Երկրի տրոյացի աստերոիդներ
Երկրի տրոյացի աստերոիդներ՝ աստերոիդների խումբ, որը շարժվում է Արեգակի շուրջ Երկրի ուղեծրի երկայնքով, Երկրից 60°-ով առջեվում (Լ4) կամ հետևում (Լ5), պտտվելով Լագրանժի կետերից մեկի շուրջ։ Երկրից դիտարկման ժամանակ, նրանք տեղաբաշխված կլինեին երկնքում Արեգակից 60° առջևում կամ հետևում[1]։
Ի սկզբանե հայտնաբերվել էին մի քանի աստերոիդներ, որոնք շարժվում էին Երկրի հետ 1:1 ուղեծրային ռեզոնանսով, օրինակ՝ (3753) Կրուիտնին։ Այսպիսի աստերոիդները չեն հանդիսանում տրոյացիներ, քանի որ շարժվում են ոչ L4 и L5 Լագրանժի կետերում։
2010 թվականին հայտնաբերվեց առաջին Երկրի տրոյացի աստերոիդը - 2010 TK7: 2010 TK7 - փոքր մարմին է, մոտ 300 մ տրամագծով։ Պտտվում է L4 կետի շուրջ, դուրս գալով խավարածրի հարթությունից[2][3]. L5 կետի շուրջ տրոյացի աստերոիդներ դեռ չեն հայտնաբերվել։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Murray, C. (1997). The Earth’s secret companion. Nature. էջեր 651–652.
- ↑ Աստղագետները հայտնաբերել են Երկրի «տրոյացի» արբանյակ
- ↑ «Հայտնաբերվել է Երկրի առաջին տրոյացի զուգընկերը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.