Սֆումատո (Իտալերեն: [sfuˈmaːto], «ծխապատ, մշուշոտ, այսինքն՝ «լղոզված») գեղանկարչության տեխնիկա է, որն ապահովում է գույների և տոնային անցումների մեղմությունը, փափկությունը, մշուշոտ ուրվագծերը։ Սմուֆատոն Վերածննդի կանոնական նկարչական եղանակներից է։ Լեոնարդո դա Վինչին սֆումատո տեխնիկայի ամենահայտնի օգտագործողն է եղել՝ հիմնված օպտիկայի և մարդու տեսողության ոլորտում իր հետազոտությունների և կամերա օբսկուրայի հետ կապված իր փորձերի վրա։ Նա ներկայացրեց այն և ներդրեց այն իր բազմաթիվ աշխատանքներում, ներառյալ «Տիրամայրը ժայռերում» և «Մոնա Լիզա» իր հայտնի նկարներում[1]։

Մոնա Լիզայի դեմքի դետալ, որը ցույց է տալիս սֆումատոյի օգտագործումը, հատկապես աչքերի շուրջ ստվերում:

Համաձայն զգալի ընդունվածություն է ձեռք բերած արվեստի պատմաբան Մարսիա Բ. Հոլլի տեսության[2][3], սֆումատոն իտալացի Բարձր Վերածննդի նկարիչների համար հասանելի չորս գույների գեղանկարչության տեսակներից մեկն է՝ կանգիանտեի, քիարոսկուրոի և յունիոնի հետ միասին[4]։

Տեխնիկա խմբագրել

Տեխնիկան նուրբ ստվերում է, որը նախատեսված է գույների և երանգների միջև փափուկ անցում առաջացնելու համար՝ ավելի վստահելի պատկեր ստանալու համար։ Այն առավել հաճախ օգտագործվում է՝ կատարելով նուրբ աստիճանավորումներ, որոնք չեն ներառում գծեր կամ եզրագծեր՝ լույսի տարածքներից մինչև մութ հատվածներ։ Տեխնիկան օգտագործվել է ոչ միայն մարդու դեմքի խուսափողական և պատրանքային պատկերացում տալու, այլև հարուստ մթնոլորտային էֆեկտներ ստեղծելու համար։ Լեոնարդո դա Վինչին տեխնիկան նկարագրել է որպես գույների խառնուրդ՝ առանց գծերի կամ եզրագծերի օգտագործման՝ «ծխի ձևով»[1]։

Կիրառողներ խմբագրել

 
Ռաֆայել Սանտի, «Տիրամայրը կանաչի մեջ»

Բացի Լեոնարդոյից և նրա հետևորդներից, հաճախ սֆումատո են կիրառեել նաև այլ նշանավոր նկարիչներ՝ Կորեջիոն, Ռաֆայելը և Ջորջիոնեն։ Ռաֆայելի «Տիրամայրը կանաչի մեջ» կտավը սֆումատոյի հայտնի օրինակ է, հատկապես Մարիամ Աստվածածնի դեմքին։ Լեոնարդոյի հետևորդների թվում լայնորոն սֆումատո են կիրառել Բերնարդինո Լուինին և Ֆունիսին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Earls Irene (1987)։ Renaissance Art: A Topical Dictionary։ Greenwood Press։ էջեր 263։ ISBN 0-313-24658-0 
  2. Hall Marcia B. (1994)։ Color and Meaning: Practice and Theory in Renaissance Painting։ New York, N.Y.: Cambridge University Press։ ISBN 978-0-521-45733-0 
  3. «Four Canonical Painting Modes by APA» . Retrieved June 18, 2015.
  4. Hall, Marcia B., Rome (series "Artistic Centers of the Italian Renaissance"), pp.148-150, 2005, Cambridge University Press, 2005, 0521624452, 9780521624459, google books
  5. «Sfumato»։ Art Painting Artist