իրերը հայտնի էին նաև Բուլղարիայի սահմաններից դուրս՝ Ռուսաստանում, Լեհաստանում, Հունգարիայում, Իտալիայում և նույնիսկ Պարսկաստանում ու Հնդկաստանում։

Արբանասիում բնակվում էին բազմաթիվ հարուստ առևտրականներ ու արհեստավորներ, ովքեր կարող էին մեծ գումարներ ծախսել իրենց տների կառուցման ու ձևավորման վրա։ Այդ տներն էլ ներկայում համարվում են գյուղի հիմնական տեսարժան վայրերը։

 
Արբանասիի տիպական տուն

Տունը սովորաբար գտնվում է ընդարձակ բակի խորքում։ Բակն ունի փայտե մեծ դարպասներ, որոնք պատված են երկաթով։ Քարե տները հիշեցնում են անառիկ բերդեր՝ 1-2,5 մետր բարձրություն ունեցող պարիսպներով ու նկուղներով, որոնց պատերի հաստությունը հասնում է մինչև մեկ մետրի։ Պատուհանները պաշտպանված են ճաղավանդակներով։ Կառուցված են նաև գաղտնարաններ, որտեղ կարելի է մտնել կամարակապ որմնախորշերում թաքցված մուտքերով։ Նկուղներում սովորաբար տեղակայված էին պահեստներ ու տնտեսական կառույցներ։ Արտաքին կամ ներքին սանդուղքը տանում է դեպի բաց պատշգամբ, որն աստիճանաբար վերածվում է փակ սրահի։ Հատակը պատված է թրծակավե սալիկներով։ Տները բավական մեծ են և դրանցում հստակ առանձնացված են հյուրերի համար նախատեսված, կենցաղային, տնտեսական ու սանիտարական հատվածները։ Դռները, պատերի մեջ տեղադրված պահարանները, առաստաղներն ու վառարանները շքեղորեն զարդաված են։ Ներկայում պահպանված այդպիսի 80 տներից 36-ը մշակույթի ազգային հուշարձաններ են։

 
Քրիստոսի ծննդյան եկեղեցին
 
Քրիստոսի ծննդյան եկեղեցու ներքին տեսքը

Մշակույթի ազգային հուշարձաններ են նաև Արբանասիի հինգ եկեղեցիները՝ Քրիստոսի ծննդյան, Սուրբ Գեորգիի, Սուրբ Աթանասի, Սուրբ հրեշտակապետեր Միխայիլի ու Գաբրիելի և Սուրբ Դմիտրիի եկեղեցիները։

Քրիստոսի ծննդյան եկեղեցու կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ 1637-1649 թվականներին այն ընդարձակվել է և զարդարվել նոր որմնանկարներով։ Եկեղեցին մասամբ կառուցվել է հողի մեջ, ունի թաքցված գմբեթներ, սակայն չունի զանգակատուն և դրսից գրեթե ոչնչով եկեղեցի չի հիշեցնում։ Տարբեր վարպետների կողմից ստեղծված 3500 որմնանկարներ ամբողջությամբ ծածկում են եկեղեցու ներքին պատերը։ Աստվածաշնչյան տեսարանները բավական ռեալիստական են։ Բուլղարիայում առաջին անգամ այս եկեղեցում է պատկերվել մարդու «կյանքի անիվը», որ ներկայացնում է մադու ծնունդը, հասունացումը, ծերությունն ու մահը (հետագայում Զախարի Զոգրաֆն նման որմնանկար է ստեղծել Վերափոխման ու Բաչկովոյի վանքերում)։

 
Սուրբ Նիկոյալի եկեղեցին Արբանասիում

Արբանասի գյուղում մինչև 1760-ական թվականները բնակվել են 19-րդ դարի բուլղարացի և ռուս մանկավարժ ու լուսավորական Տոդոր (Ֆեդոր) Նիկոլաևիչ Մինկովի նախնիները։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Քարտեզներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արբանասի» հոդվածին։