Արա Բաբլոյան
Արա Սայենի Բաբլոյան (մայիսի 5, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկական վիրաբույժ-ուրոլոգ, պետական գործիչ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1989)։ ՀՀ ԱԺ նախագահ (2017-2018)[1]։
Ծնվել է | մայիսի 5, 1947 (77 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | մանկական վիրաբույժ-ուրոլոգ, պետական գործիչ |
Կոչում | պրոֆեսոր և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1987) և պրոֆեսոր (1989) |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Պաշտոն | Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Զավակներ | Արման Բաբլոյան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1965-1971 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետում։ 1970 թվականին աշխատել է թիվ 8 պոլիկլինիկայում, 1972 թվականին՝ Երևանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցում՝ որպես մանկական վիրաբույժ և ուրոլոգ։ 1977 թվականին Լենինգրադում պաշտպանել է թեկնածուական թեզ, ընտրվել է ԵՊԲՀ-ի մանկական վիրաբուժության ամբիոնի ասիստենտ։ 1982 թվականին նշանակվել է Երևանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցի ուռոլոգիական բաժանմունքի վարիչ։ 1987 թվականին Լենինգրադի մանկաբուժության ինստիտուտում պաշտպանել է դոկտորական թեզ։ Նույն տարում դարձելէ ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ, 1989 թվականին՝ պրոֆեսոր, իսկ 1997-2006 թվականներին՝ ամբիոնի վարիչ։ 1989 թվականին անցել է երիկամի փոխպատվաստման մասնագիտացում Շվեյցարիայում և Բելգիայում։ 1990 թվականին մասնագիտացված ուռոնեֆրոլոգիայի և մանկական վիրաբուժության կենտրոն է հիմնադրել։ 1991-1997 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարար։ 2003 թվականին հիմնել է «Արաբկիր» բժշկական համալիր՝ երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ։ 2006 թվականին ընտրվել է ԵՊԲՀ մանկաբուժության և մանկական վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ։
2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, 2007 թվականի հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի առողջապահության, սոցիալական և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[2]։
2012 թվականի մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, 2012 թվականի մայիսի 31-ին վերընտրվել է Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[3]։ 2017 թվականին ընտրվել է պատգամավոր ՀՀԿ ցուցակով։ 2017-2018 թվականներին եղել է ԱԺ նախագահը։ 2019 թվականից դուրս է եկել ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։ Վերադարձել է առողջապահական բժշկական ոլորտ աշխատանքի։
Աշխատությունները վերաբերում են մանկական վիրաբուժության, ուրոնեֆրոլոգիայի, փոխպատվաստման, անհետաձգելի վիրաբուժության հարցերին[4]։ Հայաստանի մանկական վիրաբույժների ասոցիացիայի նախագահն է, Եվրոպայի մանկական ուրոլոգների ընկերության, Եվրամիության մանկական վիրաբույժների ասոցիացիայի, Շվեյցարիայի նեֆրոլոգների ասոցիացիայի անդամ։ 2003-2005 թվականներին եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի ռեգիոնալ կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ[5]։
Հեղինակ է 3 գյուտերի, 4 մենագրության, 160-ից ավելի գիտական հոդվածների։
Քրեական Հետապնդում
խմբագրել2019 թվականի հոկտեմբերին Արա Բաբլոյանը ներգրավվել է սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու և պաշտոնեական կեղծի հետ կապված քրեական գործի մեջ որպես կասկածյալ[6]։ Այնուհետև նրան մեղադրանք է առաջադրվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եղրակացությունը հաստատելու համար[7]։ Գործի նախաքննության նխատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազը չի հաստատել մեղադրական եզրակացությունը, և այն հետ է ուղարկվել Հատուկ Քննչական Ծառայություն՝ լրացուցիչ քննություն կատարելու համար[8]։
Պարգևներ
խմբագրել- 2000 ԵՊԲՀ 70-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է «Ոսկե մեդալով» և պատվավոր հավաստագրով
- 2005 ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից՝ կրթության և գիտության ոլորտում ներդրված ավանդի և ԵրՊԲՀ 75-ամյակի կապակցությամբ
- 2005 Երևանի քաղաքապետարանի պատվոգիր
- 2005 «ՀՀ Ազգային ժողովի շնորհակալագիր»
- 2005 Հայ-ֆրանսիական հարաբերությունների և մասնագիտական համագործակցության զարգացման համար՝ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի կողմից պարգևատրվել է «Officier de I'Ordre National Du Merite» մեդալով
- 2007 Մխիթար Հերացու մեդալ
- 2007 ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ
- Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ (2014)[9]
- «Մեսրոպ Մաշտոց» շքանշան (Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար, 2019)[10]
Երկեր
խմբագրել- Որովայնի խոռոչի օրգանների անհետաձգելի վիրաբուժություն, Ե., 1996 (համահեղինակ)
- Մանկական վնասքաբանություն, Ե., 1996 (համահեղինակ)։
- Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտություն։ Դպրոցներում իրականացված առողջության հարցման զեկույց, Ա. Բաբլոյան, Ս. Սարգսյան, Ե. Մովսեսյան, Մ. Մելքումովա, «Արաբկիր» բժշկական համալիր, Երևան, «Արաբկիր» բժշկական համալիր-ԵԴԱԻ, 2007։
- Հայաստանի մանկական բժիշկների կոնֆերանսի նյութերի ժողովածու։ Կոնֆեր. կազմկոմիտե՝ Ա. Բաբլոյան և ուրիշ., Գիտ. կոմիտե և խմբ. խորհ.՝ Ա. Սարգսյան, Ա. Համբարձումյան, Գ. Ամարյան և ուրիշ., Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Մանկական բժիշկների հայկական ասոցիացիա, Երևան, Ա. հ., 2012:
- Հայաստանի մանկական բժիշկների կոնֆերանսի նյութերի ժողովածու։ Կոնֆեր. կազմկոմիտե՝ Ա. Բաբլոյան և ուրիշ., գիտ. կոմիտե և խմբ. խորհ.՝ Ա. Սարգսյան, Ա. Համբարձումյան, Գ. Ամարյան և ուրիշ., Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Մանկական բժիշկների հայկական ասոցիացիա, Երևան, Ա. հ., 2014:
- Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014 թվականների ազգային հետազոտության արդյունքների վերլուծություն։ Երևան, Արաբկիր ԲՀ, 2016։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արա Բաբլոյանը՝ 6-րդ գումարման Ազգային Ժողովի նախագահ». operativ.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
- ↑ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Նախկին պաշտոնյաներ. Արա Բաբլոյան (ՀՀ առողջապահության նախարար 1991-1997 թվականներ)(չաշխատող հղում)
- ↑ «ԱԺ նախկին նախագահը ներգրավվել է որպես կասկածյալ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, իսկ Ա. Բաբայանին մեղադրանք է առաջադրվել հիշյալ արարքին օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար». www.ccc.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է». Hetq.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Դատախազը չի հաստատել Բաբլոյանի և Բաբայանի մեղադրանքը, գործը վերադարձրել է լրացուցիչ քննության». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Արցախի Նախագահը Արա Բաբլոյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով». armenpress.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
Նախորդող Միհրան Նազարեթյան |
ՀՀ Առողջապահության նախարար Արա Բաբլոյան 1991 - 1997 |
Հաջորդող Գագիկ Ստամբոլցյան |
Նախորդող Մնացական Պետրոսյան |
ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյան 2007-2009 |
Հաջորդող պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ |
ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյան 2009-2012 |
Հաջորդող պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ |
ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյան 31 մայիսի 2012 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Նախորդող Գալուստ Սահակյան |
ՀՀ ԱԺ Նախագահ Արա Բաբլոյան 2017-2019, հունվար |
Հաջորդող Արարատ Միրզոյան |