Արման Բաբլոյան
Արման Արայի Բաբլոյան (օգոստոսի 22, 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և առողջապահության ոլորտի գործիչ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ (2013-2015)։
Արման Բաբլոյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 22, 1979 (44 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (2004), Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ (2007) և Հայաստանում ֆրանսիական համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ և պետական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Արա Բաբլոյան |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Կրթություն
խմբագրել- 1996-2001 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետը։
- 2001-2004 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի կլինիկական օրդինատուրան։
- 2004-2007 թթ. - սովորել և ավարտել է Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական ստոմատոլոգիայի ֆակուլտետը, ասպիրանտուրան։
- 2005-2007 թթ. - սովորել և ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան «ձեռներեցություն, փոքր և միջին ձեռնարկությունների կառավարում» մասնագիտությամբ։
- Վերապատրաստվել է Շվեյցարիայում և Ֆրանսիայում։
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։ Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն լեզուներին։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 2004-2007 թթ. - ««Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մարզային մասնաճյուղերի տնօրեն։
- 2007-2009 թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Ունի բժշկական ծառայության լեյտենանտի զինվորական կոչում։
- 2007-2013 թթ. - «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն։
- 2007-2008 թթ. - «Գարանտ Լիմենս» ապահովագրական ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ։
- 2008-2010 թթ. - «Գարանտ Լիմենս» ապահովագրական ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ։
- 2010-2013 թթ. - «Գարանտ Լիմենս» ապահովագրական ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ։
- 2013 թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ[1]։
- 2015 թ. հունվարի 29-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։
- Հայաստանի ռադիոսպորտի ֆեդերացիայի նախագահն է։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- ՀՀ ՊՆ «ՀՀ զինված ուժերի 20-ամյակ» հոբելյանական մեդալ։
- ՀՀԿ պատվոգիր։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու երեխա։ Արման Բաբլոյանը անվանի բժիշկ և պետական գործիչ Արա Բաբլոյանի որդին է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ա. ԲԱԲԼՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «ԱՐՄԱՆ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.