Արավինդ Ադիգա (կան. ಅರವಿಂದ ಅಡಿಗ, հոկտեմբերի 23, 1974(1974-10-23)[1], Չեննայ, Հնդկաստան[2]), հնդիկ գրող և լրագրող, 2008 թվականի Բուքերյան մրցանակի դափնեկիր[7]։ Ադիգան մրցանակ է արժանացել իր դեբյուտային «Սպիտակ առյուծ» վեպի համար՝ դառնալով չորրորդ դափնեկիր-դեբյուտողը և երկրորդ հնդիկը, որի դեբյուտային վեպն արժանացել է մրցանակի[8]։

Արավինդ Ադիգա
կան. ಅರವಿಂದ ಅಡಿಗ
Ծնվել էհոկտեմբերի 23, 1974(1974-10-23)[1] (49 տարեկան)
ԾննդավայրՉեննայ, Հնդկաստան[2]
Մասնագիտությունգրող, լրագրող, վիպասան և կինոռեժիսոր
Լեզուկաննադա և անգլերեն
Քաղաքացիություն Հնդկաստան
ԿրթությունՄագդալեն քոլիջ[3], Կոլումբիայի համալսարան[3] և St. Aloysius College?
Ուշագրավ աշխատանքներThe White Tiger?[4]
Պարգևներ
Կայքaravindadiga.com

Կենսագրություն խմբագրել

Արավինդ Ադիգան ծնվել է 1904 թվականի հոկտեմբերի 23-ին Չեննայում, Թամիլ Նադու նահանգ, Հնդկաստան։ Նրա ծնողները՝ Կ. Մադհավան և Ուշա Ադիգան, Մանգալուրից գաղթաց կանարացիներ են։ Արավինդը ավարտել է դպրոցը 1990 թվականը, որից հետո նրա ընտանիքը գաղթել է Սիդնեյ, Ավստրալիա։ Արավինդ Ադիգան անգլիական գրականություն է սովորել Նյու Յորքում գտնվող Կոլումբիայի համալսարանի քոլեջում, որտեղ սովորել է բրիտանացի պատմաբան Սայմոն Շամայի մոտ և ավարտել է այն 1997 թվականին[9]։ Անգլիական գրականություն սովորել է նաև Օքսֆորդի համալսարանի Մագդալինայի քոլեջում՝ Հերմիոնա Լիի գլխավորությամբ։

Իր կարիերոն Արավինդ Ադիգան սկսել է որպես «Financial Times»-ի լրագրող։ Հետո աշխատել է «Money»-ում, «The Wall Street Journal»-ում և այլ ընկերություններում («The Second Circle»-ի համար Ադիգան Փիթեր Կերիի՝ Բուքերյան մրցանակի 1988 թվականի դափնեկրի «Օսկար և Լյուսինդա» վեպի գրական ակնարկ է գրել)[10]։ Հարավային Ասիայում որպես թղթակից Արավինդը Time-ում աշխատել է երեք տարի, որից հետո դարձել է արտահաստիքային աշխատակից։ Լինելով արտահաստիքային աշխատակից և ապրելով Մումբայում՝ Ադիգան գրել է իր դեբյուտային «Սպիտակ առյուծ» վեպի, որը պատմում էր մի խուլ վայրից հնդիկ մարդու դեպի հաջողության գագաթը տանող ճանապարհի մասին[11][12]։ 2008 թվականին Լոնդոնում 40-րդ հանդեսի ժամանակ վեպը դարձել է Բուքերյան մրցանակի դափնեկիր[13][14]։

Մատենագրություն խմբագրել

  • Վեպ «Սպիտակ առյուծ» (անգլ.՝ The White Tiger), 2008 թվական[15]),
  • Վեպ «Սպանությունից սպանություն» (անգլ.՝ Between the Assassinations), 2008 թվական (2008 թվականի նոյեմբերի հրատարակվել է Հնդկաստանում, 2009 թվականի կեսերին՝ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում[16]);
  • Վեպ «Last Man in Tower», 2011 թվական։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #135666287 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 https://literature.britishcouncil.org/writer/aravind-adiga
  4. https://www.theguardian.com/books/2017/aug/25/aravind-adiga-books-interview-selection-day-the-white-tiger
  5. https://www.theguardian.com/books/2008/oct/14/booker-prize-adiga-white-tiger
  6. https://thebookerprizes.com/fiction/backlist/2008
  7. Номинанты и лауреаты 2008 года Արխիվացված 2011-11-21 Wayback Machine(անգլ.)
  8. «The White Tiger wins the 2008 Man Booker Prize for Fiction». News (անգլերեն). Букеровская премия. 2008 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
  9. Callahan A. At Last! Commencement For More than 8,900 Today(անգլ.) // Columbia University Record. — 1997. — В. 22. — № 23.
  10. Oscar and Lucinda by Peter Carey (reviewed by Aravind Adiga) Արխիվացված 2010-05-25 Wayback Machine.(անգլ.)
  11. «Review: The White Tiger by Aravind Adiga». Fiction Reviews (անգլերեն). The Daily Telegraph. 2008 թ․ օգոստոսի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
  12. «Bachelor bigotry». Comment is free (անգլերեն). The Guardian. 2008 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
  13. Young V. (2008 թ․ հոկտեմբերի 14). «Novel About India Wins the Man Booker Prize». Europe (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
  14. «Букер дали Аравинду Адиге». Новости (ռուսերեն). OpenSpace.ru. 2008 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
  15. Адига А. Белый Тигр. — Фантом Пресс, 2010. — 352 с. — 6000 экз. — ISBN 978-5-86471-486-7
  16. Адига А. От убийства до убийства. — Фантом Пресс, 2010. — 448 с. — 4000 экз. — ISBN 978-5-86471-524-6

Արտաքին հղումներ խմբագրել