Ավետիք Լուկիանի Մազլումով (նոյեմբերի 30 (դեկտեմբերի 12), 1896[1], Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն[2][1] - սեպտեմբերի 30, 1972(1972-09-30)[2][1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][1]), խորհրդային կենսաբան, սելեկցիոներ, Վ. Ի. Լենինի անվան ՀամԳԳԱ ակադեմիկոս (1956), պրոֆեսոր (1949)։ ՌՍՖՍՌ գիտությունների վաստակավոր գործիչ (1966)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965)։ Չեխոսլովակիայի գյուղատնտեսական ակադեմիայի պատվավոր անդամ (1960)։

Ավետիք Մազլումով
Ծնվել էնոյեմբերի 30 (դեկտեմբերի 12), 1896[1]
Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն[2][1]
Մահացել էսեպտեմբերի 30, 1972(1972-09-30)[2][1] (75 տարեկան)
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][1]
ԳերեզմանՄոսկվա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունկենսաբան և ընտրասերիչ
Գործունեության ոլորտԱրհեստական ընտրություն և ագրոտեխնիկա
Ալմա մատերՎորոնեժի պետական ագրարային համալսարան
Կոչումակադեմիկոս
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Լենինյան մրցանակ ԺՏՆՑ ոսկե մեդալ Ստալինյան մրցանակ և ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն

խմբագրել

1923 թվականին ավարտել է Վորոնեժի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1922 թվականից աշխատել է Ռամոնի (Վորոնեժի մարզ) սելեկցիոն փորձակայանում (1959 թվականից՝ Շաքարի ճակնդեղի և շաքարի համառուսաստանյան ԳՀԻ), 1933-1964 թվականներին՝ շաքարի ճակնդեղի սելեկցիայի և գենետիկայի բաժնի վարիչ, իսկ 1967 թվականից՝ գիտությունների խորհրդատու։ Մազլումովը ինքնուրույն և ուրիշ սելեկցիոներների հետ ստեղծել է շաքարի ճակնդեղի 52 սորտ և հիբրիդ, որոնցից 41-ը շրջանացվել են (1972)։ Լավագույն սորտերն են.Ռո-6, Ռո-65, Ռո-36, Ռ-1537, Ռո-23, Ռ-931 և այլն։ Մազլումովի գիտական աշխատանքները վերաբերում են շաքարի ճակնդեղի կենսաբանության, սերմնաբուծության, սելեկցիայի և ագրոտեխնիկայի հարցերին։ ՌՍՖՍՌ VI գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։

Պարգևներ

խմբագրել

Պետական (1946, 1952) և լենինյան (1965) մրցանակների դափնեկիր։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով, ԽՍՀՄ ԺՏՆՑ ոսկե և գյուղատնտեսական ԺՏՑ ոսկե մեծ մեդալներով։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 133