Աստրիտ Այդարևիչ (շվեդ.՝ Astrit Ajdarević, ապրիլի 17, 1990(1990-04-17)[1][2][3], Պրիշտինա, Կոսովո և Մեթոխիա[5][2]), շվեդ ֆուտբոլիստ, կենտրոնական գրոհող կիսապաշտպան, որն ունի նաև հարձակվողի դիրքում խաղալու փորձ։ «Էրեբրու» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ, հանդես է եկել Շվեդիայի երիտասարդական հավաքականի կազմում։

Աստրիտ Այդարևիչ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Կոսովո և  Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 17, 1990(1990-04-17)[1][2][3] (34 տարեկան)
Ծննդավայր , ՀՍՖՀ[4]
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 84 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շվեդիա Հելսինգբորգ
Համար 42
Պատանեկան կարիերա
Շվեդիա Ֆալկենբերգ
2007-2009 Անգլիա Լիվերպուլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006 Շվեդիա Ֆալկենբերգ 5 (0)
2009-2010 Անգլիա Լեսթեր Սիթի 5 (0)
2010   Անգլիա Հերեֆորդ Յունայթեդ 1 (0)
2010 Շվեդիա Էրեբրու 13 (5)
2011-2012 Շվեդիա Նոռչյոպինգ 40 (6)
2012-մ.հ. Բելգիա Ստանդարդ 26 (2)
2014   Անգլիա Չարլթոն Ատլետիկ 19 (2)
2015   Շվեդիա Հելսինգբորգ 13 (1)
2015-մ.հ. Շվեդիա Էրեբրու 20 (5)
Ազգային հավաքական
2005-2007 Շվեդիա Շվեդիա (մինչև 17) 20 (7)
2008-2010 Շվեդիա Շվեդիա (մինչև 19) 18 (2)
2011-2012 Շվեդիա Շվեդիա (մինչև 21) 14 (2)
2016 Շվեդիա Շվեդիա (մինչև 23) 4 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016 թվականի մայիսի 16-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2016 թվականի օգոստոսի 10-ի

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Աստրիտը համարվում է Ֆալկենբերգ քաղաքի «համանուն» ակումբի սան[6]։ Նրա հայրը՝ Ագիմ Այդարևիչը, հանդես է եկել նույն ակումբում 1990-ական թվականների կեսերին[7]։ 2006-07 ֆուտբոլային մրցաշրջանում Աստրիտն առաջին անգամ ընդգրկվել է «Ֆալկենբերգի» առաջին թիմի կազմում և ստացել «23» համարի մարզաշապիկը[8]։ 2006 թվականի մայիսի 18-ին նա Շվեդիայի գավաթի մրցության շրջանականերում անցկացվող «Էնչյոպինգի» դեմ խաղում կատարել է իր նորամուտը թիմի կազմում։ Այդ խաղում նա դուբլ է հեղինակել[9]։ 2006 թվականի հուլիսի 10-ին, խաղադաշտ դուրս գալով հանդիպման 89-րդ րոպեին, Աստրիտը կատարել է իր նորամուտը Սուպերէտտանի լիգայում։ Այդ խաղում նրանց մրցակիցն էր շվեդական «Սունդսվալը»[10]։

2006 թվականի դեկտեմբերին Աստրիտը փորձաշրջան է անցնում «Լիվերպուլի» կազմում[11], իսկ 2007 թվականի հունվարի 11-ին տեղափոխվում է անգլիական ակումբ[12]։ Տրանսֆերի արժեքը կազմում է 2-3 մլն կրոն[13]։ 2009 թվականի մարտի 26-ին Աստրիտը, կնքելով վարձավճարային պայմանագիր, համալրում է «Լեսթեր Սիթիի» կազմը։ 2009 թվականի ամռանը Աստրիտը «Լեսթերի» հետ իր պայմանագրի ժամկետը երկարաձգում է մինչև 2010-11 ֆուտբոլային մրցաշրջանի սկիզբը[14]։ 2009-10 մրցաշրջանում նա Լեսթերի կազմում չի մասնակցում ոչ մի խաղի։ Հետագայում՝ մարտի 25-ից մինչև 2010 թվականի հունիսի 1-ը, Աստրիտը վարձավճարային պայմաններով հանդես է գալիս «Հերեֆորդ Յունայթեդի» կազմում՝ այդ ընթացքում խաղադաշտ դուրս գալով ընդամենը մեկ անգամ։

2010 թվականի ամռանը Աստրիտը պայմանագիր է կնքում «Էրեբրուի» հետ։ Նոր ակումբի կազմում կատարում է իր նորամուտը 2010 թվականի հուլիսի 18-ին՝ «Էլֆսբորգի» դեմ խաղում։ Այդ խաղում նա դառնում է մեկ գոլի հեղինակ[15]։

2010 թվականի նոյեմբերի 12-ին Աստրիտը, խզելով իր պայմանագիրը «Էրեբրուի» հետ, տեղափոխվում է «Նոռչյոպինգ»[16]։ Պայմանագիրն ուներ չորս տարվա ժամկետ, և ըստ դրա՝ Աստրիտը պետք է ստանար տարեկան մեկ միլիոն կրոն աշխատավարձ[17]։

2012 թվականի հուլիսի 3-ին Աստրիտը տեղափոխվում է բելգիական «Ստանդարդ»[18]։ Տեղափոխության արժեքը կազմում է շուրջ 14 մլն կրոն[19]։ Տեղափոխությունից հետո նա չի կարողանում հաստատվել թիմի հիմնական կազմում, այդ իսկ պատճառով 2014 թվականի հունվարի 3-ին, կնքելով վարձավճարային պայմանագիր, տեղափոխվում է անգլիական «Չարլթոն Ատլետիկ»։ Այնուհետև 2014-15 մրցաշրջանն Աստրիտը սկսում է նորից որպես «Ստանդարդի» պահեստային խաղացող։ 2014 թվականի օգոստոսի 5-ին փոխարինում կատարելով և դուրս գալով խաղադաշտ Չեմպիոնների Լիգայի երրորդ ընտրական փուլի՝ «Պանատինաիկոսի» դեմ պատասխան խաղում՝ Աստրիտը կատարում է իր նորամուտը եվրագավաթային մրցաշարերում։ Օգոստոսի 26-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 26-ը Աստրիտը չի մասնակցել ոչ խաղերին և ոչ էլ ակումբային մարզումներին առողջական խնդիրների պատճառով։

2015 թվականի փետրվարի 19-ին Այդարևիչը կրկին կնքում է վարձավճարային պայմանագիր՝ այս անգամ տեղափոխվելով «Հելսինգբորգ»[20]։ Հենրիկ Լարսոնի ակումբում նա իր նորամուտը կատարում է 2015 թվականի մարտի 1-ին։ Աստրիտի նորամուտային խաղն է դառնում Շվեդիայի գավաթի խմբային փուլի առաջին տուրի՝ «Վեստերոսի» դեմ խաղը, որում նա բացում է հանդիպման հաշիվը[21]։

Միջազգային խմբագրել

Աստրիտը հանդես է եկել Շվեդիայի՝ մանկական և մանկապատանեկան մակարդակների բոլոր տարիքային խմբերի հավաքականներում։ Հավաքականի մանկական թիմում նրա առաջին հավաքը եղել է մինչև 15 տարեկանների հավաքականի կազմում 2005 թվականի օգոստոսի 1-4-ը[22]։ Այդ տարիքային հավաքականի կազմում նրա առաջին հանդիպումն է դառնում Ֆինլանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղը, որը կայանում է 2005 թվականի օգոստոսի 23-ին[23][24]։ Երկու օր անց տեղի ունեցած Ֆինլանդիայի հավաքականի դեմ պատասխան խաղում նա հեղինակում է իր առաջին գոլը հավաքականի կազմում[25]։ 2007 թվականի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում Աստրիտը մասնակցում է հավաքականի բոլոր 6 խաղերին և դառնում գոլի հեղինակ՝ 11 մետրանոց հարվածով գրավելով Լեհաստանի հավաքականի դարպասը[26]։ 2009 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Աստրիտը Շվեդիայի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ մասնակցում է բոլոր 6 խաղերին[27][28][29][30][31][32] և այդ խաղերից առաջին երկուսում հանդես է գալիս որպես թիմի ավագ։

2011 թվականի մայիսի 24-ին Թոմի Սյոդերբերգն ու Հոկան Էրիկսոնն առաջին անգամ հրավիրում են Աստրիտին Շվեդիայի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքական։ Այդ հրավերի շնորհիվ նա մասնակցում է Նորվեգիայի և Սերբիայի հավաքականների դեմ խաղերին[33]։ 2011 թվական հունիսի 2-ին կայացած Նորվեգիայի հավաքականի դեմ խաղը երիտասարդական հավաքականի կազմում դառնում է Աստրիտի համար նորամուտային, և Աստրիտը կենտրոնական կիսապաշտպանի դիրքում մասնակցում է ամբողջ խաղին[34]։ 2013 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունում Աստրիտը մասնակցում է 12 խաղերից 9-ին և գոլի հեղինակ է դառնում Մալթայի (11 մետրանոց հարվածից)[35] և Ուկրաինայի[36] հավաքականների դեմ խաղերում։ Այդ 9 խաղերից բացի նա երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է ևս 5 ընկերական խաղերի։

Բնութագիր խմբագրել

Աստրիտը ձախլիկ է։ Հոկան Էրիկսոնը բնութագրել է նրան որպես կիսապաշտպանի, ով ունակ է կատարելու լավ փոխանցումներ և օժտված է հարձակվողական լավ որակներով[33]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Ajdarevic, Astrit» (շվեդերեն). SvFF. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  5. 5,0 5,1 Olympedia — 2006.
  6. «Astrit Ajdarevic» (շվեդերեն). SvFF. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  7. «Jättetalang till Liverpool» (շվեդերեն). «Aftonbladet». 2006 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  8. «Falkenbergs FF» (շվեդերեն). SvFF. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  9. «Svenska Cupen, Herrar Matchinformation: Enköping mot Falkenbergs FF» (շվեդերեն). SvFF. 2006 թ․ մայիսի 18. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  10. «Superettan Matchinformation: Falkenbergs FF mot GIF Sundsvall» (շվեդերեն). SvFF. 2006 թ․ հուլիսի 10. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  11. «Stevie: New-boy is a real prospect» (անգլերեն). Liverpool FC. 27th Jan 2007. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  12. «Svensk jättetalang klar för Liverpool» (շվեդերեն). «Aftonbladet». 2007 թ․ հունվարի 11. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  13. «Sju miljoner för talangen» (շվեդերեն). «Aftonbladet». 2007 թ․ հունվարի 12. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  14. «Svensklöftet lånas ut» (շվեդերեն). «Aftonbladet». 2010 թ․ մարտի 26. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  15. «Astrit Ajdarevic» (շվեդերեն). Örebro SK. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  16. «Ajdarevic lämnar ÖSK- för Norrköping» (շվեդերեն). «Expressen». 2010 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  17. «Ajdarevics superdeal» (շվեդերեն). «Aftonbladet». 2010 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  18. «Astrit klar för Standard de Liege» (շվեդերեն). IFK Norrköping FK. 03 juli, 2012. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  19. «Astrit Ajdarevic helt klar för Standard Liege» (շվեդերեն). «Expressen». 2012 թ․ հուլիսի 3. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  20. «Ajdarevic klar för HIF» (շվեդերեն). Helsingborgs IF. 2015 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
  21. «Svenska Cupen, Grupp 8 Matchinformation: Västerås SK FK mot Helsingborgs IF 2015-03-01 (0-4)» (շվեդերեն). SvFF. 2015 թ․ մարտի 1. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
  22. «P15/90: Landslagsläger på Bosön» (շվեդերեն). SvFF. 14 juli 2005. Վերցված է 2014 թ․ մայիսի 3-ին.
  23. «P15/90: Återbud till första landslagstruppen» (շվեդերեն). SvFF. 22 augusti 2005. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  24. «P15/90: Premiärseger mot Finland» (շվեդերեն). SvFF. 23 augusti 2005. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  25. «P15/90: Seger med 4-3 mot Finland» (շվեդերեն). SvFF. 25 augusti 2005. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  26. «P17/90: Blekt Sverige föll mot Polen» (շվեդերեն). SvFF. 26 mars 2007. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  27. «P18/90: Oavgjort 3-3 mot Island i EM-kvalet» (շվեդերեն). SvFF. 11 oktober 2008. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  28. «P18/90: Svensk storseger mot Makedonien» (շվեդերեն). SvFF. 13 oktober 2008. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  29. «P18/90: Sverige gruppsegrare efter 1-1 mot Österrike» (շվեդերեն). SvFF. 16 oktober 2008. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  30. «P19/90: Tuff 3-1 förlust mot Schweiz» (շվեդերեն). SvFF. 5 juni 2009. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  31. «P19/90: Borta från EM-slutspel efter storförlust» (շվեդերեն). SvFF. 7 juni 2009. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  32. «P19/90: Knapp 1-2 förlust mot Irland» (շվեդերեն). SvFF. 10 juni 2009. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  33. 33,0 33,1 «U21 herr: Törnstrand ersätter Magyar» (շվեդերեն). SvFF. 28 maj 2011. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  34. «U21 herr: Två mål av Mervan Celik i debuten» (շվեդերեն). SvFF. 2 juni 2011. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  35. «ЧЕ среди молодежи 2013 - История - Швеция-Мальта». УЕФА. 06.06.2012. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  36. «ЧЕ среди молодежи 2013 - История - Швеция-Украина». УЕФА. 10.09.2012. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստրիտ Այդարևիչ» հոդվածին։