Ավան հարյուրապետ կամ Ավան Յուզբաշի (1670, Տաշիր, Հայաստան - 1735, Ղարաբաղի կուսակալություն, Սեֆյան Պարսկաստան), XVIII դարի առաջին քառորդի ազատագրական շարժումների ղեկավար Արցախում և 1720-ականների Ղարաբաղում հայ ազատագրական պայքարի կարևոր գործիչ[1]։

Ավան հարյուրապետ
1670 - 1735
ԾննդավայրՇոշ, Սեֆյան Պարսկաստան
Մահվան վայրՂարաբաղի կուսակալություն, Սեֆյան Պարսկաստան
Մարտեր/
պատերազմներ
Սյունիքի ազատագրական պայքար

Կենսագրություն

խմբագրել

Ավան հարյուրապետը ծնունդով լոռեցի է։ 1717 թվականին հարազատների հետ Լոռուց տեղափոխվել է Վարանդա, հաստատվել Շոշ գյուղում, բերդապարիսպ կառուցելով ամրացրել այն և դարձրել ռազմական հենակետ, որը հայտնի է Շուշիի առաջին մելիքական ապարանք անվամբ[2]։ Նա այդտեղ կազմակերպել է զորախումբ, դարձել նրա «Յուզբաշին» (հարյուրապետը)։

  Շուշին և սրա շրջակայքն էլ կազմում էին Ավան սպարապետի կալվածը։ Մինչ այժմ էլ Շուշիի հարավարևելյան ձորի ժայռը կոչվում է Ավանայ քերծ, այդ ժայռի ստորոտում երևում են ավերակներ, որոնք կոչվում են «Ամարաթներ», և ժողովուրդը պատմում էր, թե այդտեղ բնակվում էր Ավան Յուզբաշին[3]։  

1722 թվականին ղեկավարել է Պետրոս Մեծին դիմավորելու նպատակով Գանձակում հավաքված հայկական զորախմբերից մեկը։

Պատմական ակնարկ

խմբագրել

18-րդ դարի սկզբին պարսկական բռնատիրությունը, սոցիալական և ազգային ճնշման ուժեղացումը հայ ժողովրդական զանգվածներին մղեցին զինված ինքնապաշտպանության։ Պարսկաստանում սկսված հուզումները, հատկապես՝ աֆղանական ապստամբությունը և Սեֆևյանների հզորության թուլացումը ստեղծել էին նպաստավոր իրադրություն ազատագրական շարժումների համար Անդրկովկասում։ Հայերին առանձնապես ոգևորում էր Պետրոս Մեծի Կասպիական արշավանքը (1722-1723)։ Ավան հարյուրապետը 1722 թվականին ղեկավարել է Պետրոս Մեծին դիմավորելու նպատակով Գանձակում հավաքված հայկական զորախմբերից մեկը։

Գործունեություն

խմբագրել

Հասան հարյուրապեը 1724-1728 թվականների մարտերում գլխավորել է Արցախի հինգ մելիքությունների ռազմական ուժերը և ջանքեր գործադրել ռուսների օգնությամբ Հայաստանը ազատագրելու համար։ Դավիթ Բեկին օգնելու նպատակով, 1724 թվականի գարնանը, Ավան հարյուրապետը զորախմբով անցել է Կապան և կռվել պարսկական և օսմանյան դրածո խաների դեմ՝ օժանդակելով Սյունիքի ազատագրական պայքարին։

Ավան հարյուրապետը իրեն որպես քաջ զորավար է դրսևորել թուրքական զորքերի դեմ հայերի մղած 1725-1728 թվականների մարտերում՝ Արցախի ազատագրական պայքարի ժամանակ։ Նույն ժամանակ նա Պարսկաստանի շահ՝ Սեֆյան Թահմասպ II -ից (1722-1732) ստացել է խանի և սպասալարի (հեծելազորի հրամանատար) տիտղոսներ։

1728 թվականին Ավան հարյուրապետը իր եղբոր՝ Թարխանի հետ, ռուսական հրամանատարությունից օգնություն ստանալու հույսով, գնացել է Բաքու։ 1729 թվականին տեղափոխվել է ռուսական տիրապետության տակ գտնվող Մերձկասպյան շրջանները, ծառայել Հայկական էսկադրոնում։ 1734 թվականին ռուսական կառավարությունը Հյուսիսային Կովկասում, իբրև կալվածք, Ավան հարյուրապետին նվիրել է Ղարաբաղից գաղթած հայերով բնակեցված ինը գյուղ։

Ավան հարյուրապետը հետագայում էլ շարունակել է օգնության համար դիմել ռուսական հրամանատարությանը՝ պարսկա-թուրքական արյունոտ լծից ազատելու հայ ժողովրդին։ Ռուսական ցարին գրած իր նամակում Ավան հարյուրապետը ասում է․ «մենք կկռվենք այնքան ժամանակ մինչև ցարի օգնություը հասնի և բոլորը կմեռնեն, բայց քրիստոնեությունից չեն հրաժարվի»[4][5]։ Հայ հայրենասեր Քյոխվա Չելեբին, որը նամակագրական կապն էր ապահովում Ղարաբաղի մելիքների և Ռուսաստանի իշխանության միջև, վկայում է․

  Հայկական ամենամոտ ամրոցը Շուշին էր։ Շուշին չորս օր հեռավորության վրա է գտնվում Շամախիից։ Այն պահպանում են զինված հայերը Ավան Յուզբաշիի հրամանատարությամբ։ Հայ առաջնորդների, այդ թվում Պատրիարքի հետ հանդիպելուց հետո նրանք Շամախիով վերադարձան Դերբենդ։ Ժայռոտ լեռները շրջապատում են Շուշի քաղաքը։ Զինված հայերի թիվը հայտնի չէ։ Լուրեր են տարածվել, որ Ղարաբաղում տեղի ունեցած մի շարք ընդհարումներում հայերը պարտության են մատնել թուրքերին[1]։  

Ավան հարյուրապետը հայտնի էր նաև իր բարեգործություններով։ Նա շատ հայերի ու վրացիների է ազատել պարսկական գերությունից։ Հայ պատմաբան Աշոտ Հովհաննիսյանը գրել է, որ, հավանաբար, Ավան հարյուրապետն է դրել Շուշիի ամրոցի պատերի հիմքը 1724 թվականին կամ դրանից վաղ[6]

Պատմական սխալ

խմբագրել

Հայկական պատմագրության մեջ Ավան հարյուրապետին շփոթել են Եգան հարյուրապետի հետ (Րաֆֆի, Լեո, Լ. Տեր-Մկրտչյան և ուրիշներ), և այստեղից էլ ստեղծվել է այն թյուր կարծիքը, թե, իբր, Նադիր շահը 1733 թվականին պարգևատրել է Ավան հարյուրապետին, այնինչ նա ոչ մի առնչություն չի ունեցել Նադիր շահի հետ։

ԱՄՆ-ում հայոց 18-րդ դարի պատմության երկու, «առաջատար» մասնագետ՝ Ջորջ Բուռնությանը և Ռոբերթ Հյուսնը Դավիթ Բեկին անգիտաբար կոչում են Ղարաբաղի և Կապանի հայկական զինված ուժերի գլխավոր զորահրամանատար[7][8][9]։ Մինչդեռ հայտնի է, որ Դավիթ Բեկի իշխանությունը Կապանի սահմաններից այն կողմ չի անցել և երբեք չի տարածվել դաշնակից հայկական Ղարաբաղի վրա, որի ղեկավարները ևս քաջ հայտնի են՝ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան- Ջալալյան, Ղարաբաղի հայոց զորքերի գլխավոր զորահրամանատար Ավան-յուզբաշի, Թարխան-յուզբաշի և այլն[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Armenians and Russia, 1626-1796 : a documentary record. George A. Bournoutian. Costa Mesa, Calif.: Mazda Publishers. 2001. ISBN 1-56859-132-2. OCLC 45136635.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  2. «Армяно-русские отношения в первой трети XVIII века». serials.flib.sci.am. II , մաս I. էջեր 140, 490. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
  3. Լեո, հատոր 3,գիրք Բ, էջ 140, ծանոթագրություն 4 և հատոր 5, էջ 490
  4. Hewsen, Robert H. (1994 թ․ հոկտեմբերի 1). «Ronald Grigor Suny. Looking toward Ararat: Armenia in Modern History. Bloomington: Indiana University Press. 1993. Pp. xi, 289». The American Historical Review. 99 (4): 35. doi:10.1086/ahr/99.4.1357. ISSN 0002-8762. {{cite journal}}: More than one of |pages= and |page= specified (օգնություն)
  5. 5,0 5,1 Արմեն Այվազյան. «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ․ Արևմտյան «հայագիտության» սխալ գնահատման պատճառները». gradaran.ejmiatsin.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  6. Շահեն Մկրտչյան (1979). «Շուշիի պատմական հուշարձանները» (PDF). Էջմիածին (ամսագիր). էջեր 50–60. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  7. Robert Hewsen, Russian-Armenian Relations, 1700-1828 (Cambridge, Mass.: Society for Armenian Studies, 1984), էջեր 13-14.
  8. Bournoutian (2004 թ․ օգոստոսի 1). Two Chronicles On The History Of Karabagh: Mirza Jamal Javansir's Tarik-e Karabag And Mirza Adigozal Beg's Karabag-Name. Translated by Bournoutian, George A. Costa Mesa, CA: Mazda Publisher's. էջ 17.
  9. Bournoutian George A․, .; Bournoutian, George A. (1992). The khanate of Erevan under Qajar rule, 1795-1828. Armenian Research Center collection (Rev. ed. ed.). Costa Mesa, Calif: Mazda Publishers, in association with Bibliotheca Persica. էջեր 4, նշում 12. ISBN 978-0-939214-18-1. OCLC 26055238. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն); |first= has numeric name (օգնություն)

Գրականություն

խմբագրել
  • Ա. Գ. Աբրահամյան, «Մի էջ Անդրկովկասի ժողովուրդների և հայ-ռուսական հարաբերությունների պատմությունից», Երևան, 1953
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 603