Ատիրայի աստերոիդներ, կամ Ապոհելե աստերոիդներ, կամ Երկրաներքո մարմիններ, Ատենի աստերոիդների ենթադաս է։ Այս աստերոիդների և պերիհելին, և ապոիհելին ընկնում են Երկրի ուղեծրի ներսում, այսինքն նրանց ամբողջ ուղեծիրը գտնվում է Երկրի ուղեծրի ներսում (որի պերիհելին կազմում է 0,983 ա. մ.

Առաջին կասկածված Ատիրայի աստերոիդն էր 1998 DK36, սակայն այս խմբի առաջին հաստատված մարմինն է (163693) Ատիրան, որը հայտնաբերվեց 2003 թվականին։ 2010 մարտի դրությամբ կային 10 կասկածված Ատիրայի աստերոիդներ, որոնցից յոթը դիտարկվել էին բազմաթիվ դիրքերում, և նրանցից միայն երկուսի ուղեծրերը հնարավոր է եղել հաշվարկել բավարար ճշտությամբ, որպեսզի շնորհվի հերթական համար (տես ստորև բերված ցանկը); ևս 28 մարմիններ ունեն ավելի փոքր ապոհելի քան Երկրի ապոհելին (1,017 ա.մ.)։

Մեծ մասամբ օգտագործվող աստերոիդների որոնման մեթոդների պատճառով այժմ հայտնի չեն այնպիսի աստերոիդներ, որոնք շարժվում են Վեներաի կամ Մերկուրիի ուղեծրերի ներսում (Վուլկանոիդներ

Այս խումբը դեռևս չունի ընդունված անվանում։ Ապոհելե անունը առաջարկվել է 1998 DK36-ի հայտնաբերողների կողմից[1], որը Հավայիերեն նշանակում է ուղեծիր; այն ընտրվել է ապոհելի (ապոկենտրոն) և հելիոս բառերի հետ նմանության պատճառով[2]։ Այլ հեղինակներ ընդունում են Երկրաներքո մարմիններ եզրութը[3]։ Սակայն մյուսները, հետևելով ընդունված սովորույթին, անվանել նոր աստերոիդների խմբերը այդ խմբի առաջին հաստատված մարմնի անունով[4][5], օգտագործում են Ատիրայի աստերոիդներ անվանումը[6]։

2010 թվականի փետրվարի 12-ի դրությամբ հաստատված և կասկածյալ Ատիրայի աստերոիդների ցանկ[7]։

Անունը Պերիհելի
(ա. մ.)
Մեծ կիսաառանցքը
(ա. մ.)
Ապոիհելի
(ա. մ.)
Էքսցենտրիսիտետ Թեքում
(°)
Դիտարկումները
(առճակատումների քանակը)
2008 EA32 0,428 0,616 0,804 0,305 28,3 2
(164294) 2004 XZ130 0,337 0,618 0,898 0,454 3,0 3
2006 WE4 0,641 0,785 0,928 0,183 24,8 2
2005 TG45 0,428 0,681 0,935 0,372 23,3 3
2006 KZ39 0,292 0,616 0,939 0,525 9,4 1 (2 օր)
2008 UL90 0,431 0,695 0,959 0,38 24,3 2
2004 JG6 0,298 0,635 0,973 0,531 18,9 2
1998 DK36 0,405 0,692 0,980 0,416 2,0 1 (1 օր)
(163693) Ատիրա 0,502 0,741 0,980 0,322 25,6 6
2007 EB26 0,119 0,550 0,980 0,783 8,4 1 (6 օր)

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Tholen D. J. and Whiteley R. J. (1998). «Results from NEO searches at small solar elongations». Bulletin of the American Astronomical Society. 30: 1041.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.
  3. Michel P., Zappalà V., Cellino A., and Tanga P. (2000). «Estimated abundances of Atens and asteroids on orbits between Earth and Sun». Icarus. 143 (2): 421–424.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Wm. Robert Johnston. «Names of Solar System objects and features». Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  5. Shoemaker E M (1983). «Asteroid and Comet Bombardment of the Earth». Annual Review of Earth and Planetary Sciences. 11: 461–494.
  6. «Near-Earth Object Groups». NASA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  7. «List Of Aten Minor Planets». Minor Planet Center. 02/04/2010. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 25–ին-ին.