Գագիկ Ստամբոլցյան

հայ պլաստիկ վիրաբույժ

Գագիկ Գրիգորի Ստամբոլցյան (հունիսի 18, 1957(1957-06-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պլաստիկ վիրաբույժ։ ՀՀ առողջապահության նախարար (1997-1998)։ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ (1999)։

Picto infobox med.png
Գագիկ Ստամբոլցյան
Ծնվել էհունիսի 18, 1957(1957-06-18) (65 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1980) և Եյլի համալսարան (1991)
Մասնագիտությունքաղաքական գործիչ և թերապևտ
ՊաշտոնՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

ԿենսագրությունԽմբագրել

Գագիկ Ստամբոլցյանը ծնվել է Երևանում։ 1980 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, 1981 թվականին՝ Երևանի շտապ օգնության թիվ 1 հիվանդանոցի ինտերնատուրան, 1983-1985 թվականներին կլինիկական օրդինատուրան անցել է Մոսկվայի Վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում։ 1980-1983 թվականներին եղել է Երրորդ կլինիկական հիվանդանոցի ընդհանուր վիրաբույժ, 1985-1990 թվականներին՝ Վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի վիրաբույժ։ 1990-1991 թվականներին վերապատրաստվել է Յեյլի համալսարանում։

1991-1994 թվականներին աշխատել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում բաժնի վարիչ, պլաստիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար, 1994-1997 թվականներին` «Էրեբունի» բժշկական կենտրոնի բաժնի վարիչ։ 1997-1998 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարար։ 1998-2000 թվականներին եղել է Երևանի վերականգնողական վիրաբուժության կենտրոնի տնօրեն, 2000-2003 թվականներին` «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական համալիրի գործադիր տնօրեն։ 2003 թվականի մայիսի 25-ից դեկտեմբերի 3-ը եղել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, բնապահպանության, առողջապահության, սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ[1]։ 2003-2012 թվականներին եղել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի տնօրեն։ 2012 թվականին հիմնադրել և ղեկավարում է «Ավանգարդ Մեդ» բժշկական կենտրոնը[2]։ 2013 թվականին կազմակերպել և ղեկավարել է «Պլաստիկ վիրաբուժության տեխնոլոգիական ինովացիաների 4-րդ միջազգային կոնգրեսը»[3]։

ԱնդամակցությունԽմբագրել

  • Հայաստանի պլաստիկ ռեկոնստրուկտիվ և Էսթետիկ վիրաբույժների ասոցիացիայի անդամ (AAPRAS)
  • Եվրոպայի պլաստիկ ռեկոնստրուկտիվ և Էսթետիկ վիրաբույժների միության անդամ (ESPRAS)
  • Պլաստիկ ռեկոնստրուկտիվ և Էսթետիկ վիրաբուժության միջազգային կոնֆեդերացիայի անդամ (IPRAS)
  • Պլաստիկ ռեգեներատիվ վիրաբուժության միջազգային միության անդամ (ISPRES)
  • Պլաստիկ էսթետիկ վիրաբուժության եվրոպական ասոցիացիայի անդամ (EAES)
  • Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ (1999)

ՊարգևներԽմբագրել

  • ԵրՊԲՀ ոսկե մեդալ
  • Ֆրիտյոֆ Նանսենի մեդալ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2016-11-12 
  2. admin։ «ԱՎԱՆԳԱՐԴ Բժշկական կենտրոն»։ www.armproduct.am (am-AM)։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-20-ին։ Վերցված է 2016-11-12 
  3. «Գագիկ Ստամբոլցյան»։ www.med-practic.com։ Վերցված է 2016-11-12