Ավետում (նկար, Կարավաջո)

Կարավաջոյի նկար

«Ավետում» (իտալ.՝ Annunciazione), վաղ բարոկկո դարաշրջանի իտալացի գեղանկարիչ Կարավաջոյի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է մոտավորապես 1608 թվականին։ Նկարն արված է փայտի վրա՝ յուղաներկով, որի չափերն են՝ 285 × 205 սմ։

Ավետում
տեսակգեղանկար
նկարիչԿարավաջո
տարի1608
բարձրություն285 սանտիմետր
լայնություն205 սանտիմետր
ուղղությունկարավաջիզմ
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ
գտնվում էՆանսիի կերպարվեստի թանգարան
հավաքածուՆանսիի կերպարվեստի թանգարան
հիմնական թեմաԱվետում
կայք
Ծանոթագրություններ
 The Annunciation by Caravaggio Վիքիպահեստում

Այսօր «Ավետում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Նանսիի կերպարվեստի թանգարանում[1][2][3]. (Նանսի, Ֆրանսիա

Պատմություն խմբագրել

Նկարը Հենրի II նվիրել է Նանսիի եկեղեցուն, որպես խորանի գլխավոր նկար․ կա վարկած, որ նկարը ձեռք են բերել նրա որդիները 1608 թվականին Մալթա կատարած այցելության ժամանակ։

«Ավետում» ստեղծագործությունը բավականին վնասվել է և ենթարկվել ռետուշի․ միայն հրեշտակի ֆիգուրն է, որ մնացել է Կարավաջոյի վրձնով արված։

Նկարագիր խմբագրել

«Ավետում» ստեղծագործությունում Կարավաջոն նկարել է երկու ֆիգուր՝ Մարիամ Աստվածածինն ու Գաբրիել հրեշտակը։ Նկարում հեղինակը պատկերել է Աստվածաշնչյան Ավետումը։ Գաբրիելի ձեռքին սպիտակ շուշաններ են՝ Մարիամի խորհրդանիշը։ Կույսը երեսնիվայր է, երբ հրեշտակը նրան պատմում է ավետման մասին։ Ստեղծագործությունը արված է սֆումատոյի և տենեբրիզմի տեխնիկայով, որը բնորոշ է Կարավաջոյին։ Նկարը մուգ գույներով է, բացի երկու ֆիգուրից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Michelangelo Merisi, dit Le Caravage — L'Annonciation». Musée des Beaux-Arts de Nancy. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  2. Sybille Ebert-Schifferer Caravage. — éditions Hazan. — Paris, 2009. — P. 319. — ISBN 978-2-7541-0399-2
  3. Clara Gelly Nancy, Musée des beaux-arts: peintures italiennes et espagnoles, XIVe-XIXe siècle. — Paris: IAC Éditions, 2006. — P. 191. — ISBN 9782916373010

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետում (նկար, Կարավաջո)» հոդվածին։