Ատիֆեթե Յահյագա
Ատիֆեթե Յահյագա (ալբ․՝ Atifete Jahjaga, ապրիլի 20, 1975[1], Ջակովիցա, Կոսովո և Մեթոխիա), մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետության 4-րդ նախագահ։ Առավելապես մուսուլման բնակչության կողմից ընտրված առաջին կին նախագահն է Եվրոպայում։
Ատիֆեթե Յահյագա | |
![]() | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Պրիշտինայի համալսարան, Լեստերի համալսարան, Ջորջ Մարշալի անվան Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոն, FBI National Academy? և Պրիշտինայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ոստիկան |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | ապրիլի 20, 1975[1] (48 տարեկան) |
Ծննդավայր | Ջակովիցա, Կոսովո և Մեթոխիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ինքնագիր | ![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Տարրական և միջնակարգ դպրոցն ավարտել է Պրիշտինա քաղաքում[2]։ Դպրոցը ավարտելուց հետո նա ընդունվել է Պրիշտինայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 2000 թվականին ավարտելուց հետո կրթությունը շարունակել է անգլերեն Լեստերի համալսարանում՝ անցնելով քրեագիտության և ոստիկանական մենեջմենթի դասընթացներ[3]։
2008 թվականին Կոսովոյի անկախության հռչակումից անմիջապես հետո ծառայության է անցել տեղի ոստիկանությունում, որտեղ ընդունում էին նոր աշխատողներ։ Ատիֆեթեն սկսել է աշխատանքը պարետի պաշտոնից։ Որպես երկու դիպլոմով մասնագետ՝ նա արագ առաջ է գնացել։ Եղել է Կոսովոյի ոստիկանության ղեկավարի օգնական, HR տնօրենի տեղակալ, վարչական բաժնի կոմիսարի հատուկ օգնական և ուսումնական ղեկավար[4]։ Ուսումնական գործունեության գագաթնակետն է եղել ղեկավարի օգնականի պաշտոնը գեներալ մայորի աստիճանով[5], որը Հարավարևելյան Եվրոպայի ծառայող կանանց շրջանում ամենաբարձր աստիճանն է[6]։
2011 թվականի ապրիլի 7-ին կայացել է պառլամենտի քվեարկություն, որի ժամանակ Ատիֆեթե Յահյագան ընտրվել է Կոսովոյի Հանրապետության նախագահ՝ առաջինը երկրի անկախության հռչակումից հետո։
Նա եղել է աշխարհի՝ այդ պահին գործող ամենաերիտասարդ կին ղեկավարը և պետության ղեկավարի պաշտոնում ամենաերիտասարդ կին նախագահը։ Նրանից երիտասարդ են միայն 3 տղամարդ՝ 2 միապետ և հանրապետության մեկ ղեկավար՝ ոչ ավանդական իրավասությամբ[7]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Атифете Яхьяга - первая женщина-президент Косово.- Умма | Umma»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-13-ին։ Վերցված է 2018-04-04
- ↑ Забродина Е.։ «Атифете Яхьяга стала президентом Косово "благодаря" фото с Бушем»։ Российская газета։ Վերցված է 2014-6-1
- ↑ Koha, «Në krye të Policisë së Kosovës, Atifete Jahjaga» Archived 2011-04-10 at the Wayback Machine. Shqip TIME.mk 16 October 2010 (accessed 6 April 2011)
- ↑ «Atifete Jahjaga zgjidhet presidente e Republikës» Telegrafi.com 7 April 2011 (accessed 6 April 2011)
- ↑ «Kush do të na udhëheq» Telegrafi.com 7 April 2011 (accessed 7 April 2011)
- ↑ Բութանի թագավոր Ջիգմե Կհեսար Նամգյել Վանգչուկ, Քաթարի էմիր Թամիմ բեն Համիդ ալ-Սանի, ԿԺԴՀ գերագույն առաջնորդ Կիմ Ջոնգ Ուն
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք
- Ատիֆեթե Յահյագա Archived 2017-10-27 at the Wayback Machine.