Մնացական Պետրոսյան
Մնացական Թադևոսի Պետրոսյան (փետրվարի 16, 1966, Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Մնացական Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1966 (57 տարեկան) |
Ծննդավայր | Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կենսագրություն Խմբագրել
Մնացական Պետրոսյանը ծնվել է 1956 թվականի փետրվարի 16-ին Վրաստանի Ախալցիխե քաղաքում [1]։ 1980 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը [2]։ Ստացել է տնտեսագետի որակավորումը։ 1973-1976 թվականներին աշխատել է «Երքիմշին» տրեստում բանվոր, իսկ 1980 թվականին` «Էլեկտրասարք» ԱՄ տնտեսագետ, 1980-1983 թվականներին` Երևանի ֆինանսատնտեսագիտական տեխնիկումի ԼԿԵՄ կոմիտեի առաջին քարտուղար։ 1983-1986 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի կոմերիտական կազմակերպությունների բաժնի հրահանգիչ, իսկ 1986 թվականին` հաշվառման և վիճակագրության ենթաբաժնի վարիչ։ 1986-1989 թվականներին` կոմերիտական կազմակերպությունների բաժնի վարիչի տեղակալ, 1989-1990 թվականներին` գործերի կառավարիչ, իսկ 1990-1994 թվականներին՝ Հայաստանի երիտասարդական միության գործերի կառավարիչ։ 1994-1997 թվականներն աշխատել է «Հայք» միավորման գլխավոր հաշվապահ, իսկ 1997-1998 թվականներին` «Հայէկոնոմբանկ»-ի Էջմիածնի մասնաճյուղի կառավարիչ։ 1998-2000 թվականներին` «Հայագրոբանկ»-ի գործերի կառավարիչ, իսկ 2000-2002թվականներին` տնօրենի տեղակալ։ 2002-2003 թվականներին՝ «Արսօյլ» ՀՁ ՓԲԸ տնօրենի տեղակալ։ 2003 թվականի դեկտեմբերի 11-ից Ազգային ժողովի պատգամավոր՝ ՄԱԿ համամասնական ընտրացուցակով։ Մինչև 2006 թվականի հունիսի 2-ը` եղել է Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, այնուհետև` նույն հանձնաժողովի նախագահ։ Եղել է ՄԱԿ խմբակցության անդամ։ Եղել է ՄԱԿ-ի անդամ [3]։
Անձնական կյանք Խմբագրել
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «ՄՆԱՑԱԿԱՆ ԹԱԴԵՎՈՍԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ | AUDIT CHAMBER OF THE RA»։ armsai.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-07-ին։ Վերցված է 2021-01-06
- ↑ «Петросян Мнацакан Тадевосович — Энциклопедия фонда «Хайазг»»։ ru.hayazg.info։ Վերցված է 2021-01-06
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2021-01-06