Ավդոտկա
Ավդոտկա
Ավդոտկա
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Քարադրանմաններ (Charadriiformes)
Ընտանիք Ավդոտկաներ (Burhinidae)
Ցեղ Burhinus
Տեսակ Ավդոտկա (B. oedicnemus)
Միջազգային անվանում
Burhinus oedicnemus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ավդոտկա[1] (լատին․՝ Burhinus oedicnemus), թռչուն ավդոտկաների ընտանիքից։

Burhinus oedicnemus oedicnemus

Արտաքին տեսք խմբագրել

Թռչնի երկարությունը հասնում է մինչև 45 սմ-ի, թևերի բացվածքը՝ 80 սմ, թևի երկարությունը՝ 25 սմ, պոչը՝ 13 սմ։ Մարմնի վերին մասի փետուրները ժանգագույն-մոխրագույն են՝ սև-գորշ շերտերով, մարմնի ստորին կողմը դեղնավուն-սպիտակ է, իսկ պոչը և ղեկային փետուրները՝ սև։ Գույնի շնորհիվ կարող է լավ քողարկվել։

Բնակավայր խմբագրել

Այս թռչնի հայրենիքը Հարավային Եվրոպան է, Հյուսիսային Աֆրիկան և Կենտրոնական Ասիան։ Որպես կանոն՝ ապրում է տափաստաններում և անապատներում։ Երամային չէ, նախընտրում է մենակությունը։ Ակտիվ է գիշերը, լավ վազում է և թռչում։ Ռուսաստանի տարածքում սա ընտանիքի միակ ներկայացուցիչն է, հանդիպում է Ներքին Պովոլժիեում, Նախակովկասում, Օրենբուրգի մարզի հարավում։ Ապրում է անապատային, տափաստանային և անտառատափաստանային գոտիներում։

Սնունդ խմբագրել

Մսակեր թռչուն է, հիմնականում սնվում է միջատներով, խխունջներով, գորտերով, մողեսներով, մկներով, և, հավանաբար, այլ փետրավորների ձվերով։

Վերարտադրություն խմբագրել

Բնադրումը սկսվում է ապրիլին, բույնը կառուցում է գետնին, որտեղ էգը դնում է 2-3 ձու։ Այն չափերով կարող է համեմատվել հավի ձվի հետ։

Ենթատեսակներ խմբագրել

Առանձնացնում են ավդոտկայի 5 ենթատեսակ[2]

  • Burhinus oedicnemus oedicnemus - տեսակի արեալի արևմտյան մաս[1]
  • Burhinus oedicnemus harterti - Վոլժ-Ուրալյան միջագետքից մինչև Ալթայի նախալեռներ[1]
  • Burhinus oedicnemus insularum - Կանարյան կղզիների արևելյան մաս[3]
  • Burhinus oedicnemus distinctus - Կանարյան կղզիների կենտրոնական և արևմտյան մաս[3]
  • Burhinus oedicnemus saharae

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Коблик Е. А., Редькин Я. А., Архипов В. Ю. Список птиц Российской Федерации. — М.: Товарищество научных изданий КМК, 2006. — 256 с. ISBN 5-87317-263-3
  2. CHARADRIIFORMES — World Birds Taxonomic List: Genera and species with citations. Version 1.031 (2011.04.02).
  3. 3,0 3,1 Datos recientes sobre el Alcaraván (Burhinus oedicnemus L. 1758) en la Isla de La Palma (Canarias): notas Recent data on the Stone Curlew (Burhinus oedicnemus) on La Palma (Canary Islands): notes Autores: Rubén Barone Tosco, Felipe Siverio, D. Trujillo Localización: Vieraea: Folia scientarum biologicarum canariensium, ISSN 0210-945X, Nº. 21, 1992 , pag. 168 [1]

Գրականություն խմբագրել

  • Арлотт Н., Храбрый В. Птицы России: Справочник-определитель. — СПб.: Амфора, 2009. — С. 132. — 446 с. — ISBN 978-5-367-01026-8

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավդոտկա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավդոտկա» հոդվածին։