Թարխան Յուզբաշի, Թարխան Իսախանով (Իսախանի որդի, անհայտ[1][2] - հուլիսի 5, 1749(1749-07-05)[1][2]), հայ ազատագրական շարժման գործիչ, պարսկական և օսմանյան ասպատակիչների դեմ Ղարաբաղի սղնախների մղած պայքարի ղեկավար։ Խաչենի մելիքական տան պայազատ։ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի ռուսական արքունիք հղած բոլոր թղթերն ու երդմնագրերն ստորագրել է Մեծ սղնախի անունից։ 1728 թվականի վերջին Ավան Յուզբաշու և սղնախների այլ ղեկավարների հետ մեկնել է Բաքու՝ տեղի ռուսական զորքի հրամանատարից զինական օգնություն հայցելու։ Չստանալով ակնկալածը՝ Ավանը վերադարձել է Ղարաբաղ, մյուսներին Թարխան Յուզբաշու գլխավորությամբ ճանապարհել Պետերբուրգ՝ օգնությունն արքունիքից խնդրելու։ 1729 թվականին Պետերբուրգում արտաքին գործերի կոլեգիային Թարխան Յուզբաշին զեկույց է տվել Ղարաբաղի ու հարակից մյուս հայկական շրջանների բնակչության վիճակի և սղնախների ռազմական պատրաստության մասին։ Ռուսական կառավարությունը Թ. Յուզբաշու, Ավանի և իրենց հպատակների վերաբնակության համար տեղեր է հատկացրել Կասպիական հյուսիսային ափերում ու Տիրվանում։ Սակայն նրանք հրաժարվել են և մտել զինվորական ծառայության ռուսական բանակի հայկական էսկադրոնում։ 1743 թվականին Թ. Յուզբաշին ստացել է մայորի կոչում։

Թարխան Յուզբաշի
անհայտ[1][2] - հուլիսի 5, 1749(1749-07-05)[1][2]
Կոչումմայոր[1][2]

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թարխան Յուզբաշի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 151