Աստերոիդների խմբեր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աստերոիդների խմբեր կամ փոքր մոլորակների խմբեր փոքր մոլորակների բազմություններ են որոնք ունեն հիմնականում նման ուղեծրեր։ Խմբերի անդամները հիմնականում իրար հետ կապված չեն, ինչպես աստերոիդների ընտանիքները, որոնք հիմնականում առաջացել են մեկ հիմնական մարմնի տարանջատման արդյունքում։ Ընդունված է անվանել աստերոիդների խմբերը խմբի աստերոիդներից առաջին հայտնաբերվածի անունով, որը հաճախ հանդիսանում է նաև ամենամեծը։
Վուլկանոիդներ
խմբագրելՎուլկանոիդներ, հիպոթետիկ աստերոիդներ, որոնք կարող են ունենալ ուղեծրեր, Արեգակից 0,08-ից 0,21 ա. մ. միջև ընկած դինամիկորեն կայուն գոտում, այսինքն Մերկուրիի ուղեծրի ներսում։ Մինչև այժմ վուլկանոիդներ չեն հայտնաբերվել։
Երկրին մոտեցող աստերոիդներ
խմբագրել- Ատիրայի աստերոիդներ, այս աստերոիդների ուղեծրերը ամբողջությամբ ընկած են երկրային ուղեծրի ներսում (նրանց ապոհելին փոքր է Երկրի պերիհելիից, Q < 0,983 ա. մ.)։ Այս խմբի մեջ են ներառվում նույնպես Մերկուրիին և Վեներաին մոտ շարժվող աստերոիդները, որորնք ունեն մեծ էքսցենտրիսիտետ։ Այս խմբի առավել հայտնի աստերոիդն է (163693) Ատիրա։
- Ատենի աստերոիդներ, այս աստերոիդների ուղեծրերը հատում են երկրի ուղեծիրը ներքին մասից (ապոհելին մեծ է Երկրի պերիհելիից, Q > 0,983 ա. մ., սակայն a < 1 ա. ե.)։ Այս մարմինների ուղեծրերը ընդհանուր առմամբ դեռևս ընկնում են Երկրի ուղեծրի ներսում, սակայն արդեն հատվում են նրա հետ պորիհելիի շրջանում։ Այս խմբի առավել հայտնի աստերոիդն է (2062) Ատենը։
- Ապոլոնի աստերոիդներ, այս աստերոիդների ուղեծրերը հատում են երկրի ուղեծիրը արտաքին կողմից (նրանց պերիհելին փոքր է Երկրի ապոհելիից, q > 1,017 ա. մ., սակայն a > 1 ա. մ.)։ Այս մարմինների ուղեծրերը ընդհանուր առմամբ արդեն ընկնում են Երկրի ուղեծրից դուրս, սակայն դեռևս հատվում են նրա հետ Երկրի ապոհելիի շրջանում։ Այս խմբի առավել հայտնի աստերոիդն է (1862) Ապոլոնը։
- Ամուրի աստերոիդներ, այս աստերոիդների ուղեծրերը ամբողջությամբ ընկած են երկրային ուղեծրից դուրս (նրանց պերիհելին մեծ է Երկրի ապոհելիից, q < 1,017 ա. մ.)։ Այս խմբին են դասվում նաև Մարսի մոտ շարժվող աստերոիդները։ Այս խմբի առավել հայտնի աստերոիդն է (1221) Ամուրը։
Աստերոիդների գոտի
խմբագրել- Կիրկվուդի ճեղքեր
- Ներքին - 3:1 (< 2,5 ա. մ.) ռեզոնանսից ներս
- Միջին - 3:1 և 5:2 (2,5 և 2,82 ա. մ. միջև) ռեզոնանսների միջև
- Արտաքին - 5:2 (> 2,82 ա. մ.) ռեզոնանսից դուրս
- Աստերոիդների ընտանիքներ
- Աստերոիդների սպեկտրալ դասեր
- Հիմնական գոտու գիսաստղեր
Մոլորակների ուղեծրերը հատող աստերոիդներ
խմբագրելՏրոյացի աստերոիդներ
խմբագրելԿենտավրոսներ
խմբագրելՏրանսնեպտունային մարմիններ
խմբագրել- Կոյպերի գոտի
- Ցրված մարմիններ
- Ռեզոնանսային տրանսնեպտունային մարմիններ
- Պլուտինո (2:3)
- (3:5) ռեզոնանս
- Քյուբիվանո (4:7)
- Տուտինո (1:2)
- (2:5) ռեզոնանս
- Այլ ռեզոնանսներ
- Ցրված սկավառակ
- Օորտի ամպ (գիսաստղեր)