Արամ Երեմյան
Արամ Գարեգինի Երեմյան (մարտի 12, 1898[1][2], Մարզվան, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - օգոստոսի 3, 1972[1], Բանդարե Անզալի, Գիլան, Իրան[1][2])), հայ գրող, գրականագետ, արվեստաբան։
Արամ Երեմյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 12, 1898[1][2] |
Ծննդավայր | Մարզվան, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] |
Վախճանվել է | օգոստոսի 3, 1972[1] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Բանդարե Անզալի, Գիլան, Իրան[1][2] |
Մասնագիտություն | գրող, գրականագետ և արվեստագետ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Արամ Երեմյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Վիեննայի համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1915 թվականից Նոր Ջուղայի, Թեհրանի, Ռեշտի դպրոցներում աշխատել է որպես ուսուցիչ։ 1925 թվականին եկել է Խորհրդային Հայաստան, խմբագրել (1926-1927 թվականներին) «Արվեստ» հանդեսը, 1929-1933 թվականներին եղել է Թիֆլիսի «Պրոլետար» թերթի ոճաբան–խմբագիրը։ Վերադարձել է Իրան, զբաղվել մանկավարժությամբ, բանասիրությամբ, գրել գեղարվեստական ստեղծագործություններ։ Աշխատակցել է «Մշակ», «Հորիզոն», «Լրաբեր», «Սիոն» և այլ պարբերականների։ Լույս է ընծայել «Իդեալիստը» (1920), «Կասանդրա» (1949, «Մարմարա»), «Պատանի արտիստը» (1959, «Մարմարա») գեղարվեստական գործերը։ Երեմյանն ուսումնասիրել է աշուղական պոեզիան, հրատարակել «Աշուղ Տարթուն օղլի» (1920), «Պարսկահայ աշուղներ» (երեք գիրք՝ 1920, 1921, 1925), «Աշուղ Ղուլ Հովհաննես» (1929), «Աշուղ Գրիգոր Տալյան» (1930), «Մի անհայտ ձեռագիր տաղարան» (1947) գրքերը։ Հայ արվեստի պատմությանն են նվիրված «Նկարիչ Ստեփան Աղաջանյան» (1927), «Նոր Ջուղայի Ժէ դարու որմնանկարչական հուշարձանը» (1942), «Քանդակագործուհի Այծեմնիկ Ուրարտու» (1948), «Մանրանկարիչ Սարգիս Պիծակ» (1952) աշխատությունները։ Խմբագրել ու հրատարակել է հայ նորագույն կոմպոզիտորների «Սևան» (1926) երաժշտական ալմանախը, «Հայաստանի նկարիչների ալմանախ»–ը (1926)։ Սպահանի Փերիա գավառը (Հ․ Աճառյանի առաջաբանով), Նոր Ջուղա, 1919 թ.։ Չահարմահալի Հայ ժողովրդական բանահյուսությունը, Վնն․, 1923 թ.։ Ռուսահայ թատրոնի պատմությունը, Վնտ․, 1933 թ.։ Ակադեմիկոս Ավետիք Իսահակյանի պոեզիայի հիմնական գծերը, Բուենոս Այրես, 1956 թվականին։ Հայ ժողովրդի տաղանդավոր բանաստեղծ Հովհաննես Թումանյան, Ֆրեզնո, 1957 թ.[3]։
ԵրկերԽմբագրել
- Սպահանի Փերիա գաւառը (Հ. Աճաոյանի առաջաբանով), Նոր Ջուղա, 1919։
- Չարմահալի հայ ժողովրդական բանահիւսութիւնը, Վիեննա., 1923[4]:
- Ռուսահայ թատրոնի պատմութիւնը, Վենետիկ, 1933։
- Աշուղ Յարթուն օղլի։ Փշրանքներ աշուղական գրականութիւնից։ Տպ. «Մոդերն», 1946, 141 էջ[5]։
- Ակադեմիկոս Աւետիք Իսահակեանի պոեզիայի հիմնական գծերը, Բուենոս Այրես, 1956։
- Հայ ժողովրդի տաղանդաւոր բանաստեղծ Յովհաննէս Թումանեան, Ֆրեզնո, 1957։
- Կասանդրա։ Պատկեր իրական կեանքից եւ Պատանի արտիստը։ Ս. Ղազար, 1963, 135 էջ[6]։
ԳրականությունԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 3. — էջ 546.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: 2005. — հատոր 1.
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
- ↑ «Սպահանի Փերիա գաւառը (ազգագրութիւն)»։ digilib.aua.am։ Վերցված է 2019-03-06
- ↑ Երեմեան Արամ (1946)։ Աշուղ Յարթուն օղլի։ Փշրանքներ աշուղական գրականութիւնից (հայերեն)։ տպ. Մոդերն
- ↑ Երեմեան Արամ (1963)։ Կասանդրա: Պատկեր իրական կեանքից եւ Պատանի արտիստը (հայերեն)։ Ս. Ղազար
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 546)։ |